Գեորգի Առաքելով
Արտաքին տեսք
Գեորգի Առաքելով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1979 (44 տարեկան) Կիրովական, Հայկական ԽՍՀ |
Երկիր | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2008) |
Գեորգի Առաքելով (նոյեմբերի 4, 1979, Կիրովական, Հայկական ԽՍՀ), հայ օպերային երգիչ (բարիտոն)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Առաքելովը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 4-ին Կիրովական քաղաքում։ 1996-2002 թվականներին սովորել է Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում, իսկ 2003-2008 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[1]։
2008 թվականից՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ[1]։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Օպերա | Դեր |
---|---|---|
Արմեն Տիգրանյան | Անուշ | Մոսի |
Տիգրան Չուխաջյան | Արշակ Բ | Արշակ Բ |
Ջուզեպպե Վերդի | Աիդա | Ամոնասրո |
Ջուզեպպե Վերդի | Տրավիատա | Ժերմոն |
Սերգեյ Ռախմանինով | Ալեկո | Ալեկո |
Ջուզեպպե Վերդի | Տրուբադուր | Կոմս դի Լունա |
Ալեքսանդր Սպենդիարյան | Ալմաստ | Իշխան Թաթուլ |
Ժորժ Բիզե | Կարմեն | Էսկամիլիո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Գեորգի Առաքելով». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.