Jump to content

Գենադի Գոնչարենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Գոնչարենկո
Ծնվել էօգոստոսի 17, 1921(1921-08-17)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ
Վախճանվել էհունիսի 11, 1988(1988-06-11) (66 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Գենադի Իվանովիչ Գոնչարենկո (ռուս.՝ Геннадий Иванович Гончаренко, օգոստոսի 17, 1921(1921-08-17), Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ - հունիսի 11, 1988(1988-06-11), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Գոնչարենկոն ծնվել է 1921 թվականին։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Մարտերին մասնակցել է Հարավային Բուգի սահմանին, որպես գնդացրային դասակի հրամանատար։ Հետո նաև որպես վաշտի, գումարտակի հրամանատար է ծառայել։ Եղել է հրաձգային գնդի հրամանատարի տեղակալ (Հարավարևմտյան ճակատ), 54-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Մասնակցել է Մոսկվայի, Վոլգայի, Ստալինգրադի ճակատամարտերին։ Ծանր վիրավորվել և կոնտուզիայի է ենթարկվել Ելնյայի գործողության ժամանակ (1941): Երկրորդ անգամ ծանր վիրավորվել է 1944 թվականին։ Պատերազմն ավարտել է մայորի կոչմամբ։

Մարտական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով։

Պատերազմից հետո ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1948) և Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (1952):

ԽՍՀՄ Գրողների միության անդամ է եղել (1958):

Հատընտիր ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Գոնչարենկոն գրել է տասներկու վեպ, ինչպես նաև մի շարք պատմվածքներ մարտական պատմությունից։ Ստեղծագործությունների հիմնական թեման «խորհրդային մարդկանց խիզախությունն է Հայրենական մեծ պատերազմի տարիներին»[1]։

  • Ինքնաթիռը չվերադարձավ (1958)
  • Փորձության տարիներ[2]։ Վեպ երեք հատորով՝ Պատիվ (1957), Ճեղքում (1960), Ջախջախում (1969)
  • Սխրագործության ծնունդը (1967)
  • Ստալինգրադի մարտիկները
  • Վոլգա՝ ռուսական գետ (1970)
  • Մոսկվան մեր հետ է (1973)
  • Վոլգայի ափերին (1974)
  • Ճակատամարտ Վոլգայում. Ստալինգրադի պաշտպանության վավերագրական ակնարկներ (1976)
  • Կոչում (1979)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Гончаренко Геннадий Иванович | Ридли | Книги скачать, читать бесплатно». readli.net. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. Гончаренко, Геннадий Иванович (1961). Годы испытаний: роман в 2 книгах. Честь. Книга 1 (ռուսերեն). Молодая Гвардия.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Писатели Москвы — участники Великой Отечественной войны. М., 1997

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]