Գելա Չարկվիանի
Գելա Չարկվիանի | |
Կրթություն՝ | Միչիգանի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մարտի 1, 1939 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | նոյեմբերի 9, 2021 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Զավակներ | Իրակլի Չարկվիանի |
Ինքնագիր | |
Գելա Կանդիդի Չարկվիանի (վրաց.՝ გელა ჩარკვიანი, մարտի 1, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 2021, Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացի դիվանագետ, հեռուստահաղորդավար և մանկավարժ։ Անկախ Վրաստանում զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գելա Չարկվիանին ծնվել է 1939 թվականի մարտի 1-ին Թբիլիսիում, Կանդիդ Չարկվիանիի և Թամարա Ջաոշվիլու ընտանիքում[1]։ Նրա հայրն այն ժամանակ զբաղեցրել է Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, իսկ մայրն աշխատել է որպես ակնաբույժ։ Կանդիդ Չարկվիանին հատուկ ուշադրություն է դարձրել իր երեխաների մտահորիզոնին և գիտելիքների հանդեպ տենչին ու հետևել է նրանց կրթությանը[2]։ Դպրոցում Գելան եղել է Զվիադ Գամսախուրդիայի, Գուրամ Դոչանաշվիլու և Մերաբ Կոստավայի համադասարանցին[3]։ Չնայած համադասարանցիների այլախոհական տրամադրություններին, Չարկվիանին իրեն ընդդիմադիր չէր համարում, բայց հետաքրքրված էր արևմտյան մշակույթի մատչելի օրինակներով։ Մանուկ հասակում դիտած «Արևային հովտի սերենադը» ֆիլմը՝ Գլեն Միլլերի երաժշտությամբ, նա հետագայում համարել է փափուկ ուժի դրսևորում, որը նրա մեջ համակրանք է առաջացրել արևմտյան աշխարհի հանդեպ[4]։
Դպրոցն ավարտելուց հետո Գելա Չարկվիանին ճարտարապետություն է սովորել Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ռոք երաժշտության հետ նրա առաջին փորձերը կապված են հենց այդ ժամանակաշրջանի հետ։ Նա ավարտել է դասընթացը և ստացել Թբիլիսիի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի դիպլոմ, 1970 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո մեկ տարի վերապատրաստվել է Միչիգանի համալսարան (Էնն Արբոր, ԱՄՆ)[3][5]։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ում անցած վերապատրաստումը, որը համընկել է 1960-ական թվականների հակամշակույթի ծաղկման ժամանակաշրջանի հետ, մեծ ազդեցություն է ունեցել նրա հասարակական-քաղաքական հայացքների վրա։ Խորհրդային ավանդույթի համար խորթ բանավեճերի ազատությունը, արգելված թեմաների բացակայությունը, ինչպես նաև անձնական ծանոթությունը հաճախ բևեռային հակադիր հոսանքների ներկայացուցիչների, այդ թվում՝ Բեթի Ֆրիդանի և Հերբերտ Մարկուզեի հետ, ձևավորել են Գելա Չարկվիանիի դիրքորոշումը որպես ազատական դեմոկրատի[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերապատրաստման ավարտից հետո Չարկվիանին հրավիրվել է աշխատանքի Օտար լեզուների ինստիտուտում որպես անգլերենի դասախոս և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1995 թվականը[3]։ Որպես լրացում լեզվի դասընթացին, նա գրել է «Գավառագիտության» ծրագիրը և դասախոսել է՝ մշակելով նմանատիպ դասընթաց, որը շարադրում էր արևմտյան երկրների հասարակական և տնտեսական կյանքի հիմնական սոցիոլոգիական հայեցակարգերը, որոնք անհայտ էին խորհրդային ժողովրդին։ «Գավառագիտություն» դասընթացը կարդացվում էր տեղեկատվական չեզոք հունով, ինքը՝ Գելա Չարկվիանին, իրեն այլախոհ չէր համարում և իր խնդիրը տեսնում էր բացառապես որպես կրթական։ Դասընթացը հանրաճանաչ էր, և նրա դասախոսություններին ներկա էին ուսանողներ Թբիլիսիի այլ բուհերից[4]։ Համալսարանում դասավանդելուց բացի, նա իր տանը զբաղվում էր անգլերենի մասնավոր դասավանդմամբ, նրա աշակերտներից էր դպրոցական Միխեիլ Սաակաշվիլին[6][7]։
1976-1994 թվականներին Չարկվիանին վրացական հանրապետական հեռուստատեսությամբ վարում էր «Գլոբուս» հաղորդաշարը, որի յուրաքանչյուր թողարկումը նվիրված էր առանձին երկրի և պատմում էր նրա պատմության, մշակույթի և ներկայի մասին։ Նրա հեռուստատեսային հինգսերիանոց «Վրացիները Կրեմլում» վավերագրական ֆիլմը ցուցադրվել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում 2004 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Անկախ Վրաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-2003 թվականներին Գելա Չարկվիանին աշխատել է որպես Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի արտաքին քաղաքական գլխավոր խորհրդական և մասնակցել է պետության ղեկավարի բոլոր առանցքային բանակցություններին։ 1992 թվականի սկզբին Պետական խորհրդի և անձամբ Շևարդնաձեի՝ որպես Վրաստանի նոր գերագույն իշխանության փաստացի միջազգային լեգիտիմացման ժամանակ, որը տեղի ունեցավ օտարերկրյա պետությունների ղեկավարների այցերի միջոցով, Չարկվիանին կատարում էր նաև Վրաստանի ղեկավարի թարգմանչի գործառույթներ[8]։ 1995 թվականից նա զբաղեցրել է Վրաստանի պետական գրասենյակի միջազգային կապերի ծառայության ղեկավարի պաշտոնը[5]։
2003 թվականին Վարդերի հեղափոխության հետևանքով Շևարդնաձեի հրաժարականից հետո Չարկվիանին շարունակեց իր աշխատանքը որպես արտաքին քաղաքականության խորհրդական և միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավար նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի օրոք։ Գելա Չարկվիանին հրաժարական տվեց 2004 թվականի հունվարի 2-ին՝ Միխեիլ Սաակաշվիլուն իշխանության բերած ընտրություններից երկու օր առաջ[8]։
Թեև իշխանության եկած Միխեիլ Սաակաշվիլին նրան անմիջապես աշխատանք առաջարկեց նոր կառավարությունում, սակայն ինքը՝ Գելա Չարկվիանին, նման արագ փոփոխությունը համարեց էթիկայից դուրս և մեկուկես տարի մնաց առանց պաշտոնի[8]։ 2005 թվականին Չարկվիանին ընդունեց Սաակաշվիլու առաջարկը և նշանակվեց Վրաստանի երրորդ նախագահի մամուլի խոսնակ[9]՝ այդ պաշտոնում մասնակցելով մի շարք արտաքին քաղաքական հարցերի լուծմանը[10]։
2006 թվականին Չարկվիանիների ընտանիքում տեղի ունեցավ ողբերգություն. 45 տարեկանում հանկարծամահ եղավ նրանց որդին՝ վրացի հայտնի բանաստեղծ և ռոք երաժիշտ Իրակլին։ Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գելա Չարկվիանիին առաջարկեց Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Վրաստանի դեսպանի պաշտոնը, որը համապատասխանում էր Չարկվիանիի մասնագիտական որակներին և կարող էր օգնել նրան ու կնոջը հաղթահարելու կատարվածը։ Չարկվիանին ընդունեց առաջարկը, կնոջ հետ տեղափոխվեց Լոնդոն և երեք տարի աշխատեց այդ պաշտոնում։ Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո նա ևս երկու տարի աշխատեց Լոնդոնում՝ որպես Ծովագնացության միջազգային կազմակերպությունումում Վրաստանի մշտական ներկայացուցիչ[11] և վերջնականապես հրաժարվեց դիվանագիտական աշխատանքից 2011 թվականին[8]։
Հրաժարականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոշակի անցնելուց հետո Գելա Չարկվիանին զբաղվել է ստեղծագործական գործունեությամբ՝ հրատարակել է գրքեր և թողարկել իր հեղինակած երաժշտությունը[3]։ Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Ստալինի հետ հարաբերությունների դրվագներ» գիրքը, որը կազմվել է նրա հոր՝ Կանդիդ Չարկվիանիի գրավոր հուշերի հիման վրա։ Նա նաև գրել է իր քաղաքական հուշերը՝ «Ծանոթ քիմեռների շուրջպարը», որը թարգմանվել է անգլերեն «Eleven Years by Shevy’s Side (Տասնմեկ տարի Շևայի կողքին)» վերնագրով և պատմում է Չարկվիանիի՝ որպես նախագահ Էդուարդ Շևարդնաձեի խորհրդականի աշխատանքի մասին[12][13]։
Գելա Չարկիվանին մահացել է 2021 թվականի նոյեմբերի 9-ին Թբիլիսիում։ Թաղվել է Սաբուրթալոյի գերեզմանատանը կնոջ՝ Նանայի և որդու՝ Իրակլիի կողքին[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր՝ Կանդիդ Չարկվիանի (1907-1994), խորհրդային կուսակցական և պետական գործիչ
- Մայր՝ Թամար Ջաոշվիլի (1914-1990)
- Եղբայր՝ Մերաբ (1934-2001), քիմիկոս
- Եղբայր՝ Գեորգի (1937-2007), լրագրող
- Կին՝ Նանա Թոիձե
- Որդի՝ Իրակլի (1961-2006), բանաստեղծ, կոմպոզիտոր և ռոք-կատարող
- Դուստր՝ Թեոնա
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո շքանշան (1998)
- Նախագահական «Փայլ» շքանշան (2011)[11]
- Սուրբ Գևորգի անվան Հաղթանակի շքանշան (2013)[7]
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гела Чарквиани Интервью с отцом = ინტერვიუ მამასთან. — Тбилиси: Артануджи, 2013. — 128 p. — ISBN 978-9941-445-33-0
- Гела Чарквиани Наргиза: музыкальная драма в 2-х действиях = ნარგიზა : მუს. დრამა 2 მოქმედებად. — Тбилиси: Артануджи, 2013. — 128 p. — ISBN 978-9941-445-40-8
- Гела Чарквиани Нагерала: записки = ნაგერალა: ჩანაწერები. — Тбилиси: Интелекти, 2014. — 164 p. — ISBN 978-9941-454-30-1
- Чарквиани, Кандид Несторович, под редакцией Гелы Чарквиани Эпизоды взаимоотношений со Сталиным = სტალინთან ურთიერთობის ეპიზოდები. — Тбилиси: Артануджи, 2015. — 266 p. — ISBN 978-9941-445-90-3Чарквиани, Кандид Несторович, под редакцией Гелы Чарквиани Эпизоды взаимоотношений со Сталиным = სტალინთან ურთიერთობის ეპიზოდები. — Тбилиси: Артануджи, 2015. — 266 p. — ISBN 978-9941-445-90-3
- Гела Чарквиани Нагерала: записки = ნაგერალა: ჩანაწერები. — Тбилиси: Интелекти, 2015. — 172 p. — ISBN 978-9941-458-33-0 — второе издание книги 2014 года, дополненное фотографиями
- Гела Чарквиани Хоровод знакомых химер, в английском переводе: Eleven Years by Shevy’s Side (Одиннадцать лет рядом с Шевой) = ნაცნობ ქიმერათა ფერხული. — Тбилиси: Интелекти, 2016. — 688 p. — ISBN 978-9941-466-38-0
- Гела Чарквиани Нагерала 2: записки = ნაგერალა 2: ჩანაწერები. — Тбилиси: Интелекти, 2017. — 188 p. — ISBN 978-9941-470-34-9 — продолжение книги «Нагерала: записки» 2015 года
- Гела Чарквиани Нагерала 80 (записки, пьесы, рассказы — себе к 80-летию) = ნაგერალა 80. — Тбилиси: Интелекти, 2019. — 220 p. — ISBN 978-9941-482-49-6
- Гела Чарквиани #втевремена: 70 историй = #იმდროს: 70 ამბავი. — Тбилиси: Артануджи, 2018. — P. 157. — ISBN 978-9941-478-44-4
- Гела Чарквиани Седые луны будущего = მერმისის ჭაღარა მთვარეები. — Тбилиси: Артануджи, 2019. — P. 162. — ISBN 978-9941-487-22-4
- Гела Чарквиани Английский: как я учился и как преподавал = English: როგორ ვისწავლე და როგორ ვასწავლიდი. — Тбилиси: Артануджи, 2020. — P. 177. — ISBN 978-9941-487-62-0
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Анастасия Словинская (2021 թ․ նոյեմբերի 9). «Гела Чарквиани: уснуть и где-то на рассвете встретиться с Наной». Эхо Кавказа. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Анастасия Словинская (2020 թ․ հունիսի 1). «Я, ребенок». Эхо Кавказа. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «The Georgian "Father of Meritocracy" gone» (անգլերեն). Brams Institute. 2021 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ 4,0 4,1 4,2 Зураб Читая (2018 թ․ հոկտեմբերի 1). «Сталин, Грузия, СССР и глоток свободы Запада Гелы Чарквиани». Sova. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ 5,0 5,1 «На 83-м году жизни скончался Гела Чарквиани». Sova. 2021 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Анастасия Словинская, Нино Джапиашвили, Тома Бегиашвили, Шио Хидашели (2020 թ․ փետրվարի 19). «Восемь фотографий Гелы Чарквиани». Эхо Кавказа. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 7,0 7,1 «Михаил Саакашвили заложил первый камень в строительство президентской библиотеки». Вести Кавказа. 2013 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Зураб Читая (2018 թ․ հոկտեմբերի 8). «Шеварднадзе, Саакашвили и рэп — откровения Гелы Чарквиани». Sova. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Названы кандидатуры в состав попечительского совета общественного телевидения Грузии». Спутник Грузия. 2005 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Вопрос вывода из Грузии российских военных баз окончательно решен в цивилизованной и приемлемой форме - пресс-спикер президента Грузии». Спутник Грузия. 2005 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 11,0 11,1 «Саакашвили наградил орденом Сияния грузинских дипломатов». Эхо Кавказа. 2011 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Гела Чарквиани (2018 թ․ սեպտեմբերի 1). «Shevardnadze and Me: The Beginning» (անգլերեն). Words Without Borders. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Gvantsa Jobava (2018 թ․ սեպտեմբերի 1). «Exporting Georgian Literature» (անգլերեն). Words Without Borders. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 1 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 9 մահեր
- 2021 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի վրացի քաղաքական գործիչներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրացի գրողներ
- Վրացի դիվանագետներ
- Վրացի հաղորդավարներ
- Վրացի մանկավարժներ