Իրակլի Չարկվիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրակլի Չարկվիանի
Բնօրինակ անունირაკლი ჩარკვიანი
Ծնվել է1961 նոյեմբերի 19
Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
Մահացել էփետրվարի 24, 2006(2006-02-24) (տարիքը 44)
Թբիլիսի, Վրաստան
Մասնագիտություներգիչ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
Գործունեություն1976-2006
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան

Իրակլի Չարկվիանի (վրացերեն՝ ირაკლი ჩარკვიანი, 1961, նոյեմբերի 19 - 2006, փետրվարի 24), երբեմն հանդես է եկել Մեփե (მეფე, «Թագավոր») կեղծանվամբ, վրացի բանաստեղծ, արձակագիր, երաժիշտ։ Չարկվիանին հայտնի է իր էքսցենտրիկ կերպարով և պոեզիայով, էկլեկտիկ երաժշտությամբ, որն ընդգրկում է ալտերնատիվ ռոքը, էլեկտրոնային երաժշտություն և հիպ հոպը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարկվիանին ծնվել է Թբիլիսիի էլիտար ընտանիքներից մեկում։ Հայրը՝ լրագրող և դիվանագետ Գելա Չարկվիանին է, Միացյալ Թագավորությունում Վրաստանի նախկին դեսպանը, պապը՝ Կանդիդե Չարկվիանին, 1938-1952 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը։

Չարկվիանին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևմտյան եվրոպայի և ամերիկյան գրականության բաժինը։ Նրա դեբյուտը 1976 թվականին էր, Արիշի ինդի ռոք նախագծով, որն աննկատ անցավ, սակայն Տաքսի խմբի հետ մեծ հաջողություն ունեցավ և 1988 թվականին ձայնագրեց համանուն ալբոմը։ 1980-ականներին Չարկվիանիի բազում գրվածքներ, պատվածքներ, որոնք աչքի են ընկնում ըմբոստությամբ, տպագրվել են վրացական գրական մամուլում։ 1990-ականների սկզբին Չարկվիանին համարվում էր Վրաստանի առաջատար արվեստագետներից։ Նա ձեռնարկեց «Երեխաների բժշկություն» (1991-1992) և «Վրացական պարի կայսրություն» (1993) նախագծերը, որոնց ընթացքում հանդես եկավ ամբողջ Վրաստանում, ինչպես նաև արտերկրում, մասնավորապես Մոսկվայում և Արևելյան Եվրոպայում։

Չարկվիանիի սվաներեն երգերի սոլո ալբոմը ձայնագրվել է 1993 թվականին Գերմանիայում։ 1995 թվականին նա գրել է Օրֆեուսի մահը ֆիլմի երաժշտությունը, որից հետո ձայնագրել է իր երկրորդ ալբոմը Ap’ren 1997 թվականին, որին հաջորդել է Sakartvelo սինգլը 1999 թվականին, Amo և Savse ալբոմները 2001 և 2004 թվականներին։ Այս ժամանակահատվածում նա իր համար ընտրել է Mepe գրական անունը, որը թարգմանաբար նշանակում է թագավոր։

Չարկվիանին գրել է պոեմներ, պատմություններ, նովելներ, սակայն առավել հայտնի է իր երգերով։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարկվիանին հայտնաբերվել է մահացած Թբիլիսիի իր բնակարանում 2006 թվականի փետրվարի 24-ին, (ըստ աղբյուրների սրտի անբավարարությունից)[1]՝ անավարտ թողնելով բազմաթիվ երգեր, որոնք պետ է թողարկվեին Dzirs Mepe ալբոմում ("Դեպի ներքև թագավորի հետ") 2007 թվականին։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսին Չարկվիանին հետմահու պարգևատրվել է Շոթա Ռուսաթավելու անվան մրցանակով՝ վրացական ժամանակակից մշակույթում իր զգալի ավանդի համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Georgian Poet Dies Of Alleged Heart Problems. Prime News Online, February 25, 2006.
  2. «Musician Irakli Charkviani awarded a special prize by President»։ Georgian Journal։ մայիսի 29, 2013։ Վերցված է դեկտեմբերի 27, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]