Գեդեոն Ռիխտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեդեոն Ռիխտեր
Ծնվել էսեպտեմբերի 23, 1872(1872-09-23)[1]
Էչիդ, Hatvan District, Հևեշ, Հունգարիա
Մահացել էդեկտեմբերի 30, 1944(1944-12-30) (72 տարեկան)
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան (1895)
 Gedeon Richter Վիքիպահեստում

Գեդեոն Ռիխտեր (հունգ.՝ Gedeon Richter, սեպտեմբերի 23, 1872(1872-09-23)[1], Էչիդ, Hatvan District, Հևեշ, Հունգարիա - դեկտեմբերի 30, 1944(1944-12-30), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի դեղագործ, Գեդեոն Ռիխտեր ընկերության հիմնադիր և հունգարական ժամանակակից դեղագործական արդյունաբերության պիոներ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեդեոն Ռիխտերը ծնվել է Հունգարիայի Էչիդ (Ecséd) ոչ մեծ գյուղում, բայց ծնողների մահվան հետևանքով 1873 թվականից հետո նա մեծացել է Գյոնգյոշ քաղաքում։ 1890 թվականից նա աշխատել է այնտեղ որպես դեղագործի ստաժոր։ 1895 թվականին Ռիխտերն ավարտել է իր կրթությունը  Բուդապեշտի համալսարանում ստանալով դեղագետի աստիճան։ Երկու տարի անց նա ճամփորդել է լինելով եվրոպական մի քանի դեղատներում և դեղագործական ընկերություններում, ուսումնասիրելով նրանց դեղերի արտադրության մեթոդները։

1901 թվականին Գեդեոն Ռիխտերը գնել է Բուդապեշտի Ուլուի Ութ (Üllői út) և Մարթոն փողոցների անկյունում գտնվող Eagle անունով դեղատունը, որն արտադրում էր օրգանական թերապևտիկ պատրաստուկներ։ 1907 թվականին Քյուբանյայի (Kőbánya) Չերքեզ փողոցի 63 հասցեում նա կառուցել և գլխավորել է առաջին դեղագործական գործարանը Հունգարիայում։ Ֆաբրիկան իր առաջին խոշոր հաջողությունն ունեցել է Կալմոպիրին կոչվող ասպիրինանման դեղանյութով և Hyperol կոչվող ջրածնի պերոքսիդի ախտահանիչ հաբեր արտադրելով, որոնք արտոնագրվել են 1912 թվականին և շարունակել են կարևոր դերակատարում ունենալ Առաջին համաշխարհային պատերազմում։ Պատերազմից առաջ նա արդեն ուներ 24 դեղագործական արտոնագրեր։

Նրա անունով 2008 թվականից սկսած Հայաստանում գործում է խոշոր դեղատների ցանց։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշիկներ Դանուբի ափին

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Գեդեոն Ռիտերը դեղագործական ցանցային ներկայացուցչություններ ուներ հինգ մայրցամաքներում` 10 մասնաճյուղերի և 34 պետություններում կոմիսիոն պահեստների հետ միասին։

1942 թվականին նա հեռացվեց տնօրենի պաշտոնից (հակասեմական օրենքների պատճառով) և ֆաբրիկայից։ Այնուհետև նա սկսեց ղեկավարել ընկերությունն իր տնից իր աշխատակիցների միջոցով, որոնց նա վստահում էր։ 1944 թվականի աշնանը գործարանի գործունեությունը գրեթե ամբողջությամբ կաթվածահար էր եղել։ Չնայած Բուդապեշտը լքելու եւ Շվեյցարիա տեղափոխվելու հնարավորություն ուներ, բայց նա չցանկացավ լքել ընկերությունը։ Նրան իր կնոջ հետ միասին թաքցրել էր Վալենբերգը, ավելի քան հազարավոր այլ հրեաների հետ միասին։ Այն բանից հետո, երբ հունգարական «նիլաս» կուսակցության («nyilas») նացիոնալ-սոցիալիստները (Խաչված նետերի կուսակցության) նրան բռնեցին, այլոց հետ միասին գնդակահարեցին 1944 թվականի դեկտեմբերին և նետեցին սառցակալած Դանուբ գետը։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Գեդեոն Ռիխտերի տան պատի վրա

Պատերազմից հետո Քյուբանյայում գործարանը վերականգնվեց Ռիխտեր դեղագործական գործարան անվամբ։ 1972 թվականին Ռիխտերի ծննդյան 100-ամյակին կապակցությամբ հուշամեդալ դրոշմվեց, և հուշատախտակ փակցվեց Eagle դեղատան պատին։

Ռիխտերն առաջինն է եղել, որ պատրասել է օրգանակա թերապևտիկ բաղադրությամբ հաբեր, որոնցից են արյան ճնշումը բարձրացնելու հաբերը, ադրենոկորտիկոտրոպ հորմոնի միզվածքը (ադրենալին), և Կալմոպրին և Էպինեֆրին (դեղամիջոց)  սուպրա-երիկամային էքստրակտը, որն այսօր էլ բժշկության մեջ կիրառություն ունի։

Նրա Էչիդի ընտանեկան տունն այժմ ծառայում է որպես դպրոց և կրում է Ռիխտեր Գեդեոն տարրական դպրոց անունը։ Այն սենյակը, որտեղ նա ծնվել է, ծառայում է որպես մարզասրահ այսօր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին նա ամուսնացել է Աննա Ուինկլերի հետ։ Նրա կինը եղել է Հունգարիայի Սեգեդում անտառանութ արտադրողի դուստրը։ Զույգն ունեցել է մեկ որդի, որի անունն էր Լասլո և որը ծնվել է 1903 թվականին։ Նա Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում սովորել է քիմիա և հետևել է հոր օրինակին` աշխատելով դեղագործական արդյունաբերությունում[3]։

Ծնողները հրեաներ էին, բայց Լասլոն հավատափոխ է եղել դառնալով քրիստոնեա` իր հարսնացու Լոբմայեր Իլոնայի օրինակով, նախքան 1932 թվականին նրանց ամուսնանալը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոգո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC12527/13013.htm
  2. Richter, Gedeon. «Our History». Gedeon Richter Plc. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  3. Lajos Pillich, István Chladek - Historical businessmen: Gedeon Richter
  4. «Balázs Urbán - Családi örökségből világhírű vállalat: Richter Gedeon, a gyógyszergyáros» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pillich, Lajos: Richter Gedeon. In: Magyar tudóslexikon A-tól Zs-ig. Editor in chief: Nagy Ferenc. Budapest: Better; MTESZ; OMIKK. 1997, pp. 679–680 963-85433-5-3963-85433-5-3
  • Reményi Gyenes, István: Ismerjük őket? Zsidó származású nevezetes magyarok, Ex Libris Kiadó, Budapest, 2000 963-85530-3-0963-85530-3-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեդեոն Ռիխտեր» հոդվածին։