Գարուն (նկար, Մոնե)
Գարուն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կլոդ Մոնե |
տարի | 1872 |
բարձրություն | 50 միլիմետր |
լայնություն | 65,5 միլիմետր |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ուոլթերսի արվեստի թանգարան |
հավաքածու | Ուոլթերսի արվեստի թանգարան |
Ծանոթագրություններ |
«Գարուն» (ֆր.՝ Printemps), ինչպես նաև հայտնի է որպես «Կարդացողը» (ֆր.՝ La Liseuse), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից Կլոդ Մոնեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1872 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 50 × 65.5 սմ։
Այսօր «Գարուն» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ուոլթերսի գեղարվեստի թանգարանում (Բալթիմոր, Մերիլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գարուն» ստեղծագործությունում որպես բնորդուհի հանդես է եկել Կլոդ Մոնեի առաջին կինը՝ Կամիլ Դոնսյոն։ Նրանք ամուսնացել են 1870 թվականին․ դրանից առաջ Դոնսյոն նկարչի սիրուհին էր։ Կամիլն ուներ կեցվածք ընդունելու անսովոր ձիրք․ նրան հաճախ են նկարել նաև Օգյուստ Ռենուարն ու Էդուարդ Մանեն[1]։
1871 թվականի վերջին Մոնեն ընտանիքի հետ հաստատվում է Փարիզի հյուսիս-արևմուտքում գտնվող Արժանտյո բնակավայրում, ուր հաճախ էին մեկնում քաղաքաբնակները հանգստանալու։ 1872 թվականի գարնանը հեղինակն իր տան բակում մի շարք նկարներ է վրձնել, որոնցում մեծամասամբ նկարել է հենց Կամիլին և Ադելաիդա-Էժենի Լեսկուեզեկին՝ Ալֆրեդ Սիսլեյի ընկերակցուհուն[2]։
1876 թվականի մարտի 30-ից ապրիլի 30-ը «Գարունը» ցուցադրվել է փարիզյան Պոլ Դյուրան Ռուելի պատկերասրահում։ Մոնեն այս ցուցահանդեսին ներկայացրել է 18 աշխատանք, որոցից 6-ում կնոջը՝ Կամիլին է նկարել[3]։ Այդ ցուցահանդեսին «Գարուն» նկարին սկսեցին անվանել «Կարդացողը»[4]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կարդացողը» ստեղծագործությունում Կամիլը պատկերված է անխռով՝ նստած եղրևանում հովանու ներքո[5]։ Հատուկ ուշադրություն է հեղինակը դարձրել կնոջ դեմքին և ֆիգուրին[6]։ Արևի լույսը թափանցում է ծառերի արանքից և ցոլքը գցում գետնին և կնոջ մուսլինե հագուստին։ Նկարի սյուժեն ներկայացնում է ընտանեկան կյանքի հիասքանչ տեսարանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gedo, M. M., Monet and his Muse: Camille Monet in the Artist’s Life, University of Chicago Press, 2010, pp. XI-4.
- ↑ Johnston, W. R., Nineteenth Century Art: From Romanticism to Art Nouveau, The Walters Art Gallery, pp. 133—134.1857592433
- ↑ Gedo, M. M., Monet and his Muse: Camille Monet in the Artist’s Life, University of Chicago Press, 2010, p. 167.
- ↑ «The Walters Art Museum -Springtime». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Johnston, S., In Monet’s Light: Theodore Robinson at Giverny, Phillip Wilson Publishers, 2004, p. 65.
- ↑ Gedo, M. M., Monet and his Muse: Camille Monet in the Artist’s Life, University of Chicago Press, 2010, pp. 131—139.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գարուն (նկար, Մոնե) կատեգորիայում։ |