Jump to content

Գարի Տատինցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարի Տատինցյան
Դիմանկար
Ծնվել է1954
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԵրկերԳարի Տատինցյանի պատկերասրահ
Մասնագիտություննկարների վաճառող և մեկենաս
 Gary Tatintsian Վիքիպահեստում

Գարի Տատինցյան (անգլ.՝ Gary Tatintsian, 1954, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ԱՄՆ-ում բնակվող հայ պատկերասրահորդ, հավաքորդ և մեկենաս[2], Նյու Յորքում, Մոսկվայում և Դուբայում Գարի Տատինցյանի պատկերասրահի սեփականատերը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարի Տատինցյանը ծնվել է 1954 թվականին Բաքվում։ 1972 թվականին տեղափոխվել է Մոսկվա՝ որոշելով շարունակել հոր գործը և ընդունվել է բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ։ Նրա ծնողները Բաքվում մնացել են մինչև 1986 թվականը, այնուհետև տեղափոխվել են որդու մոտ[3]։ 1988[3] կամ 1989[4] թվականին ամբողջ ընտանիքը ԽՍՀՄ-ից հեռացել է Գերմանիա[4]։

Պատկերասրահներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարի Տատինցյանն իր առաջին նախագիծը՝ Tatunz պատկերասրահը, բացել է 1989 թվականին Բեռլինում[5]։ Պատկերասրահն առաջիններից էր, որ արևմտյան շուկայում ներկայացրեց ռուսական ավանգարդի նկարիչների՝ Ալեքսանդր Ռոդչենկոյի, Վլադիմիր Նեմուխինի, Էդուարդ Շտեյնբերգի և Եվգենի Չուբարովի աշխատանքները։ Նույն ժամանակաշրջանում Գարին սկսել է աշխատել արևմտյան այնպիսի հեռանկարային նկարիչների հետ, ինչպիսիք են Փիթեր Դոիգը, Գեորգ Բազելիցը, Զահա Հադիդը և Դանիել Ռիխտերը։

1998 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ բացել է Գարի Տատինցյանի պատկերասրահը Մանհեթենի Չելսի շրջանում։ Պատկերասրահի նկարիչների ցանկը համալրվել է այնպիսի անուններով, ինչպիսիք են Ֆրենկ Ստելլան, Փիթեր Հելլին, Ջորջ Կոնդոն և ամերիկյան գեղանկարչական ասպարեզի այլ առանցքային դեմքերով[5]։

Մոսկվայում ցուցահանդեսային տարածքը բացվել է 2005 թվականին։ Պատկերասրահն առաջին անգամ ռուսաստանցի հանդիսատեսին ներկայացրել է ժամանակակից կոնցեպտուալ արվեստի, լուսանկարչության և դիզայնի միտումները։ Սերեբրյանիչեսկայա առափին գտնվող պատկերասրահում պարբերաբար տեղի են ունենում ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներ[4]։ Հանրային նախագծերի թվում են պատկերասրահների նկարիչների ցուցահանդեսներն ու դասախոսությունները Ռուսաստանի և աշխարհի թանգարաններում՝ Պետական Էրմիտաժում, Ժամանակակից արվեստի պետական կենտրոնում, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում, «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանում, Ժամանակակից արվեստի նոր թանգարանում և այլուր[6]։

Բացի ցուցահանդեսային գործունեությունից, պատկերասրահը մասնակցում է մասնավոր և հանրային հավաքածուների ձևավորմանը, ինչպես նաև վերահսկում է նկարիչ Եվգենի Չուբարովի ժառանգության հիմնադրամը[7]։

2022 թվականին Գարի Տատինցյանի պատկերասրահ է բացվել Դուբայում (ԱՄԷ), Ալսերկալ պողոտայում։ Դրանով պատկերասրահն ընդլայնել է իր միջազգային գործունեությունը՝ կենտրոնանալով արվեստի առաջնային և երկրորդային շուկայի վրա։ Պատկերասրահի նախագծերը Դուբայի հանդիսատեսին են ներկայացնում աշխարհի հեղինակավոր ժամանակակից նկարիչների աշխատանքները և ցուցահանդեսները[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Гари Татинцян
  2. «Гари Татинцян – известный галерист, коллекционер и меценат». web.archive.org. 2016 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  3. 3,0 3,1 «Татинцян Гари — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Гари Татинцян | Арт-сообщество». Артгид. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  5. 5,0 5,1 «ГАРИ ТАТИНЦЯН ПРОСТО ДЕЛАЕТ СВОЕ ДЕЛО». golosarmenii.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  6. «Прошедшие выставки | Gary Tatintsian Gallery, Inc». tatintsian.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  7. «Пойми меня, если сможешь: где в Москве смотреть современное искусство․ Галерея Гари Татинцяна».(չաշխատող հղում)
  8. «Tatintsian Gallery Dubai». tatintsian.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին. {{cite web}}: Text "Gary Tatintsian Gallery, Inc." ignored (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]