Jump to content

Գարեգին Հովսեփյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Հովսեփյան (այլ կիրառումներ)
Գարեգին Հովսեփյան
Ծնվել էմայիսի 1, 1914(1914-05-01)[1]
ԾննդավայրՍևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 3, 1993(1993-08-03)[2] (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1937)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1975)
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԱվանգարդ, Սովետական Հայաստան, Գրական թերթ և Հայպետհրատ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Գարեգին Եղիշեի Հովսեփյան (մայիսի 1, 1914(1914-05-01)[1], Սևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1993(1993-08-03)[2], Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1975)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Հովսեփյանը ծնվել է 1914 թվականի մայիսի 1-ին, Իջևանի շրջանի Սևքար գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Սևքարում, հետո սովորել է Դիլիջանում և Ստեփանավանում։ 1932 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը, 1937 թվականին ավարտել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը։ 1938-1941 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ 1938-1942 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում, 1942 թվականներին, մի քանի ամսով, եղել է «Գրական թերթ»-ի խմբագրի պաշտոնակատար։ 1942-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1943-1944 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում որպես կուսակցական և ռազմաճակատային բաժնի վարիչ, 1944-1966 թվականներին՝ Հայպետհրատում (որպես գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ)։ 1962 թվականին «Հովհաննես Հովհաննիսյան. կյանքը և գործը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1966 թվականից ավագ գիտաշխատող է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ պարբերական մամուլի պատմության բաժնում։ 1975 թվականին «Չարենցի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան[3]։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Աշխատությունները վերաբերում են հայ դասական և արդի գրականությանը («Ստեփան Զորյանի ստեղծագործությունը», 1951, «Հովհաննես Հովհաննիսյան․ կյանքը և գործը», 1957, «Նար-Դոս», 1961, «Չարենցի պոեզիան», 1969 և այլն)[4]։

Մահացել է 1993 թվականի օգոստոսի 3-ին Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփան Զորյանի ստեղծագործությունը (քննադատական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1951, 248 էջ։
  • Հովհաննես Հովհաննիսյան. կյանքը և գործը, Երևան, Հայպետհրատ, 1957, 294 էջ։
  • Նար-Դոս, Երևան, Հայպետհրատ, 1961, 482 էջ։
  • Չարենցի պոեզիան, Երևան, «Հայաստան», 1969, 478 էջ։
  • Հմայակ Սիրաս (գրականագիտական ակնարկ), Երևան, «Լույս», 1980, 48 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11651
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն Երևան, 2007։
  4. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 261-262

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Հովսեփյան (գրականագետ)» հոդվածին։