Գալիմժան Ժակիյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալիմժան Ժակիյանով
ղազ.՝ Ғалымжан Бадiлжанұлы Жақиянов
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1963(1963-05-08) (60 տարեկան)
ԾննդավայրQ17532529?, Kurshim District, Արևելաղազախական շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ղազախստան
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործարար
ԿուսակցությունDemocratic Choice of Kazakhstan?
Պարգևներ և
մրցանակներ
«Աստանա» մեդալ
և Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան

Գալիմժան Ժակիյանով (ղազ.՝ Ғалымжан Жақиянов, մայիսի 8, 1963(1963-05-08), Q17532529?, Kurshim District, Արևելաղազախական շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ գործարար և քաղաքական գործիչ։ Ունի մի քանի ընկերություններ Ղազախստանում, եղել է Սեմիպալանտինսկի մարզի ղեկավարը։ 2002-2006 թվականներին բանտարկված է եղել պաշտոնի չարաշահման մեղադրանքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիմժան Ժակիյանովը ծնվել է Արևելյան Ղազախստանում 1963 թվականին։ 1986 թվականին ավարտել է Մոսկվայի Ն․ Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ 1986-1989 թվականներին եղել է Սեմիպակատինսկի մեքենաշինական գործարանի կոմերիտմիության կոմիտեի քարտուղար, ցեխի վարպետ։ Խորհրդային Միության անկումից անմիջապես առաջ նա մի շարք գործընկերների հետ հիմնադրել է սեփական բիզնես՝ ածխի և բնական ռեսուրսների ընկերություն Ղազախստանում։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Գալիմժան Ժակիյանովը նշանակվել է Սեմիպալատինսկի մարզի ղեկավար նորանկախ Ղազախստանի Հանրապետությունում։ 1997 թվականից մինչև 2001 թվականի վերջը եղել է Պավլոդարի մարզի ղեկավար։

2001 թվականին Ղազախստանի փոխվարչապետ Օրազ Ժանդոսովի, արդյունաբերության նախարար Մուխտար Աբլյազովի, Կազկոմերցբանկի նախագահ Նուրժան Սուբխանբերդինին, Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Տոլեն Տոխտասինովի և երկրի այլ քաղաքական գործիչների ու գործարարների հետ հիմնադրել է Ղազախստանի դեմոկրատական ընտրություն հանրապետական հասարակական միությունը և ընտրվել նախագահ։ Այդ քաղաքական շարժումը հանդես է եկել Ղազախստանում դեմոկրատական բարեփոխումներ անցկացնելու օգտին, ներառյալ բազմակուսակցական քաղաքական կառուցվածքը, բաց և ազատ ընտրությունները, անկախ լրատվությունն ու դատական համակարգ։ Ղազախստանի դեմոկրատաան շարժումը հանդես է եկել ընդդեմ նախագահ Նազարբաևի քաղաքականության և որպես նրա ռեժիմի ընդդիմության կազմակերպիչ։ Ժակիյանովն ու նրա կողմակիցները ենթարկվել են բռնաճնշումների։

2002 թվականին Ժակիյանովը ձերբակալվել է և դատապարտվել 7 տարվա ազատազրկման պաշտոնի չարաշահման մեղադրանքով։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ[1] և կառավարություններ, ներառյալ ԱՄՆ[2] և Եվրամիությունը[3][4], Ժակիյանովի դեմ առաջադրված մեղադրանքները համարել են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և նրան ճանաչել քաղաքական բանտարկյալ։ Նա բանտից ազատվել է 2006 թվականին։

Նույն տարում Ժակիյանովը դարձել «Քաղաքական հասարակություն» հիմնադրամի նախագահ։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Գալիմժան Ժակիյանովն Ակեժան Կաժեգելդինի (1994-1997 թվականներին եղել է Ղազախստանի վարչապետ) հետ հիմնադրել է «Սեմեյ» ֆինանասաարդյունաբերական ընկերությունը և դարձել նրա նախագահը։

2008 թվականին նա սկսել է նոր նախագծեր Չինաստանում ու Մոնղոլիայում՝ կապված ածխի և երկաթի հանքարդյունաբերության հետ։ Հետագայում Ժակիյանովը դարձել է MECAP Ltd. և ALGT Ltd ընկերությունների կառավարման խորհրդի նախագահ։

2012 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ Բոստոն քաղաք և ընդունվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոանի դպրոց MBA ծրագրով[5]։

2013 թվականին հայտարարել է, որ այլևս չի զբաղվում ո՛չ քաղաքականությամբ, ո՛չ մասնավոր բիզնեսով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակիյանովը ամունացած է Կարլիգաշ Ժակիյանովի հետ 1984 թվականից։ Վերջինս եղել է պատմության ուսուցիչ դպրոցում, զբաղվել է հասարակակաան գործունեությամբ, ղեկավարել շնորհալի երեխաներին աջակցող «Բալաուսա» բարեգործական հիմնադրամը։ 2002 թվականին մասնակցել է «Ղազախստանի դեմոկրատական ընտրություն» քաղաքական շարժմանը, ղեկավարել «Իրավագիտակցություն» հիմնադրամը, որն զբաղվում էր Ղազախստանում քաղաքական բանտարկյալների պաշտպանությամբ։ Հետագայում սկսել է օգնել ամուսնուն Չինաստանում ծավալվող բիզնես-գործունեությունում։

Ժակիյանովն ունի 2 որդի՝ Բերիկը և Էլեժանը։ Բերիկը (ծնվել է 1985 թվականին) ավարտել է Տեխասի համալսարանը 2008 թվականին և սովորել Հարվարդում։ Էլեժանը (1993) 2016 թվականին ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Amnesty International Report 2003 - Kazakstan». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  2. «The Department of State» (PDF).
  3. «European Parlament» (PDF).
  4. «CONCERNS IN EUROPE AND CENTRAL ASIA».
  5. Карлыгаш Жакиянова: из Бостона — с любовью http://forbes.kz/woman/karlyigash_jakiyanova_iz_bostona_-_s_lyubovyu

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]