Գաբրիել Տոռես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գաբրիել Տորրեսից)
Գաբրիել Տոռես
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1988(1988-10-31)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 180
Քաշ 78
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չիլի Ուաչիպատո
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2009 Պանամա Չեպո 94 (31)
2005-2006  Պանամա Սան Ֆրանցիսկո 35 (7)
2007  Կոլումբիա Լա Էկիդադ 22 (6)
2008  Կոլումբիա Ամերիկա Կալի 2 (0)
2009  Կոլումբիա Ատլետիկո Ուիլա 6 (0)
2011-2013 Վենեսուելա Սամորա 68 (32)
2013-2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլորադո Ռեպիդզ 56 (10)
2016 Վենեսուելա Սամորա 23 (22)
2016-2017 Շվեյցարիա Լոզան 42 (8)
2018— Չիլի Ուաչիպատո 15 (9)
Ազգային հավաքական
2005— Պանամա Պանամա 73 (15)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գաբրիել Արտուրո Տոռես Տեխադա (իսպ.՝ Gabriel Arturo Torres Tejada, հոկտեմբերի 31, 1988(1988-10-31)[1], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Ուաչիպատո» ակումբի և Պանամայի հավաքականի հարձակվող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեսը «Ուաչիպատո» ակումբի կազմում

Տոռեսն իր կարիերան սկսել է «Չեպո» ակումբում, որի կազմում անցկացրած նորամուտային մրցաշրջանում նվաճել է Ռոմել Ֆերնանդեսի գավաթը՝ 18 գոլով դառնալով նրա լավագույն ռմբարկու։ 2005 թվականին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Սան Ֆրանցիսկո», որի կազմում հաղթել է Պանամայի առաջնությունում։ 2007 թվականին Գաբրիելը մեկնել է դիտումների իսպանական «Վալենսիայում» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նույն թվականին նա տեղափոխվել է կոլումբիական «Լա Էկիդադ», որի հետ նվաճել է Կոլումբիայի գավաթը։ «Չեպո» վերադառնալուց հետո Տոռեսը վարձավճարով տեղափոխվել է «Ատլետիկո Ուիլա», ապա Կալիի «Ամերիկա»։

2011 թվականին Գաբրիելը տեղափոխվել է վենեսուելական «Սամորա» ակումբ։ Օգոստոսի 14-ին՝ «Տուկանես» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Վենեսուելայի առաջնությունում[2]։ Նույն հանդիպման ընթացքում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։ 2012/2013 մրցաշրջանում Տոռեսն օգնել է թիմին հաղթել առաջնությունում և 20 գոլով դարձել նրա լավագույն ռմբարկու։

2013 թվականի ամռանը Գաբրիելը տեղափոխվել է ամերիկյան «Կոլորադո Ռեպիդզ»։ Օգոստոսի 18-ին «Վանկուվեր Ուայթքեփս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը MLS-ում[3]։ Հոկտեմբերի 6-ին «Սիեթլ Սաունդերս» ակումբի դեմ խաղում Տոռեսը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[4]։ 2016 թվականի սկզբին նա վերադարձել է «Սամորա» և դարձել առաջնության լավագույն ռմբարկու։

2016 թվականի ամռանը Գաբրիելը տեղափոխվել է շվեյցարական «Լոզան»։ Հուլիսի 24-ին «Գրասհոփեր» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը շվեյցարական Սուպերլիգայում[5]։ Հուլիսի 31-ին «Տուն» ակումբի դեմ խաղում Տոռեսը խփել է իր առաջին գոլը «Լոզանի» կազմում[6]։

2018 թվականի սկզբին Գաբրիելը տեղափոխվել է չիլիական «Ուաչիտապո»։ Փետրվարի 18-ին «Օ’Հիգինս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չիլիի առաջնությունում[7]։ Նույն խաղում նա հեղինակել է իր առաջին գոլը «Ուաչիտապոյի» կազմում։ Փետրվարի 24-ին «Ունիվերսիդադ Կոնսեպսիոն» ակումբի դեն խաղում ձևակերպել է հեթ-տրիկ[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հոկտեմբերի 8-ին Տոռեսը կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականի կազմում՝ մասնակցելով 2006 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում անցկացվող Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղին[9]։ 2006 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած Գվատեմալայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ ազգային հավաքականի։ 2011 թվականին Գաբրիելը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, որի ընթացքում երկու անգամ խաղացել է ընդդեմ ԱՄՆ հավաքականի[10][11]։

2013 թվականին Տոռեսը երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա իր թիմին օգնել է հասնել եզրափակիչ և դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու՝ խփելով հինգ գոլ Մեքսիկայի[12], Մարտինիկայի[13] և Կուբայի[14] հավաքականների դեմ խաղերում։

2015 թվականին Գաբրիելը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Հոնդուրասի[15] ու Տրինիդադ և Տոբագոյի[16] հավաքականների դեմ խաղերին։

2016 թվականին Տոսրրեսն ընդգրկվել է Պանամայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվել է Միացյալ Նահանգներում։ Մրցաշարում նա մասնակցել է Չիլիի[17] և Բոլիվիայի[18] հավաքականների դեմ խաղերին։

2017 թվականին Տոռեսը չորրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է ԱՄՆ[19], Մարտինիկայի[20], Նիկարագուայի[21] և Կոստա Ռիկայի[22] հավաքականների դեմ խաղերին։ Նիկարագուայի և Մարտինիկայի հավաքականների դեմ խաղերում Գաբրիելը գոլ է խփել։

2018 թվականին Տոռեսը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բելգիայի[23] և Թունիսի[24] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Պանամայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 6 սեպտեմբերի, 2006 Մատեո Ֆլորես, Գվատեմալա, Գվատեմալա Գվատեմալա Գվատեմալա 2:1 2:1 Ընկերական խաղ
02. 12 հոկտեմբերի, 2010 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Պերու Պերու 1:0 1:0 Ընկերական խաղ
03. 7 հուլիսի, 2013 Ռոուզ Բոուլ, Փասադինա, ԱՄՆ Մեքսիկա Մեքսիկա 1:0 2:1 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013
04. 7 հուլիսի, 2013 Ռոուզ Բոուլ, Փասադինա, ԱՄՆ Մեքսիկա Մեքսիկա 2:1 2:1 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013
05. 11 հուլիսի, 2013 Սենչուրի Լինք Ֆիլդ, Սիեթլ, ԱՄՆ Մարտինիկա Մարտինիկա 1:0 1:0 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013
06. 20 հուլիսի, 2013 Ջորջիա դոմ, Ատլանտա, ԱՄՆ Կուբա Կուբա 1:1 6:1 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013
07. 20 հուլիսի, 2013 Ջորջիա Դոմ, Ատկանտա, ԱՄՆ Կուբա Կուբա 2:1 6:1 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013
08. 10 սեպտեմբերի, 2013 Տիբուրկո Կարիա Անդինո, Թեգուսիգալպա, Հոնդուրաս Հոնդուրաս Հոնդուրաս 1:1 2:1 ԱԱ-2014 որակ․
09. 16 հոկտեմբերի, 2013 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1:0 2:3 ԱԱ-2014 որակ․
10. 2 սեպտեմբերի, 2016 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Ճամայկա Ճամայկա 1:0 2:0 ԱԱ-2018 որակ.
11. 12 հուլիսի, 2017 Ռեյմոնդ Ջեյմս Սթեդիում, Տամպա, ԱՄՆ Նիկարագուա Նիկարագուա 2:0 2:0 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2017
12. 15 հուլիսի, 2017 Ֆյորսթ էներջի Սթեդիում, Քլիվլենդ, ԱՄՆ Մարտինիկա Մարտինիկա 3:0 3:0 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2017
13. 5 սեպտեմբերի, 2017 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 1:0 3:0 ԱԱ-2018 որակ.
14. 10 հոկտեմբերի, 2017 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1:0 2:1 ԱԱ-2018 որակ.
15. 9 նոյեմբերի, 2017 UPC-արենա, Գրաց, Ավստրիա Իրան Իրան 2:1 2:1 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Պանամա «Չեպո»

  • Ռոմել Ֆենրանդեսի գավաթի դափնեկիր — 2003

Պանամա «Սան Ֆրանցիսկո»

  • 1st Պանամայի առաջնություն — Ապերտուրա 2006

Կոլումբիա «Լա Էկիդադ»

  • Կոլումբիայի գավաթակիր — 2008

Վենեսուելա Սամորա»

  • 1st Վենեսուելայի առաջնություն — 2012/2013

Միջազգային

Պանամա Պանամա

Անհատական

  • Պանամայի առաջնության լավագույն ռմբարկու (9 գոլ) — Կլաուսուրա 2007
  • Վենեսուելայի առաջնության լավագույն ռմբարկու (20 գոլ) — 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Տուկանես VS. Սամորա 1:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 14.
  3. «Կոլորադո Ռեպիդզ VS. Վանկուվեր Ուայթքեփս 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 18.
  4. «Կոլորադո Ռեպիդզ VS. Սիեթլ Սաունդերս 5:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 6.
  5. «Գրասհոփեր VS. Լոզան 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 24.
  6. «Լոզան VS. Տուն 4:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 31.
  7. «Օ'Հիգենս VS. Ուաչիպատո 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 18.
  8. «Ուաչիպատո VS. Ունիվերսիդադ Կոնսեպսիոն 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 24.
  9. «Պանամա VS. Տրինիդադ և Տոբագո 0:1» (անգլերեն). soccerway.com. 2005 թ․ հոկտեմբերի 8.
  10. «ԱՄՆ VS. Պանամա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 12.
  11. «ԱՄՆ VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 23.
  12. «Մեքսիկայի VS. Պանամա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 8.
  13. «Պանամա VS. Մարտինիկա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 12.
  14. «Պանամա VS. Կուբա 6:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 20.
  15. «Հոնդուրաս VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 11.
  16. «Տրինիդադ և Տոբագո VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
  17. «Չիլի VS. Պանամա 4:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 15.
  18. «Պանամա VS. Բոլիվիա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 7.
  19. «ԱՄՆ VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 8.
  20. «Պանամա VS. Մարտինիկա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
  21. «Պանամա VS. Նիկարագուա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 13.
  22. «Կոստա Ռիկա VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 20.
  23. «Բելգիա VS. Պանամա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  24. «Պանամա VS. Թունիս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Տոռես» հոդվածին։