Գաբրիել Տոռես
![]() | |||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 31, 1988[1] (34 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պանամա, Պանամա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գաբրիել Արտուրո Տոռես Տեխադա (իսպ.՝ Gabriel Arturo Torres Tejada, հոկտեմբերի 31, 1988[1], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Ուաչիպատո» ակումբի և Պանամայի հավաքականի հարձակվող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեսն իր կարիերան սկսել է «Չեպո» ակումբում, որի կազմում անցկացրած նորամուտային մրցաշրջանում նվաճել է Ռոմել Ֆերնանդեսի գավաթը՝ 18 գոլով դառնալով նրա լավագույն ռմբարկու։ 2005 թվականին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Սան Ֆրանցիսկո», որի կազմում հաղթել է Պանամայի առաջնությունում։ 2007 թվականին Գաբրիելը մեկնել է դիտումների իսպանական «Վալենսիայում» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նույն թվականին նա տեղափոխվել է կոլումբիական «Լա Էկիդադ», որի հետ նվաճել է Կոլումբիայի գավաթը։ «Չեպո» վերադառնալուց հետո Տոռեսը վարձավճարով տեղափոխվել է «Ատլետիկո Ուիլա», ապա Կալիի «Ամերիկա»։
2011 թվականին Գաբրիելը տեղափոխվել է վենեսուելական «Սամորա» ակումբ։ Օգոստոսի 14-ին՝ «Տուկանես» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Վենեսուելայի առաջնությունում[2]։ Նույն հանդիպման ընթացքում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։ 2012/2013 մրցաշրջանում Տոռեսն օգնել է թիմին հաղթել առաջնությունում և 20 գոլով դարձել նրա լավագույն ռմբարկու։
2013 թվականի ամռանը Գաբրիելը տեղափոխվել է ամերիկյան «Կոլորադո Ռեպիդզ»։ Օգոստոսի 18-ին «Վանկուվեր Ուայթքեփս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը MLS-ում[3]։ Հոկտեմբերի 6-ին «Սիեթլ Սաունդերս» ակումբի դեմ խաղում Տոռեսը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[4]։ 2016 թվականի սկզբին նա վերադարձել է «Սամորա» և դարձել առաջնության լավագույն ռմբարկու։
2016 թվականի ամռանը Գաբրիելը տեղափոխվել է շվեյցարական «Լոզան»։ Հուլիսի 24-ին «Գրասհոփեր» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը շվեյցարական Սուպերլիգայում[5]։ Հուլիսի 31-ին «Տուն» ակումբի դեմ խաղում Տոռեսը խփել է իր առաջին գոլը «Լոզանի» կազմում[6]։
2018 թվականի սկզբին Գաբրիելը տեղափոխվել է չիլիական «Ուաչիտապո»։ Փետրվարի 18-ին «Օ’Հիգինս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չիլիի առաջնությունում[7]։ Նույն խաղում նա հեղինակել է իր առաջին գոլը «Ուաչիտապոյի» կազմում։ Փետրվարի 24-ին «Ունիվերսիդադ Կոնսեպսիոն» ակումբի դեն խաղում ձևակերպել է հեթ-տրիկ[8]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի հոկտեմբերի 8-ին Տոռեսը կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականի կազմում՝ մասնակցելով 2006 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում անցկացվող Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղին[9]։ 2006 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած Գվատեմալայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ ազգային հավաքականի։ 2011 թվականին Գաբրիելը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, որի ընթացքում երկու անգամ խաղացել է ընդդեմ ԱՄՆ հավաքականի[10][11]։
2013 թվականին Տոռեսը երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա իր թիմին օգնել է հասնել եզրափակիչ և դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու՝ խփելով հինգ գոլ Մեքսիկայի[12], Մարտինիկայի[13] և Կուբայի[14] հավաքականների դեմ խաղերում։
2015 թվականին Գաբրիելը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Հոնդուրասի[15] ու Տրինիդադ և Տոբագոյի[16] հավաքականների դեմ խաղերին։
2016 թվականին Տոսրրեսն ընդգրկվել է Պանամայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվել է Միացյալ Նահանգներում։ Մրցաշարում նա մասնակցել է Չիլիի[17] և Բոլիվիայի[18] հավաքականների դեմ խաղերին։
2017 թվականին Տոռեսը չորրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է ԱՄՆ-ի[19], Մարտինիկայի[20], Նիկարագուայի[21] և Կոստա Ռիկայի[22] հավաքականների դեմ խաղերին։ Նիկարագուայի և Մարտինիկայի հավաքականների դեմ խաղերում Գաբրիելը գոլ է խփել։
2018 թվականին Տոռեսը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բելգիայի[23] և Թունիսի[24] հավաքականների դեմ խաղերին։
Գոլերը Պանամայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 6 սեպտեմբերի, 2006 | Մատեո Ֆլորես, Գվատեմալա, Գվատեմալա | ![]() |
2:1 | 2:1 | Ընկերական խաղ |
02. | 12 հոկտեմբերի, 2010 | Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա | ![]() |
1:0 | 1:0 | Ընկերական խաղ |
03. | 7 հուլիսի, 2013 | Ռոուզ Բոուլ, Փասադինա, ԱՄՆ | ![]() |
1:0 | 2:1 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013 |
04. | 7 հուլիսի, 2013 | Ռոուզ Բոուլ, Փասադինա, ԱՄՆ | ![]() |
2:1 | 2:1 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013 |
05. | 11 հուլիսի, 2013 | Սենչուրի Լինք Ֆիլդ, Սիեթլ, ԱՄՆ | ![]() |
1:0 | 1:0 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013 |
06. | 20 հուլիսի, 2013 | Ջորջիա դոմ, Ատլանտա, ԱՄՆ | ![]() |
1:1 | 6:1 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013 |
07. | 20 հուլիսի, 2013 | Ջորջիա Դոմ, Ատկանտա, ԱՄՆ | ![]() |
2:1 | 6:1 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013 |
08. | 10 սեպտեմբերի, 2013 | Տիբուրկո Կարիա Անդինո, Թեգուսիգալպա, Հոնդուրաս | ![]() |
1:1 | 2:1 | ԱԱ-2014 որակ․ |
09. | 16 հոկտեմբերի, 2013 | Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա | ![]() |
1:0 | 2:3 | ԱԱ-2014 որակ․ |
10. | 2 սեպտեմբերի, 2016 | Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա | ![]() |
1:0 | 2:0 | ԱԱ-2018 որակ. |
11. | 12 հուլիսի, 2017 | Ռեյմոնդ Ջեյմս Սթեդիում, Տամպա, ԱՄՆ | ![]() |
2:0 | 2:0 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2017 |
12. | 15 հուլիսի, 2017 | Ֆյորսթ էներջի Սթեդիում, Քլիվլենդ, ԱՄՆ | ![]() |
3:0 | 3:0 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2017 |
13. | 5 սեպտեմբերի, 2017 | Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա | ![]() |
1:0 | 3:0 | ԱԱ-2018 որակ. |
14. | 10 հոկտեմբերի, 2017 | Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա | ![]() |
1:0 | 2:1 | ԱԱ-2018 որակ. |
15. | 9 նոյեմբերի, 2017 | UPC-արենա, Գրաց, Ավստրիա | ![]() |
2:1 | 2:1 | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Ռոմել Ֆենրանդեսի գավաթի դափնեկիր — 2003
Պանամայի առաջնություն — Ապերտուրա 2006
- Կոլումբիայի գավաթակիր — 2008
Վենեսուելայի առաջնություն — 2012/2013
Միջազգային
Անհատական
- Պանամայի առաջնության լավագույն ռմբարկու (9 գոլ) — Կլաուսուրա 2007
- Վենեսուելայի առաջնության լավագույն ռմբարկու (20 գոլ) — 2016
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Տուկանես VS. Սամորա 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-14
- ↑ «Կոլորադո Ռեպիդզ VS. Վանկուվեր Ուայթքեփս 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-18
- ↑ «Կոլորադո Ռեպիդզ VS. Սիեթլ Սաունդերս 5:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-10-06
- ↑ «Գրասհոփեր VS. Լոզան 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-07-24
- ↑ «Լոզան VS. Տուն 4:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-07-31
- ↑ «Օ’Հիգենս VS. Ուաչիպատո 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-02-18
- ↑ «Ուաչիպատո VS. Ունիվերսիդադ Կոնսեպսիոն 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-02-24
- ↑ «Պանամա VS. Տրինիդադ և Տոբագո 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2005-10-08
- ↑ «ԱՄՆ VS. Պանամա 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-06-12
- ↑ «ԱՄՆ VS. Պանամա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-06-23
- ↑ «Մեքսիկայի VS. Պանամա 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-08
- ↑ «Պանամա VS. Մարտինիկա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-12
- ↑ «Պանամա VS. Կուբա 6:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-20
- ↑ «Հոնդուրաս VS. Պանամա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-11
- ↑ «Տրինիդադ և Տոբագո VS. Պանամա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-19
- ↑ «Չիլի VS. Պանամա 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-15
- ↑ «Պանամա VS. Բոլիվիա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-07
- ↑ «ԱՄՆ VS. Պանամա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-08
- ↑ «Պանամա VS. Մարտինիկա 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-15
- ↑ «Պանամա VS. Նիկարագուա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-13
- ↑ «Կոստա Ռիկա VS. Պանամա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-20
- ↑ «Բելգիա VS. Պանամա 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-18
- ↑ «Պանամա VS. Թունիս 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|