Գաբրիել Տարդ
Գաբրիել Տարդ Gabriel Tarde | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 1843[1][2][3][…] Սարլա-լա-Կանեդա |
Մահացել է | մայիսի 13, 1904[1] (61 տարեկան) կամ մայիսի 12, 1904[2][3] (61 տարեկան) Փարիզ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պրոֆեսոր, սոցիալական հոգեբան, սոցիոլոգ, քրեագետ, հոգեբան, փիլիսոփա և իրավաբան |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[5] |
Գործունեության ոլորտ | Հասարակագիտություն և քրեաբանություն |
Անդամակցություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Թուլուզի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[3] |
Ազդվել է | Antoine Augustin Cournot? |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
Երեխա(ներ) | Alfred de Tarde? և Guillaume de Tarde? |
Gabriel Tarde Վիքիպահեստում |
Գաբրիել Տարդ (ֆր.՝ Jean-Gabriel Tarde, 1843-1904), ֆրանսիացի սոցիոլոգ, քրեաբան, սոցիալական հոգեբանության հիմնադիրներից։
Աշխատությունները վերաբերում են սոցիոլոգիային («Ընդօրինակման օրենքները», 1890, «Սոցիալական օրենքներ», 1898), սոցիալական հոգեբանությանը («Սոցիալական հոգեբանության ակնարկներ», 1898), իրավունքի փիլիսոփայությանը, քրեաբանությանը («Համեմատական քրեաբանություն», 1886)։ Զբաղվել է սոցիալական իմացության մեթոդաբանական հարցերով, հասարակական կարծիքի, ամբոխի, միջանձնային հաղորդակցման մեխանիզմների, հանցագործության սոցիալ-հոգեբանական գործոնների ուսումնասիրությամբ։ Մեծ տեղ է հատկացրել էմպիրիկական հետազոտություններին, վիճակագրական մեթոդին։ Քննադատել է մեխանիցիզմը, նատուրալիզմը, էվոլյուցիոնիզմը։ Տարդը համընդհանուր բացատրության սկզբունք է համարել ընդօրինակման մեխանիզմը, հասարակության հիմքում ընկած է մի անհատի ընդօրինակումը մյուսին։ Ընդօրինակման, հարմարման միջոցով են առաջանում հասարակական արժեքները։ Նա հոգեբանականացրել է սոցիալ․ երևույթները, դրանք բացատրել անհատական հոգեբանության առանձնահատկություններով։ Տարդը փաստորեն նույնացրել է սոցիոլոգիան և սոցիալական հոգեբանությունը (սոցիոլոգիան, ըստ նրա, կոլեկտիվ հոգեբանություն է, «միջուղեղային» հոգեբանություն)։ Պատմության ընթացքն ըմբռնել է իդեալիստորեն, հասարակական ներդաշնակությունը բխեցրել գաղափարների ներդաշնակությունից և այլն։ Տարդը զգալիորեն ազդել է բուրժուական, հատկապես ամերիկական սոցիոլոգիայի զարգացման վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 22.
- ↑ 2,0 2,1 Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1929.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Тард Габриель // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Список профессоров Коллеж де Франс
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 613)։ ![]() |
- Մարտի 12 ծնունդներ
- 1843 ծնունդներ
- Մայիսի 13 մահեր
- 1904 մահեր
- Մայիսի 12 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի սոցիոլոգներ
- Ֆրանսիացի հոգեբաններ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին