Գաբրիել Դուգլաս
Գաբրիել Դուգլաս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Gabrielle Christina Victoria Douglas[1][2][3] |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ և ինքնակենսագիր |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 31, 1995[4][3] (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյուփորտ Նյուս, Վիրջինիա[5][6] |
Ակումբ՝ | United States women's national gymnastics team? |
Հասակ՝ | 150 սանտիմետր |
Քաշ՝ | 50,4 կիլոգրամ |
Գաբրիել Քրիստինա Վիկտորիա «Գաբբի» Դուգլաս (անգլ.՝ Gabrielle Christina Victoria "Gabby" Douglas, դեկտեմբերի 31, 1995[4][3], Նյուփորտ Նյուս, Վիրջինիա[5][6]), ամերիկացի մարմնամարզուհի, եռակի օլիմպիական չեմպիոն (2012 թվականին բացարձակ և թիմային առաջնություններում, 2016 թվականին՝ թիմային)։ Աշխարհի չեմպիոն 2011 թվականի թմային առաջնությունում։ Առաջին աֆրոամերիկացի մարմնամարզուհին, ով մեկ օլիմպիադայում նվաճել է թիմային և բացարձակ առաջնություն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Վիրջինիա նահանգում։ Մարմնամարզությամբ սկսել է զբազվել 6 տարեկան հասակում, երբ նրա ավագ քույրը՝ Արիելը, համոզեց մորը, որ իրենց խմբակի գրանցի[7]։ Արաջին մարզիչը եղել է Դենա Ուոլքերը[8]։ Ութ տարեկանում Գաբրիելան Վիրջինիա նահանգի բազմամարտ չեմպիոնատում նվածեց ոսկե մեդալ[9][10]։
2010 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Դուգլասն իր առաջնախաղն է ունեցել Նաստի Լյուկինի սուպերգավաթում, որտեղ բազմամարտում գրավեց չորրորդ տեղը[11]։ Չիկագոյի CoverGirl մրցաշարում նա գրավել է երրորդ տեղը գերաններով, վեցերորդը՝ հենացատկով և իններորդ՝ բազմամարտով[11]։ ԱՄՆ-ի պատանեկան առաջնությունում Դուգլասը արծաթե մեդալ է նվաճում գերաններով, չորրորդն է բազմամարտում և ութերորդը՝ ազատ վարժություններում[11][12][13]։
Հոկտեմբերին 14-ամյա Գաբրիելը մեկնել Է Ուեստ Դե Մոյն, որտեղ շարունակել է մարզումները Պեկինի օլիմպիական չեմպիոնուհի Լիան Չոուի մարզիչ Շոն Ջոնսոնի գլխավորությամբ[14], և անցել է տնային դպրոցական ուսուցման[15][16]։ Չնայած Ուոլքերը ավելի ուշ հայտարարել էր, որ Դուգլասը կարող էր հաղթել Օլիմպիադայում՝ մնալով Վիրջինիայում, Գաբրիելն ինքը որոշեց գտնել այլ մակարդակի մարզիչ[8]։ Տեղափոխության խթան հանդիսացավ Չոուի հրավերը Դուգլասի խորեոգրաֆիայի բարելավման համար[8], և ինքն էլ ապշեց, որ Չոուն մեկ օրում սովորեցրեց նրան կատարել բարդագույն տարրեր[17]։ Դրանից հետո Գաբրիելը որոշում է տեղափոխվել Տեխաս՝ մարզվելու հայտնի մարզչի հետ, սակայն Չոուն հրաժարվել է դրանից միայն Ուոլքերի նկատմամբ հարգանքից։ Երկար համոզումներից հետո Չոուն, այնուամենայնիվ, համաձայնել է ընդունել Դուգլասին ուսուցման համար, չնայած սկզբում թերահավատորեն էր վերաբերվում երիտասարդ Գաբրիելին մարզելու հեռանկարին[18]։
2011 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայում Ջեսոլոյի անվան մրցումների ժամանակ Գաբրիելը թիմային մրցումներում ոսկե մեդալ է նվաճել, դառնալով երկրորդը ազատ վարժություններում, երրորդը գերանների վրա, չորրորդը բազմամարտում և հենակետային ցատկում[11]։ ԱՄՆ-ի չեմպիոնատում Դուգլանսը զբաղեցրել է երրորդ տեղը զուգափայտերի վրա և միայն յոթերորդ տեղը բազմամարտում[11], բայց Տոկիոյում կայացած աշխարհի չեմպիոնատում Գաբրիելը թիմին օգնեց նվաճել ոսկի, և այդպես զբաղեցրեց հինգերորդ տեղը տարբեր երկարության զուգափայտերի վրա վարժություններում[12][13]։
2012 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտին Ամերիկայի գավաթում Դուիգլաը ստացել է աղջիկների շրջանում ամենաբարձր ընդհանուր գնահատականը, իր հայրենակցուհուն և աշխարհի գործող չեմպիոն Ջորդին Ուիբերին գերազանցելով, սակայն այդ միավորները չեն հաշվել, քանի որ Գաբրիելը պահեստային էր[19]։ Մարտին նա թիմային մրցումներում հաղթում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջնությունում, ինչպես նաև դառնում է զուգագափայտերի չեմպիոն[20]։ Ազգային առաջնությունում Դուգլասը ոսկե մեդալ է նվաճել զուգափայտերի մրցաշարում, արծաթ՝ բազմամարտում և բրոնզ՝ ազատ վարժություններում։ Զուգափայտերով գերազանց ելույթները հանգեցրել են նրան, որ Գաբրիելը «թռչող Սկյուռիկ» մականուն ունի[21][22][23]։ Օլիմպիադայում ԱՄՆ-ի հավաքականի կազմում ընդգրկվելը հանգեցրել է նրան, որ Գաբրիելը հայտնվել է Sports Illustrated ամսագրի շապիկին[24], ինչպես նաև մասնակցել է Բրայան Ուիլյամսի թոկ-շոուին[25]։ Հուլիսի 20-ին Գաբրիելը հայտնվել Է Time ամսագրի շապիկին[26]։
Օլիմպիադան Լոնդոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում Գաբրիել մասնակցեց Լոնդոնի Օլիմպիադայում, դարձավ երկակի Օլիմպիական չեմպիոն․ հուլիսի 31-ին նա օգնեց ԱՄՆ-ի ազգային հավաքականի խմբին մարզումներում, հանդես գալով բոլոր արկերում[27], իսկ օգոստոսի 2-ին նրան գրավեց բազմաթիվ մրցույթներ։ Այդ եղանակով, Գաբրիելը դարձավ նաև առաջին ամերիկացի մարմնամարզիկ-օլիմպիական չեմպիոն[28][29][30][31], հաղթող է ճանաչվել թիմային և բացարձակ առաջնությունը օլիմպիադայում[32]։ Իսկ, ահա տարբեր երկարության զուգափայտերով Գաբրիելը հանդես եկավ անհաջող և զբաղեցրեց վերջին տեղը[33]։ Օգոստոսի 7-ին Գաբրիելը հանդես եկավ գերանների պարապունքներին, բայց կրկին անհաջողություն կրեց՝ ընկնելով արկի վրայից. նա զբաղեցրեց 7-րդ տեղը[34]։ Այնուամենայնիվ, Գաբրիելն ընդհանուր առմամբ հաջող է հանդես եկել՝ դառնալով կրկնակի օլիմպիական չեմպիոն։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Թիմոթի Դուգանս, մայրը՝ Նատալի Հոքինս[35]։ Ունի եղբայր՝ Ջոնաթան[15] և քույրեր՝ Ջոել և Արիել, որն էլ օգնել է նրան մտնել մեծ սպորտ։
Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում մարզիկի հետ պատահեց տհաճ պատմություն․ ամերիկյան NBC հեռուստաընկերությունը նրբանկատորեն ակնարկեց Գաբրիելի նմանությունը կապիկի հետ՝ հաղթանակի մասին լուրերի թողարկումից հետո Գաբրիելին ցուցադրելով սպորտային օղակների վրա կապիկի հետ գովազդային հոլովակ[36][37]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.sutori.com/en/story/gabrielle-christina-victoria-douglas--e98aocqwjhCPe9tHasziJZVq
- ↑ https://prezi.com/zc161cqq0p5a/gabrielle-christina-victoria-douglas/
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.majortests.com/essay/The-Life-And-History-Of-Gabrielle-562969.html
- ↑ 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.benningtonbanner.com/archives/gabby-douglas-a-golden-choice-to-celebrate-regions-athletes/article_e759ea19-83a6-5823-86f5-a86dde14b330.html
- ↑ 6,0 6,1 6,2 https://grantland.com/features/olympic-mega-bag/
- ↑ Emmert, Mark (2012 թ․ հուլիսի 2). «Assist from sister sends Gabby Douglas to London». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Emmert, Mark (2012 թ․ հուլիսի 27). «2012 Olympics: Gabby Douglas' former coach still feels sting». Des Moines Register. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Luca, Olivia (2012 թ․ հուլիսի 7). «From her living room to London: Gabby Douglas strives for success at Olympics». San Jose Mercury News.
- ↑ «Gabby Douglas». NBCOlympics.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Gabrielle Douglas Bio - USA Gymnastics». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ 12,0 12,1 «U.S. wins women's gymnastics title». UPI. 2011 թ․ հոկտեմբերի 11.
- ↑ 13,0 13,1 Turner, Amanda (2011 թ․ սեպտեմբերի 21). «Wieber Leads US Women's Team to Tokyo». InternationalGymnast. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Emmert, Mark (2012 թ․ հուլիսի 15). «Gabby Douglas' West Des Moines family can't imagine life without Olympian». Des Moines Register. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
{{cite news}}
: Unknown parameter|head&nclick_check=
ignored (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ 15,0 15,1 Suhay, Lisa (2012 թ․ հուլիսի 30). «Olympic women's gymnastics: Gabby Douglas and parenting gold». Christian Science Monitor.
- ↑ Taylor, Phil (2012 թ․ օգոստոսի 2). «Life-changing victory for Douglas». SI.com. SportsIllustrated.CNN.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Macur, Juliet (2012 թ․ օգոստոսի 2). «A Very Long Journey Was Very Swift». The New York Times. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Robinson, Tom (2012 թ․ մարտի 29). «For gymnast, it's Olympic dreams and hard feelings». The Virginian-Pilot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Gabby Douglas after Dominating the 2012 American Cup, Despite Being the Meet's Alternate». Gymnastike.org. 2012 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Pac Rim Championships – Senior Event Finals Results». 2012 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
- ↑ Florek, Michael (2012 թ․ հուլիսի 29). «10 things you may not know about US gymnast Gabby Douglas». USA TODAY.
- ↑ Pucin, Diane (2012 թ․ հուլիսի 2). «Gabrielle Douglas gets guaranteed spot on women's gymnastics team». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Flying Squirrel and Wieber Fever Meet in London». The New York Times. 2012 թ․ հուլիսի 27. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ Emmert, Mark. «Gabby Douglas, gymnastics team make Sports Illustrated cover». Des Moines Register. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Dalbey, Beth. «America Watches As Gymnast Gabby Douglas Heads to London 2012 Olympics». Patch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Florek, Michael. «Ryan Lochte, Gabby Douglas, Lolo Jones get TIME covers». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Americans live up to the hype and then some, adding 1st Olympic gold since '96 to world title». Associated Press. 2012 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Hinnen, Jerry (2012 թ․ օգոստոսի 2). «Gabby Douglas wins all-around gold medal». CBS Sports.
- ↑ Corneau, Alliston (2012 թ․ օգոստոսի 2). «Gabby Douglas Wins Gold in Women's All-Around Olympic Gymnastics». Us Weekly.
- ↑ Wolfe, Sarag (2012 թ․ օգոստոսի 2). «US gymnast Gabby Douglas wins all-around gold medal». GlobalPost.
- ↑ Whitesid, Kelly (2012 թ․ օգոստոսի 2). «USA's Gabby Douglas takes gold in women's all-around». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Clarke, Liz (2012 թ․ օգոստոսի 2). «Gabby Douglas wins gold in women's gymnastics all-around; Aly Raisman loses tie for bronze». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Rogers, Martin (2012 թ․ օգոստոսի 6). «Gabby Douglas fails to repeat magic on bars but remains the darling of Olympic gymnastics». Sports.Yahoo.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Stiles, Adam (2012 թ․ օգոստոսի 7). «2012 London Olympics: Gabby Douglas Falls Off Balance Beam In Final». dc.sbnation.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Pucin, Diane (2012 թ․ հունիսի 18). «Gymnast Gabrielle Douglas adjusts well to spring to the top». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «NBC մեղադրվում է ռասիզմի մեջ ՝ կապիկների գովազդ վարելու համար». lenta.ru.
- ↑ «NBC news video». NBC News.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-11-15 Wayback Machine(անգլ.)
- Գաբրիել Դուգլաս Թվիթթերում
- Անձնական Էջ մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում(անգլ.)
- Անձնական Էջ ԱՄՆ-ի հավաքականի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Դուգլաս» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոններ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ