Բուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուքս
Տեսակmunicipality of Switzerland?, city of Switzerland? և սահմանամերձ քաղաք
Երկիր Շվեյցարիա
ՎարչատարածքWerdenberg Constituency?
ԲԾՄ451 մետր
Մակերես15,95 կմ² (2008)[1]
Ջրլիցի ափինՀռենոս
Քարտեզ
Քարտեզ

Բուքս (գերմ.՝ Buchs), քաղաք և կոմունա Շվեյցարիայում, Սենտ Գալեն շրջանում։ Մտնում է Վերդենբերգ շրջանի մեջ։ Պաշտոնական կոդ՝ 3271։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուքսն առաջին անգամ 765 թվականին գրավոր աղբյուրներում հիշատակվել է որպես de Pogio։ 1213 թվականին հիշատակվել է որպես Buchs (Բուքս)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի տարածքը 15,95 կմ² է։ Տարածքի 39,6%-ը զբաղեցնում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 27,8%-ը՝ անտառները, 25.1%-ը՝ բնակավայրերը և ճանապարհները, մնացած 7,5%-ը չի օգտագործվում (գետեր, լճեր)։ Բուքսը գտնվում է Հռենոս գետի հովտում՝ Լիխտենշտեյնի սահմանին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Բուքսի բնակչությունը 11535 մարդ է։ 2007 թվականի տվյալներով կոմունայի բնակչության 30,4%-ը օտարերկրյա քաղաքացիներ էին։ Օտարերկրյա քաղաքացիները (2000 թվականի դրությամբ) ներառում են՝ 181 մարդ Գերմանիայից, 412 մարդ՝ Իտալիայից,1199 մարդ՝ նախկին Հարավսլավիայից, 189 մարդ՝ Ավստրիայից, 168 մարդ՝ Թուրքիայից և 470 մարդ՝ այլ երկրներից[2]։ 2000 թվականի դրությամբ բնակչության 84,9%-ը որպես մայրենի լեզու նշել է գերմաներենը, 3,8%-ը՝ սերբախորվաթերենը և 2,9%-ը՝ ալբաներենը[3]։ Հաշվի առնելով միայն բուն շվեյցարական լեզուները (2000 թվականի դրությամբ)՝ 8826 մարդ իր մայրենի լեզուն է համարել գերմաներենը, 62՝ ֆրանսերենը, 282՝ իտալերենը և 39 մարդ՝ ռոմանշերենը[4]։

Բնակչության տարիքային կազմը (2000 թվականի դրությամբ) 11.2%՝ մինչև 9 տարեկան, 12,5%՝ 10-19 տարեկան, 13,8%՝ 20-29 տարեկան, 16,5%՝ 30-39 տարեկան, 14.0%՝ 40-49 տարեկան, 12,8%՝ 50-59 տարեկան, 9.3%՝ 60-69 տարեկան, 6,3%՝ 70-79 տարեկան, 3,2%՝ 80-89 տարեկան և 0,5%՝ 90 տարեկանից բարձր[4]։

Բնակչության դինամիկան ըստ տարիների․

1831 1850 1900 1950 2000
1781 2015 3851 5204 10 399

Նշանավոր բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմոն Շվենդներ - շվեյցարացի բուսաբան
  • Հենրիխ Ռորեր - շվեյցարացի ֆիզիկոս, 1986 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]