Բորիս Վորոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Վորոնով
Ծնվել էմարտի 22, 1903(1903-03-22)
ԾննդավայրՎոլսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 3, 1986(1986-10-03) (83 տարեկան)
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունգրող, սցենարիստ, խմբագիր և մուլտիպլիկատոր
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Բորիս Վորոնով (ռուս.՝ Борис Александрович Воронов, մարտի 22, 1903(1903-03-22), Վոլսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 3, 1986(1986-10-03)), ռուս գրող-հեքիաթասաց, սցենարիստ-մուլտիպլիկատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սարատովի նահանգի Վոլսկ քաղաքում։ Ավարտել է պրոֆտեխուսումնարան (1924)։ 1925-1927 թվականներին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, 1927 թվականին միացել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը[1]։

1930 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան արվեստի աշխատավորական ֆակուլտետը, իսկ 1934 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Եղել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի, «Արվեստ» հրատարակչության աշխատակից (1927-1937)։ Այնուհետև աշխատել է ուսումնական և գիտատեխնիկական ֆիլմերի գլխավոր վարչությունում (1937 թվականից), համագործակցել է գրական-գեղարվեստական ամսագրերի հետ։ 1941 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, ՀՕՊ-ի զորամասերում մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին (1944 թվականի փետրվարից եղել է 45-րդ պրոժեկտորային գնդի վաշտի զինվորական կոմիսար, 1945 թվականի հունիսից` «Զենիթչիկ» դիվիզիոնային թերթի խմբագրի տեղակալ)[1]։ Զորացրվել է կապիտանի կոչումով։ Հետագայում եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր սցենարային բաժնի պետ (1956-1963)։ 1957 թվականից եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ մուլտիպլիակցիոն ֆիլմերի խմբագիրն է[2].

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Воронов Борис Александрович 1903 г.р.». Подвиг народа. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  2. Воронов Борис Александрович — биография на сайте Аниматор.ру
  3. «Воронов Борис Александрович». Подвиг народа. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фомина К. О. Обзор документов личного фонда писателя-сказочника Воронова Бориса Александровича (ЦМАМ): Дипломная работа. — М., 1994.
  • Капков, Сергей Владимирович Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 169-170. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]