Շոգեբաղնիք (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Շոգեբաղնիք
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՍերգեյ Յուտկևիչ և Անատոլի Կարանովիչ
ՍցենարիստՍերգեյ Յուտկևիչ
ՀնչյունավորումԱրկադի Ռայկին
Բեմադրող նկարիչLev Zbarsky?
ԵրաժշտությունՌոդիոն Շչեդրին
ՕպերատորՄիխայիլ Կամենեցկի
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1962

Շոգեբաղնիք, լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Նկարահանվել է 1962 թվականին ռեժիսորներ Սերգեյ Յուտկևիչի և Անատոլի Կարանովիչի կողմից Վլադիմիր Մայակովսկու նույնանուն պիեսի հիման վրա։

Կինոքննադատների կարծիքով 1960-ական թվականներին ընկերության կողմից թողարկված ֆիլմերի շարքում այս ֆիլմն առավել հարուստ է տեխնոլոգիական և ստեղծագործական հայտնաբերումներով, որոնք, իրենց հերթին լիովին թարմացրել են տիկնիկային ֆիլմի հնարքների պաշարը[1]։

Ֆիլմի ստեղծման համար օգտագործվել է կինոկոլաժի մեթոդը, որն իր մեջ ներառում է այնպիսի հնարքներ, ինչպես՝ փաստագրական դրվագներ, նկարված և տիկնիկային մուլտիպլիկացիա, ինչպես նաև իրական դերասանների խաղ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն շատ վաղուց և անհաջող կերպով ժամանակի մեքենայի ստեղծողները՝ Չուդակովն ու Վելոսիպեդկինը, փորձում են գնալ կառավարման և համաձայնեցման ղեկավարի՝ ընկեր Պոբեդոնոսիկովի մոտ։ Նրանց անընդհատ ուղարկում են առաջ ու հետ, ձախ և աջ, իսկ երբ հայտնվում են Պոբեդոնոսիկովի աշխատասենյակի դռների մոտ, նրանց կանգնեցնում է քարտուղար Օպտիմիստենկոն։ Լսելով նրանց հայտնագործության մասին՝ անգլիացի զբոսաշրջիկ Պոնտ Կիչը իր թարգմանչուհու՝ Մեզալյանոսովայի և «Կոկուսի» նախագահի՝ Իվան Իվանովիչի հետ նա գալիս է նկուղ, որտեղ չարչարվում էին գյուտարարները։ Այլազգի երիտասարդով հիացած Իվան Իվանովիչը գյուտարարներին առաջարկում է իրենց հայտնագործությունը վաճառել Պոնտ Չիկին։ Չուդակովը ցույց է տալիս մեքենայի գործողությունները։ Նրա մեջից դուրս է գալիս ապագայից ուղարկված նամակ։ Պոնտ Չիկը ամեն ինչ լուսանկարում է։ Բայց գյուտարարները հրաժարվում են գումարից և լուսավորում են ժապավենը՝ փչացնելով այն։

Նրանք նորից փորձում են գնալ Պոբեդոնոսիկովի մոտ, որը մեքենագրուհուն իր հիմար մտքերն էր թելադրում։ Բայց գյուտարարների դիմումի վրա դրված էր համաձայնեցման և կառավարման գլխավոր վարիչի մակագրությունը՝ «մերժել»: Չնայած բոլոր խոչընդոտներին՝ ժամանակի մեքենան աշխատում է: Նրա մեջից հայտնվում է ֆոսֆորային կինը՝ 2030 թվականի պատվիրակը: Ապագա դար ուղևորվելու համար նա լիազորված էր ընտրել լավագույններին: Բոլոր բյուրոկրատները, չինովնիկներն ու սրիկաները ցանկանում են ընդգրկվել այդ ճանապարհորդության մեջ: Բայց ընտրության գործընթացը խիստ էր, և շուտով մեկնարկում է թռիչքը: Արագորեն երևում են անցած տարիների իրադարձությունները՝ ավարտվելով տիեզերագնացի հաղթական թռիչքով: Իսկ մուլտֆիլմի բացասական կերպարները հայտնվում են աղբամանում:

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենար և բեմադրում - Սերգեյ Յուտկևիչ, Անատոլի Կարանովիչ
  • Օպերատոր - Միխայիլ Կամենեցկի
  • Նկարիչ - Ֆելիքս Զբարսկի
  • Կոմպոզիտոր - Ռոդիոն Շչեդրին
  • Ձայնային օպերատոր - Բորիս Ֆիլչիկով
  • Մոնտաժող - Լիդիա Կյակշտ
  • Երկրորդ նկարիչ - Վալենտինա Վասիլենկո
  • Տիկնիկավարներ - Վլադմիր Պուզանով, Մարիա Պորտնայա, Յուրի Կլեպացկի
  • Նկարիչ-մուլտիպլիկատոր - Վյաչեսլավ Կոտյոնոչկին
  • Տեքստը կարդում են - Եկատերինա Ռայկինա, Արկադի Ռայկին
  • Համակցված նկարահանումների օպերատոր - Բորիս Արեցկի
  • Նկարված մուլտիպլիկացիայի օպերատոր - Նիկոլայ Գրինբերգ
  • Ռեժիսորի օգնական - Մ. Ռապոպորտ
  • Օպերատոի օգնական - Ա. Շիկ
  • Աղմկային ձևավորում - Ա. Բարանով
  • Գրական խորհրդատու - Վասիլի Քաթանյան
  • Խմբագիր - Բորիս Վորոնով
  • Տիկնիկների և դեկորացիաների իրականացնողներ - Վ. Կուրանով, Վ. Կալաշնիկովա, Պավել Գուսև, Վլադիմիր Աբբակումով, Վալերի Պետրով, Բորիս Կարավաև, Օլեգ Մասաինով, Վ. Չերնիխով, Վերա Չերկինսկայա, Վլադիմիր Ալիսով, Պավել Լեսին, Սեմյոն Էտլիս՝ Ռոման Գուրովի գլխավորությամբ
  • Ֆիլմերի ստեղծման պրոդյուսերական նվագախումբ (դիրիժոր՝ Էմին Խաչատրյան, մեներգիչ՝ Արթուր Էյզեն)

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում հայտնվող ֆոսֆորային կինը ստեղծված է Պիկասոյի նկարների հիման վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]