Մաշենկան ու արջը (մուլտֆիլմ, 1960)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշենկան ու արջը
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էMasha and the Bear?
ՌեժիսորՌոման Կաչանով
ՀնչյունավորումԱնատոլի Պապանով, Վլադիմիր Ռատոմսկի և Ալեքսանդրա Պանովա
Բեմադրող նկարիչՆիկոլայ Սերեբրյակով
ԵրաժշտությունՆիկոլայ Բուդաշկին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե
Թվական1960

Մաշենկան ու արջը, Ռոման Կաչանովի տիկնիկային մուլտֆիլմը[1], որը նկարահանվել է ըստ Գեորգի Լանդաուի պիեսի, 1960 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն հիմնված է նույնանուն ռուսական ժողովրդական հեքիաթի վրա։ Մաշենկա անունով մի աղջիկ գնում է անտառ` սունկ հավաքելու, և մոլորվում է։ Անտառում թափառելիս նա մի խրճիթ է գտնում, որտեղ ապրում էր արջը։ Արջն աղջկան պահում է իր տանը, որպեսզի աղջիկն իր տան աշխատանքը կատարի։ Մաշենկան արջին խնդրում է, որ արջն իրեն տուն տանի` տատիկի և պապիկի մոտ, բայց արջը նրան չի թողնում. «Ի՞նչ կարիք կա։ Եթե քո պապիկն ինձ նման միայնակ լիներ... իսկ նա դեռ տատիկի հետ է։ Նրա համար այդպես էլ է լավ»։ Այդ ժամանակ աղջիկը որոշում է խորամանկությամբ փախչել արջից։

Մուլտֆիլմի վերջում Մաշենկան և արջը ընկերներ են մնում, Մաշենկան արջին խոստանում է գրագիտություն սովորեցնել, իսկ արջը տոներին նրան հյուր է գնում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր - Ռոման Կաչանով
  • Բեմադրող-նկարիչ - Նիկոլայ Սերեբրյակով
  • Օպերատոր - Նիկոլայ Գրինբերգ
  • Կոմպոզիտոր - Նիկոլայ Բուդաշկին
  • Հնչյունային օպերատոր - Գեորգի Մարտինյուկ
  • Խմբագիր - Բորիս Վորոնով
  • Ռեժիսորի օգնական - Վյաչեսլավ Շիլոբրեև
  • Մոնտաժող- Վերա Գոկկե
  • Տիկնիկագործ-մուլտիպլիկատորներ - Վյաչեսլավ Շիլոբրեև, Օլեգ Սաֆրոնով, Յանա Վոլսկայա
  • Տիկնիկները և դեկորները պատրաստել են - Օլեգ Մասաինով, Պավել Գուսև, Վերա Չերկինսկայա, Գենադի Լյուտիսկի, Վլադիմիր Ալիսով, Վ. Կալաշնիկովա, Ա. Ֆիլասով, Գալինա Գետենգեր, Պավել Լեսին, Օ. Պլյուցինսկայա` Ռոման Գուրովի գլխավորությամբ
  • Դերերը հնչյունավորել են.
  • Մարգարիտա Կորաբելնիկովա (Մաշենկա),
  • Անատոլի Պապանով (արջ),
  • Վլադիմիր Ռատոմսկի (պապիկ),
  • Ալեքսանդրա Պանովա (տատիկ),
  • Ֆիլմի տնօրեն - Նատան Բիտման։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արջի կերպարի հնչյունավորումը Անատոլի Պապանովի ստեղծագործական կենսագրության մեջ առաջին հնչյունավորումն էր։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը մի քանի անգամ վերաթողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում.

  • «Հեքիաթներ Մաշենկայի մասին», «Սոյուզմուլտֆիլմ», (2006, 2007 և 2008 թվականներ), հավաքածուի մեջ ներառված մուլտֆիլմներն են.
    • «Մաշենկայի համերգը»(1949), «Հրաշալի զանգակ» (1949), «Մաշենկան ու արջը» (1960),
    • «Թե ինչպես Մաշան կռվեց բարձի հետ»(1977), «Մաշան այլևս անբան չէ»(1978),
    • «Մաշան և կախարդական մուրաբան»(1979), «Վարունգի ձի»(1985).

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր երևույթներ են դարձել Վլադիմիր Դեգտարյովի «Սև Տոպի վերջը» (1960) և «Ո՞վ մյաու ասել» (1962) մուլտֆիլմերը, Ռոման Կաչանովի «Մաշենկան ու արջը» (1960) մուլտֆիլմը։
- Գեորգի Բորոդին[2]
«Մաշենկան և արջը» ֆիլմում ես ինձ համար կարևոր փորձ արեցի։ Տիկնիկները պատրաստվել էին առանց բերանների, և սինխրոնության ողջ ծանրաբեռնվածությունն ընկել էր ժեստերի վրա։ Այն ֆիլմում բավականին արտահայտիչ էր։ Այդտեղ պետք եկավ իմ` «էկլերի» հետ աշխատելու փորձը... Հետաքրքիր է, որ ոչ ոք դիտելու ընթացքում չնկատեց կերպարների բերանների բացակայությունը։ Դրա միջոցով ես հասկացա, որ ակնարկի և երկխոսության մեջ կարևորը ժեստն է։
- Ռոման Կաչանով «Բարի ծիծաղի լրջությունը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]