Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու
Bogdan Petriceicu Hasdeu.jpg
Ծնվել է փետրվարի 14 (26), 1836
Վախճանվել է օգոստոսի 12 (25), 1907 (71 տարեկանում)
Մասնագիտություն լեզվաբան, բանասեր, պատմաբան և համալսարանի պրոֆեսոր
Լեզու լատիներեն
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիա
Զավակներ Յուլիա Հաշդեու
Bogdan Petriceicu Hasdeu Վիքիպահեստում

Բոգդան Պետրիչեյկու Ալեքսանդրուի Հաշդեու (ռում.՝ Bogdan Petriceicu Hasdeu, 1836, փետրվարի 14 (26), գ. Կրիստինեշտի, Բեսարաբիա) - 1907, օգոստոսի 12 (25), Կիմպինա), ռումինական և մոլդովական գրող, բանասեր, պատմաբան, հայագետ, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր (1874-1900)։ Եղել է Ռումինիայի ԳԱ ակադեմիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Սերբիայի, Բուլղարիայի և այլ երկրների ակադեմիական ընկերությունների անդամ։

Կենսագրություն, աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Խարկովի համալսարանում (1855-1856

Գրել է (ռումիներեն) գրական-գեղարվեստական, լեզվաբանասիրական, պատմագիտական երկեր։

Յաշում և Բուխարեստում հրատարակել է (1858—1895) գրական թերթեր ու հանդեսներ։ Գրել է (ռումիներեն) գրական տարբեր ժանրի գործեր. «Երեք մոգեր Արևելքից» (1875) դրաման, լեզվաբանական-բանասիրական. «Սկզբունքներ արիական-եվրոպական համեմատական բանասիրության» (1875), «Հատվածներ ռումին լեզվի պատմության մասին» (1876), «Խոսքեր ծերերից» (հ. 1—3, 1878—1881), և պատմագիտական. «Ռումինիայի կրոնական հանդուրժողության պատմություն» (1865), «Ռումինիայի պատմական արխիվը» (հ. 1—4, 1865—1867), «Ռումինացիների քննական պատմությունը» (հ. 1—2, 1873—1875) արժեքավոր երկերը։

Հաշեդուի ստեղծագործությունը համակված է դեմոկրատական, հակաբոյարական տրամադրությամբ։

Ուսումնասիրություններում մեծ տեղ է հատկացրել Ռումինիայի և Տրանսիլվանիայի հայերի պատմությանը, երկրի տնտեսական ու մշակութային կյանքում նրանց կատարած դերին։ Նրանց է նվիրված «Հայերը» (1852, ռուս.) բանաստեղծությունը, «8ոան իշխան Ահարկու» (հայտնի է նաև «Հայը» անունով, ռում., 1865) մենագրությունը, «Հայերը Մոլդովայում 1669 թ.» [«Տրայան» («Traian»), 1869, №1], «Արճեշի վանքը» [«Ռևիստա նոուը» («Revista Noua»), 1888], «Հայերը Ռումինիայում», նույն տեղում (1890) հոդվածները։

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png