Բյուզանդ Կոջամանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բյուզանդ Կոջամանյան
Ի ծնե Բյուզանդ ՄկրտչիԿոջամանյան
Ծնվել է 1909 դեկտեմբերի 31
Ծննդավայր Տրապիզոն, Թուրքիա
Վախճանվել է նոյեմբերի 16, 1993(1993-11-16) (տարիքը 83)
Մահվան վայր Լոս Անջելես, ԱՄՆ
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ
Ներշնչվել է Բյուզանդական սրբանկարչություն , Գերմանական արդի էքսպրեսիոնիզմ

Բյուզանդ Մկրտչի Կոջամանյան (1909, դեկտեմբերի 31, Տրապիզոն, Թուրքիա - 1993, նոյեմբերի 16, Լոս Անջելես), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է ծնողներին, հաստատվել Աթենքում։ 1927 թվականից ապրել է Կահիրեում, սովորել Լեոնարդո դա Վինչիի անվան գեղարվեստի դպրոցում, 1930-1935 թթ.՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։ Կոջամանյանի դիմանկարների, բնանկարների մեջ գերակշռողը մայրության թեման է։ Կոջամանյանի մարդկայնությամբ տոգորված աշխատանքները մանկության տխուր հուշերի վերամարմնավորումներ են։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում. «Մայրը և երեխաները» (մասնավոր հավաքածու, Կահիրե), նաև Բեյրութում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, մասնակցել Վենետիկի Բիենալեին (1952)։ 1972 թվականից բնակվում է ԱՄՆ-ում[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Կնոջ դիմանկար» (1945), «Բնանկար» (1948), «Մայրը երեխաների հետ» (1959))[2]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Թութունճյան, Բյուզանդ Կոջամանյանը և իր նկարները։ «Այգ», 1959, 9 դեկտեմբերի։
  • Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens. Le Caire, 1959.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Առուստամյան . « Մայրության , Անմեղության , կարոտախտի երգեր » ( 2017 թ .) :

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. Բյուզանդ Կոջամանյանի աշխատանքները ՀԱՊ-ում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 599 CC-BY-SA-icon-80x15.png