Բյորն Ստրաուստրուպ
Բյորն Ստրաուստրուպ դան․՝ Bjarne Stroustrup | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1950[1] (72 տարեկան) Օրհուս, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա[1] |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | Դանիա և ![]() |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ճարտարագետ, ծրագրավորող, գրող և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Morgan Stanley?, Բելլի լաբորատորիա, Տեխասի A&M համալսարան և AT&T |
Գործունեության ոլորտ | ծրագրավորման լեզու, C++[2], ծրագրավորող և ինֆորմատիկա[2] |
Անդամակցություն | Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա |
Ալմա մատեր | Չերչիլ քոլեջ, Քեմբրիջի համալսարան և Օրհուսի համալսարան (1975) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1979) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3][2] և դանիերեն[2] |
Գիտական ղեկավար | David Wheeler? |
Եղել է գիտական ղեկավար | Peter Mathias Pirkelbauer?[4] և Damian Dechev?[4] |
Պարգևներ | |
Կայք | stroustrup.com(անգլ.) |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
![]() |
Բյորն Ստրաուստրուպ (դան․՝ Bjarne Stroustrup, ˈbjɑːnə ˈsdʁʌʊ̯ˀsdʁɔb արտասանություն[8][9] դեկտեմբերի 30, 1950[1], Օրհուս, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա[1]), ծրագրավորող, C++ ծրագրավորման լեզվի ստեղծող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյորնը ծնվել և մեծացել է Օրհուսում։ Ընդունվել է Օրհուսյան համալսարանի (Դանիա) ինֆորմատիկայի բաժինը։ Այն ավարտելուց հետո (1975) ստացել է մագիստրոսի կոչում։ Այնուհետև 1979 թվականին Քեմբրիջի համալսարանում պաշտպանելով ինֆորմատիկայի թեզը (Ph. D.), աշխատանքի է անցել, որպես Քեմբրիջի համալսարանի համակարգչային լաբորատորիայի բաշխված համակարգերի նախագծող։ Նաև հանդիսանում է Չերչիլի անվան քոլեջի անդամ։
1979 թվականին Ստրասուստրուպը, իր կնոջ և աղջկա հետ միասին, տեղափոխվեց Նյու Ջերսի, որպեսզի աշխատանքի անցնի համակարգչային գիտա-հետազոտական Bell Telephone Laboratories կենտրոնում։ Այդ նույն տարում էլ նա ունեցավ իր որդուն` Նիկոլասին։
Հիմնադրման օրվանից մինչև վերջ (2002 թվականը), երբ տեղի ունեցավ Տեխասի A&M համալսարանի գիտական հետազոտողների միության տարանջատումը, Բյորնը եղել է AT&T Bell Labs ընկերությունում ծրագրավորման խոշոր մասշտաբային (Large-scale Programming Research department) հետազոտությունների բաժնի գլխավոր ղեկավար։
С++[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյորն Ստրաուստրուպը մշակել է C++ ծրագրավորման լեզուն[10]։
Վերջին ժամանակներում С++-ը դարձել է ամենատարածված օգտագործվող ծրագրավորման լեզուն, որը պարունակում է օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում։ Ստրաուստրուպը դարձել է ծրագրավորման հավելվածների ստեղծման ասպարեզում, որտեղ արդյունավետությունը համարվում է առաջնահերթ սեփականություն, ինչպիսիք են օրինակ սիմուլացիոն, գրաֆիկան, մասնակցային ինտերֆայսը, կիրառական համակարգերը և գիտական հաշվարկման համակարգերը, օբյեկտ կողմնորոշված և ընդհանրացված ծրագրավորման պարադիգմերի առաջնապետ։
Գիտական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստրաուստրուպի «Ծրագրավորման լեզու C++» գիրքը համարվում է իր ոլորտի մեջ ամենաշատ ընթերցվող գրքերից մեկը, որը թարգմանվել է 19 լեզուներով։ Հաջորդ «C++ դիզայն և էվոլյուցիա» գիրքը, ընթերցողների առջև բացել է ծրագրավորման լեզվի նոր գաղտնիքներ. նոր գաղափարներ, իդեալներ, խնդիրներ։ Բացի հինգ գրքերից, Ստրաուստրուպը հրատարակել է ավելի քան հարյուր ակադեմիական և այլ հայտնի հոդվածներ։
Բյորնը C++-ի համար ակտիվ մասնակցություն է ունեցել ANSI/ISO ստանդարտի ստեղծման գործում և շարունակել է աշխատել ստանդարտի զարգացման և վերանայման գործում։
1990 թվականին ըստ «Dr. Dobb’s Journal» ամսագրի «С++ ծրագրավորման լեզուն մեկնաբանությամբ տեղեկատու ղեկավարության» («The Annotated C++ Reference Manual») կողմից արժանացել է պարգևի, տեխնիկական փաստաթղթերի ոլորտում ցուցաբերած անկրկնելի վարպետության համար։ Ըստ նույն ամսագրի, 1994 թվականին «C++ դիզայն և էվոլյուցիա» գիրքը ստացել է «Productivity Award» պարգևը, ծրագրավորողներին օգնելու համար կատարելագործել գաղտնի կոդերը[11]։
Բյորն Ստրաուստրուպը 2004 թվականին «С++ լեզվի ստեղծելու» համար ընտրվել է ԱՄՆ-ի Ինժեներների Ազգային Ակադեմիայի անդամ («National Academy of Engineering»): Ինչպես առաջին համակարգչային գիտնական, նա պարգևատրվել է(«William Procter Prize for Scientific Achievement from Sigma Xi») ամերիկական գիտաճհետազոտական համայնքի կողմից 2005 թվականին։ Նա նաև ստացել է IEEE համակարգչային համայնքի կողմից պարգև «օբյեկտ կողմնորոշված տեխնոլոգիանների հավելվածների ստեղծման և մեծ փոփոխություններ կատարելու, բիզնես և արդյունաբերության ոլորտում, աշխատանքների և առևտրայնացման համար»։ Բյորն Ստրաուստրուպը աշխատում է AT&T Bell Laboratories-ում և AT&T-ում։ 1993 թվականին նա պարգևատրվել է Գրեյս Մյուրե Հոփերի անվան մրցանակով «С++ լեզվի ոլորտում իր վաղ աշխատանքների, ամբողջ համակարգչային տեխնիկայի պատմության մեջ ծրագրավորման լեզուների զարգացնելու համար»։ Բացի դրանից, Ստրաուստրուպը համարվում է Տեխասի բժշկության, ինժեներական և գիտական ակադեմիայի անդամ Кроме (անգլ.՝ Texas Academy of Medicine, Engineering, and Science): Բյորն Ստրաուստրուպը «Fortune magazine» ամսագրի կողմից ճանաչվել է «լավագույն տասներկու ամերիկյան երիտասարդ գիտնականերից» մեկը[12]։ ԻՏՄՈ պատվավոր դոկտոր (2013) http://is.ifmo.ru/doctors/stroustrup.pdf։(չաշխատող հղում)
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բյորն Ստրաուստրուպ, Մ., ««Վիլյամս»», 2011 — 1248, էջեր 1248 — 1248 էջ, ISBN 978-5-8459-1705-8։
- The C++ Programming Language by Bjarne Stroustrup — Addison–Wesley Pub Co; 3rd edition (February 15, 2000); ISBN 0-201-70073-5
- The Design and Evolution of C++ by Bjarne Stroustrup — Addison–Wesley Pub Co; 1st edition (March 29, 1994); ISBN 0-201-54330-3
- The Annotated C++ Reference Manual by Margaret A. Ellis & Bjarne Stroustrup — Addison–Wesley Pub Co; (January 1, 1990); ISBN 0-201-51459-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.stroustrup.com/bio.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Czech National Authority Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://awards.acm.org/award_winners/stroustrup_1652833#145
- ↑ Bjarne Stroustrup awarded 2017 Faraday Medal — Columbia University, 2017.
- ↑ https://awards.acm.org/award_winners/stroustrup_1652833#158
- ↑ Stroustrup Bjarne։ «How do you pronounce "Bjarne Stroustrup?"»։ Bjarne Stroustrup's Homepage։ Վերցված է նոյեմբերի 18, 2014
- ↑ Stroustrup Bjarne։ «Bjarne pronounces his own name»։ Bjarne Stroustrup's Homepage։ Վերցված է նոյեմբերի 18, 2014
- ↑ Wong William (հոկտեմբերի 29, 2013)։ «Interview: Bjarne Stroustrup Discusses C++»։ Electronic Design։ Վերցված է հունվարի 29, 2014
- ↑ Annual Software Development Jolt Product Excellence Awards, 1994
- ↑ «Some Information about Bjarne Stroustrup»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-11-ին։ Վերցված է 2017-05-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Stroustrup, Bjarne»։ Our People։ AT&T Labs Research։ Արխիվացված օրիգինալից 2005-02-04-ին։ Վերցված է 2016-02-11
- Պրոֆիլը GitHub կայքում (անգլ.)
- Լուսանկարներ
- Հրապարակումների ցանկ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
|
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դանիայում ծնվածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- C++
- Ծրագրավորման լեզվի հետազոտողներ
- Դանիացի գիտնականներ
- Ճարտարագետներ
- Դանիացի գրողներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի ծրագրավորողներ