C++ դիզայն և էվոլյուցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
C++ դիզայն և էվոլյուցիա
անգլ.՝ The Design and Evolution of C++
Տեսակգրավոր աշխատություն
ՀեղինակԲյորն Ստրաուստրուպ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1994 թվականի ապրիլ
ՀրատարակչությունAddison–Wesley

«C++ դիզայն և էվոլյուցիա» (անգլ.՝ The Design and Evolution of C++, D&E), Բյորն Ստրաուստրուպի հեղինակած գիրք, որտեղ նկարագրվում է C++ լեզվի ստեղծումը[1]։ Թարգմանվել է նվազագույնը 6 լեզվով[2]։

Գրքում հիմնական ուշադրություն է դարձվում «Սի դասերով» սկզբնական ծրագրից մինչև ներկայիս դրության դիզայնի և լեզվի էվոլյուցիայի քայլերին և նկարագրվում է լեզուների հասկացությունների զարգացումը։ Նաև Ստրաուստրուպը գրքում մանրամասնորեն ցույց է տվել C++ և Սիմուլայի լեզվի ընդհանուր կապը։

C++ պատմության մասին հոդված գրելու գաղափարը Ստրաուստրուպին առաջարկել են 1993 թվականին ծրագրավորման լեզուների պատմության ԱՍՄ-ի երկրորդ կոնֆերանսի ժամանակ (ԱՍՄ HOPL—2)։ Ուրիշների հետաքրքրությունը ոգեշնչեց նրան ավելի լուրջ մոտենալ գործին, և 1994 թվականին գրվեց մի ամբողջ գիրք։

1994 թվականին «Dr. Dobb’s Journal» ամսագիրը գրքին շնորհեց «Productivity Award» պարգևը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Books by Bjarne Stroustrup» (անգլերեն) — AT&T Stroustrup’s homepage. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Book Covers» (անգլերեն) — AT&T Stroustrup’s homepage. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  3. Dr. Dobb’s Journal. «Annual Software Development Jolt Product Excellence Awards: Books, 1994» (անգլերեն). Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]