Բլեյդ (ֆիլմ, 2025)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլեյդ
անգլ.՝ Blade
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, մարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին և ֆենթեզի
ՀիմքԲլեյդ
Թվականնոյեմբերի 7, 2025
Լեզուանգլերեն
ՌեժիսորYann Demange?
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
Սցենարի հեղինակMichael Starrbury?
ԴերակատարներՄահերշալա Ալի, Դելրոյ Լինդո, Aaron Pierre?, Քիթ Հարինգթոն, Միա Գոթ և Milan Ray?
ՕպերատորDamián García?
ՄոնտաժLeigh Folsom Boyd?
ԿինոընկերությունMarvel Studios
Պաշտոնական կայքէջ
 Blade (film, 2023) Վիքիպահեստում

«Բլեյդ» (անգլ.՝ Blade), սպասվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է Marvel Comicsհամանուն հերոսի պատմության վրա։ Ֆիլմը պետք է դառնա Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մեդիաֆիլմաշարի 38-րդ ֆիլմը և Blade ֆիլմաշարի վերթողարկումը։ Այն արտադրվում է Marvel Studios-ի կողմից և տարածվում է Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Ռեժիսորը կլինի Իան Դեմանժը, սցենարիստները՝ Մայքլ Սթարբերին, Նիկ Պիզոլատտոն և Մայքլ Գրինը, իսկ գլխավոր դերը կկատարի Մահերշալա Ալին։

Marvel Studios-ը սկսել է Բլեյդի մասին նոր ֆիլմի մշակումը 2013 թվականի մայիսին՝ New Line Cinema-ից կերպարի իրավունքները վերականգնելուց հետո։ 2016 թվականին Ալին քննարկել է Բլեյդի նոր տարբերակը մարմնվորելու հնարավորությունը, իսկ 2019 թվականի փետրվարին նա ուղղակիորեն մոտեցել է ստուդիային իր գաղափարով։ Ֆիլմի մշակման և Ալիի մասնակցության մասին պաշտոնապես հայտարարվել է 2019 թվականի հուլիսին San Diego Comic-Con International-ում։ 2021 թվականի փետրվարին Սթեյսի Օսեյ-Քուֆուրը դարձել է նախագծի սցենարիստը, իսկ նույն թվականի սեպտեմբերին Բասամ Թարիկը աշխատանքի է անցել որպես ռեժիսոր, բայց մեկ տարի անց լքել է նախագիծը՝ աշխատացուցակի հետ հակասությունների պատճառով։ Դեմանժը և Սթարբերին միացել են 2022 թվականի նոյեմբերին։ Պիզոլատտոն միացել է 2023 թվականի ապրիլին, իսկ նոյեմբերին Գրինը աշխատանքի է ընդունվել նոր սցենար գրելու համար։ Նկարահանումները տեղի կունենան Ատլանտայի Tyler Perry ստուդիայում, ինչպես նաև Քլիվլենդում, Նոր Օռլեանում և Մարոկկոյում։

Ֆիլմիի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 7-ին։ Ֆիլմը կլինի կինոտիեզերքի վեցերորդ ֆազայի մի մասը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մահերշալա Ալի - Բլեյդ, կիսավամպիր, ցերեկներն ակտիվ է և վամպիրներ է որսում[1]։ Ալին նախկինում խաղացել է Քորնել «Քոթոնմութ» Սթոքսի դերը Marvel Television-ի «Լյուկ Քեյջ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում[2]։

Բացի այդ ֆիլմում նկարահանվել են նաև Դելրոյ Լինդոն[3], Աարոն Պիերը[4], Միլան Ռեյը[5][6] և Միա Գոթը[7]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսին San Diego Comic-Con-ում Marvel Entertainment-ի կրեատիվ տնօրեն Ջո Քեսադան հաստատել է, որ Marvel Studios-ը վերստին ձեռք է բերել «Բլեյդ» ֆիլմը նկարահանելու իրավունքը New Line Cinema-ից, որը նախկինում արտադրել էր Ուեսլի Սնայփսի մասնակցությամբ ֆիլմաշարը[8]։ 2013 թվականի մայիսին Marvel-ն ավարտել էր նոր ֆիլմի աշխատանքային սցենարը՝ օգտագործելով սեփական սցենարային ծրագիրը[9]։ 2015 թվականի հուլիսին Սնայփսը հարցազրույցներից մեկում ասել է, որ հույս ունի կրկնել դերը ապագա կոմիքսների ֆիլմում և բանակցություններ է վարում Marvel-ի հետ[10]։ Լսելով ֆիլմի հնարավոր վերագործարկման մասին՝ դերասան Մահերշալա Ալին քննարկել է դերի հեռանկարը Marvel-ի հետ՝ Marvel Television-ի  Լյուկ Քեյջ հեռուստասերիալի թողարկումից անմիջապես հետո[11][12]։ Նա նախկինում խաղացել է Քորնել «Քոթոնմութ» Սթոքսի դերը հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում[2]։ Marvel-ի հեռուստատեսային ստորաբաժանումը ցանկանում էր Բլեյդը վերածել նոր հեռուստասերիալի[11][13] և Ալին կապված էր դերի հետ՝ որպես Սնայփսի կերպարի ավելի մռայլ տարբերակի երկրպագու։ Ալին կարծում էր, որ մռայլ տոնը կհամապատասխանի նոր ադապտացիային, քանի որ վերջին սուպերհերոսների նախագծերը դարձել են ավելի լուսավոր[11][12]։ 2016 թվականի հոկտեմբերին Marvel Studios-ի նախագահ Քևին Ֆայգին հաստատել է, որ խոսակցություններ են եղել կերպարը Netflix-ի սերիալում ներառելու մասին, սակայն նշել է, որ դա անելու անմիջական ծրագրեր չեն եղել[14]։ 2017 թվականի հունիսին Ֆայգին կրկնել է, որ կերպարը ինչ-որ պահի կմիանա Marvel -ի կինեմատոգրաֆիական տիեզերքին (MCU)՝ նրան անվանելով «հիանալի ժառանգական կերպար» և նշելով, թե ինչպես են New Line-ի ֆիլմերն ապացուցել, որ ավելի քիչ հայտնի կոմիքսների կերպարները կարող են ավելի հաջող կերպով հանդես գալ[15]։ 2018 թվականի օգոստոսին Սնայփսն ասել է, որ ավելի քան երկու տարի քննարկում էր կերպարի ապագան Marvel-ի հետ և պարզաբանել է, որ երկու պոտենցիալ նախագծեր են մշակվում Բլեյդի համար[16]։

Դերասան Մահերշալա Ալին անոնսացնում է Բլեյդ ֆիլմի մասին San Diego Comic-Con International-ում՝ 2019 թվականի հուլիսին։

Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Ալին «Կանաչ գրքի» համար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում Օսկար է ստացել՝ դերասանը կապ է հաստատել Marvel Studios-ի հետ 2019 թվականի փետրվարին և նոր գաղափար է առաջարկել Բլեյդի նոր ֆիլմի համար[2]:2019 թվականի հուլիսին San Diego Comic-Con-ում Ֆայգին պաշտոնապես հայտարարել է ֆիլմի մշակման և Ալիի մասնակցության մասին[1][17]։ Ֆայգին բացահայտել է, որ նախագիծը առաջ է շարժվում Ալիի հետաքրքրության պատճառով և որ ֆիլմը կլինի MCU-ի ապագա ֆազայի մի մասը, այլ ոչ թե նոր հայտարարված Չորրորդ ֆազան[18][19]։ Սնայփսը զարմացած էր այդ հայտարարությունից, սակայն նշել է՝ «Դա զվարճանքի արդյունաբերություն է»։ Նա շնորհավորել է Ալիին դերը ստանալու կապակցությամբ և նշել, որ նա միշտ կլինի Marvel Studios-ի և MCU-ի երկրպագու[20]։ Ֆիլմի ակտիվ զարգացումը սկսվել է միայն 2020 թվականի կեսերից[21] և ստուդիան սկսել է փնտրել կինեմատոգրաֆիստ, որը կղեկավարի նախագիծը 2020 թվականի վերջին[22]։ Ֆիլմի պրոդյուսերներից մեկը Ֆայգիի հետ միասին Marvel Studios-ի ղեկավարության անդամ Էրիկ Քերոլն է[23]։ Սեպտեմբերի վերջին Ալին հաստատել է, որ ֆիլմը կունենա ավելի մռայլ երանգ, քան MCU-ի նախորդ ֆիլմերը[11][12]։ Հոկտեմբերին Marvel Studios-ը որոշել է բաժանել սցենարիստի և ռեժիսորի պաշտոնները նախագծի վերաբերյալ և սկսել է փնտրել հեղինակի[22][24]։ Ստուդիան հույս ուներ նախագծի համար հավաքել հիմնականում սևամորթ դերասանական կազմ և նկարահանման խումբ[24]։

Ֆայգին 2020 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ ֆիլմի մասին թարմացված տեղեկատվությունը կտրամադրվի շուտով[25]։ 2021 թվականի փետրվարին հայտարարվել է, որ Սթեյսի Քուֆուրը դարձել է ֆիլմի սցենարիստ վեցամսյա «լայնածավալ որոնումներից» հետո, որում Ալին սերտորեն ներգրավված է եղել։ Ֆիլմի համար լրջորեն դիտարկվել են միայն սևամորթ գրողներ, որոնք, ըստ The Hollywood Reporter ամսագրի խմբագիր Բորիս Քեյթի՝ արտացոլում էին Marvel Studios-ի հավատարմությունը բազմազանության նկատմամբ (հատկապես այն նախագծերի համար, որտեղ խաղում էին գունավոր կերպարներ)[26]։ Ավելի ուշ նույն ամսվա ընթացքում Ֆայգիին հարցրել են, թե արդյոք Marvel Studios-ի ապագա ֆիլմերը կգնահատվեն R (18+) ֆորմատով, քանի որ շատ երկրպագուներ հույս ունեին, որ Բլեյդը կստանա այդ վարկանիշը։ Ֆայգին հայտնել է, որ միայն երրորդ «Դեդփուլ» ֆիլմը կստանա R վարկանիշը, քանի որ ֆիլմաշարի նախորդ ֆիլմերն արդեն ստացել են այդ վարկանիշը և չափահասության նշանը։ Պրոդյուսերն ասել է, որ այլ դեպքերում ստուդիան հույս ունի ստեղծել այնպիսի նախագծեր, որոնք կգրավեն թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին և PG-13 վարկանիշը («12+» կամ «16+») և դրա տոնայնությունը չեն խանգարի պատմել այնպիսի պատմությունները, որոնք ստեղծողները ցանկանում են փոխանցել հանդիսատեսին[27]։ Նկարահանումները պետք է սկսվեին 2021 թվականի սեպտեմբերին[28][29][30], սակայն հետաձգվել են մինչև 2022 թվականի հուլիսը՝ Marvel Studios-ին սցենարի վրա աշխաատանքներ կատարելու համար[30]։

2021 թվականի մարտից մինչև հունիս Marvel Studios-ի ղեկավարները հանդիպել են շորփ-լիսթում հայտնված պոտենցիալ ռեժիսորների հետ[22], կենտրոնացնելով իրենց որոնումները սևամորթ ռեժիսորների վրա, ինչպիսիք են Սթիվեն Քեյփլ կրտսերը, Ջասթին Դիլարդը, Ռեջինա Քինգը և Շաքա Քինգը[30]։ Ալբերտ Հյուզը նույնպես բանակցությունների մեջ մտել ստուդիայի հետ, սակայն նա դժգոհ էր ստուդիայի տեսլականից[31]։ Այս ընթացքում մի քանի ռեժիսորներ ընտրվել են եզրափակիչ հանդիպումների համար և Բասմ Թարիքը  հաղթել է «բոլոր ճակատներում» ֆիլմի իր տեսլականով։ 2021 թվականի հուլիսի վերջին Թարիքը անցկացրել է վերջնական բանակցություններ[22] և ստացել պաշտոնը սեպտեմբերի սկզբին[32][33]։ Թարիքն ասել է, որ ֆիլմը «փակված» չի լինի կոմիքսների տարրերի հարմարեցման հարցում, քանի որ կերպարն ունի զարգացող կանոն[32]։ Մահերշալա Ալին առաջին անգամ հայտնվել է որպես Բլեյդ՝ «Հավերժները» ֆիլմում կամեո տարբերակով (2021 թվականի նոյեմբեր) ֆիլմի հետտիտրային տեսարանում, որտեղ նա խոսում է Դեյն Ուիթմենի հետ (մարմնավորում է Քիթ Հարինգթոնը)՝ կապված Էբենովյան սրի հետ[34]։

Պատրաստություն նկարահանումներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելրոյ Լինդոն նկարահանվել է չբացահայտված դերում 2021 թվականի նոյեմբերի վերջին[3]։ Պրոդյուսերներն ի սկզբանե ցանկանում էին Լինդոյին ընտրել դերում, բայց նրանք դանդաղեցին դերասանին ֆիլմի մյուս գլխավոր դերում ընտրելու համար, որը դարձել է «Հոլիվուդի ամենացանկալի դերերից մեկը»։ Ֆայգին, Թարիքը և ստուդիայի այլ ղեկավարներ հանդիպել են «տասնյակ ապագա դերասանների» հետ, իսկ Աարոն Պիերը 2022 թվականի վերջին  նկարահանվել է չբացահայտված դերում[4]։ 2022 թվականի հունվարին «Հավերժները» ֆիլմի վիզուալ էֆեկտների ղեկավար Ստեֆան Չարետին ասել է, որ «շատ շուտով» իր օգնական Մաատեն Լարսոնը կդառնա ֆիլմի վերահսկիչ՝ թույլ տալով նրան ֆիլմում օգտագործել իր Էբոնյան սրի դիզայնը[35]։ Մարտի վերջին պրոդյուսերական դիզայներ Ստեֆնի Չելլան, որը նախկինում աշխատել էր Marvel Studios-ի «Լուսնի ասպետը» (2022) և Sony-ի Սարդ մարդու տիեզերքի «Մորբիուս» (2022) ֆիլմի վրա՝ նույնպես միացել է աշխատանքին[36]։ Հունիսին Միլան Ռեյը նույնպես միացել է ֆիլմի նկարահանմանը[5][6], իսկ նկարահանումները պետք է սկսվեին 2022 թվականի հոկտեմբերին[6][37]։ Նախաարտադրական աշխատանքները սկսվել են Ատլանտայում հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը[38]։ 2022 թվականի San Diego Comic-Con-ի ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 3-ին, որպես MCU-ի 5-րդ ֆազայի մի մաս, իսկ նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին[39]։ Օգոստոսին Ռութ Քարթերը, որը նախկինում աշխատել է MCU-ի «Սև հովազ» (2018) և «Սև հովազ։ Վականդ ընդմիշտ (2022) ֆիլմերի վրա՝ դարձել է զգեստների դիզայներ[40]։

2022 թվականի սեպտեմբերի վերջին Թարիքը հեռացել է տնօրենի պաշտոնից՝ հետագա ծրագրային հակասությունների[41] և Թարիքի և ստուդիայի ստեղծագործական տեսլականի տարբերությունների պատճառով[42]։ Հայտարարություններում Marvel Studios-ը և Թարիքը նշել են, որ գնահատում են նախագծի վրա աշխատելու իրենց համատեղ ժամանակը և Թարիքը կմնա որպես գործադիր պրոդյուսեր։ Այդ պահին ստուդիան սկսել է փնտրել նոր ռեժիսոր և «Լուսնի ասպետը» հեռուստաերիալի սցենարիստ և Marvel Studios-ի «Իքս մարդիկ 97» (2023) անիմացիոն շարքի գլխավոր սցենարիստ Բո Դեմայոն սկսել է վերաշարադրել սցենարը։ Այդ ժամանակ նկարահանումների մեկնարկը նախատեսված էր նոյեմբերին[41]։ Լրագրող Ջեֆ Սնայդերը հայտնել է, որ Ալին դժգոհ է զարգացման մի քանի ասպեկտներից, այդ թվում՝ սցենարի վիճակից և Ֆայգիի՝ MCU-ի իր նվիրվածությունը «նրբորեն տարածելու» անհրաժեշտությունից[43]։ Հոկտեմբերի սկզբին Marvel Studios-ը դադարեցրել է ֆիլմի արտադրությունը՝ նոր ռեժիսոր փնտրելու համար՝ պլանավորելով վերսկսել արտադրությունը 2023 թվականի սկզբին[44], ինչի արդյունքում թողարկման ամսաթիվը հետաձգվել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը[45]։ «/Film» ամսագիրը հայտնել է, որ արտադրության նոր ուղղության մեջ Ալին անմիջականորեն ներգրավված է լինելու, իսկ սցենարի հետագա փոփոխությունները վերահսկելու է դերասանը[46]։ Մի քանի շաբաթվա ընթացքում Marvel Studios-ը բանակցել է կինոգործիչների հետ, գործադիրները հատկապես տպավորված են եղել Յանա Դեմանժով[47] և  նա աշխատանքի է ընդունվել որպես ռեժիսոր, իսկ Մայքլ Սթարբերին վարձվել է սցենարը զրոյից վերաշարադրելու համար։ Ալին մասնակցել է Սթարբերիի աշխատանքի ընդունման գործընթացին[42]։

2023 թվականի փետրվարին Դեմանժը պատրաստվում էր Ատլանտայի նկարահանումներին[48], իսկ արտադրությունը նախատեսվում էր սկսել 2023 թվականի մայիսին[49][50]։ 2023 թվականի մարտի վերջին Սնայդերը բացահայտել է, որ սցենարը դարձել է «պոստային» և զրկվել է վաղ անկարևոր տարրերից, ներառյալ «Հավերժների» հետ պլանավորված կապի հեռացումը, որտեղ Հարինգթոնը Ուիթմենի դերում է հանդես գալիս[51], ավելի ուշ Հարինգթոնը պարզաբանել է, որ իր մասնակցության մասին լուրերը թյուրիմացության հետևանք են եղել և նրա կերպարը ֆիլմում ներառելու ծրագրեր չեն եղել[52]։ Սնայդերը խոսել է նաև որոշ դերերում դերասանների հնարավոր փոփոխության մասին, օրինակ՝ Բլեյդի դուստրը[51]։ Սթարբերիի սցենարն անվանվել է «ավելի մռայլ, քան MCU ֆիլմերի մեծ մասը»[53]։ Ապրիլին Միա Գոթը միացել է դերասանական կազմին[7], իսկ ավելի ուշ այդ ամսվա ընթացքում Նիկ Պիզոլատոն վարձվել է ֆիլմի սցենարը գրելու համար՝ հիմնված Սթարբերիի կողմից գրված նյութի վրա։ Ալին նախկինում նկարահանվել է «Իսկական խուզարկու» հեռուստասերիալի երրորդ եթերշրջանում, որի սցենարը գրել է Պիցոլատոոն[50]։ Նկարահանումները պետք է սկսվեին հունիսին, բայց Marvel-ը հետաձգել է արտադրությունը մայիսի սկզբին, քանի որ Պիզոլատտոն բավական ժամանակ չուներ սցենարի վրա աշխատելու համար՝ Ամերիկայի գրողների գիլդիայի գործադուլի պատճառով և որոշել է վերսկսել արտադրությունը գործադուլի ավարտից հետո[54]։ Հունիսին ֆիլմի պրեմիերան հետաձգվել է և նշանակվել 2025 թվականի փետրվարի 14-ին[55]։

Մինչև նոյեմբերը լուրեր էին պտտվում, որ Ալին պատրաստվում էր լքել նախագիծը սցենարի հետ կապված խնդիրների պատճառով և Marvel-ը վարձել է Մայքլ Գրինին՝ նոր նախագիծ գրելու համար, նախորդ նախագիծը մեծապես կենտրոնացած է եղել կին գլխավոր դերի և կյանքի դասերի վրա, մինչդեռ Բլեյդը միայն չորրորդ գլխավոր հերոսն է[56]։ Սթարբերին հայտարարել է, որ սցենարը չի արտացոլում այն նախագիծը, որի վրա նա աշխատում էր մինչ գործադուլը, որտեղ Բլեյդը ներկայացված էր «գրեթե բոլոր տեսարաններում»[57]։ Variety-ն նշել է, որ ենթադրություններ կան, որ ֆիլմի բյուջեն կկազմի 100 միլիոն դոլարից պակաս և որ Marvel-ը այդպիսով կփորձի խուսափել մեծ ծախսերից[56]։ Սնայդերը հայտարարել է, որ Բլեյդը չի հիշատակվել ֆիլմի կամ ստուդիայի ղեկավարների կողմից՝ ֆիլմի սցենարի և արտադրության հետ կապված խնդիրների պատճառով և որ նախագիծը կունենա նույն բյուջեն, ինչ MCU-ի մյուս ֆիլմերը[58]։ Ըստ Դեմանժի՝ Marvel-ը որոշել է ֆիլմ ստեղծել՝ հաշվի առնելով R վարկանիշը և իսկապես ցանկանում էր Ալիի միջոցով ցույց տալ կերպարի ողջ դաժանությունն ու կոպտությունը[59]։ Նույն ամսին SAG-AFTRA գործադուլի ավարտից հետո՝ ֆիլմի թողարկումը հետաձգվել է մինչև 2025 թվականի նոյեմբերի 7-ը[60]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրության մեծ մասը տեղի կունենա Ատլանտայում, Ջորջիա նահանգի Թայլեր Փերի ստուդիայում[37], «Իդեալական հետքեր» աշխատանքային անվանումով[38], օպերատորը կլինի Մեթյու Լիբատիկը[61]։ Նկարահանումները անցկացվում են Քլիվլենդում[62], Նոր Օռլեանում և Մարոկկոյում[37]։ Նկարահանումները ի սկզբանե նախատեսված էր սկսել 2021 թվականի սեպտեմբերին, սակայն ավելի ուշ հետաձգվել է մինչև 2022 թվականի հուլիսը[30], երբ այն պետք է տեղի ունենար Ատլանտայի Trilith Studios-ում[63][64], իսկ հետո հոկտեմբերի 5-ին[39][65] և 2022 թվականի նոյեմբերին[41], նկարահանումները պետք է ավարտվեին 2023 թվականի հունվարի 28-ին[65]։ Այդ ժամանակ Քլիվլենդում նկարահանումները նախատեսված էին 2022 թվականի նոյեմբերի 14-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում[62][66]։ Հետո նկարահանումները տեղափոխվել են մայիսի վերջին[49][50] և 2023 թվականի հունիսին[54][67], սակայն կրկին հետաձգվել են գրողների գործադուլի պատճառով[54]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 7-ին[60]։ Թողարկման այլ ժամկետներ նախապես հայտարարված են եղել՝ 2023 թվականի նոյեմբերի 3-ին[39], 2024 թվականի սեպտեմբերի 6-ին[45] և 2025 թվականի փետրվարի 14-ին[55]։ Ֆիլմը կդառնա կինոտիեզերքի վեցերորդ ֆազայի մի մասը[55]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 D’Alessandro, Anthony (2019 թ․ հուլիսի 20). ««Blade» Being Rebooted By Marvel With Mahershala Ali; «Fantastic Four» Also In The Works». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 Galuppo, Mia (2019 թ․ հուլիսի 20). «Mahershala Ali to Star in «Blade» Reboot for Marvel». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  3. 3,0 3,1 Tapp, Tom (2021 թ․ նոյեմբերի 19). «Marvel's «Blade» Reboot Casts Delroy Lindo, Disney Confirms». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 Kroll, Justin (2022 թ․ փետրվարի 2). ««Blade»: Aaron Pierre Joins Mahershala Ali In Marvel's New Pic Centered On The Vampire Hunter». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  5. 5,0 5,1 Anderson, Jenna (2022 թ․ հունիսի 23). «Marvel's Blade Reboot Reportedly Adds The Wonder Years' Milan Ray». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Production Weekly — Issue 1305 — Thursday, June 30, 2022 / 161 Listings — 37 Pages». Production Weekly. 2022 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
  7. 7,0 7,1 Kroll, Justin (2023 թ․ ապրիլի 12). «'Blade': Mia Goth Joins Mahershala Ali In Marvel Pic». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
  8. Phegley, Kiel (2011 թ․ հուլիսի 23). «CCI: Marvel's Cup O' Joe». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. Kit, Borys; Bond, Paul (2013 թ․ մայիսի 7). «Marvel Cliffhanger: Robert Downey Jr.'s $50 Million Sequel Showdown». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  10. Patten, Dominic (2015 թ․ հուլիսի 9). «Comic Con: Wesley Snipes On «Blade» Marvel Talks, «The Player» & Spike Lee». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 West, Cornel; Rose, Tricia (2020 թ․ սեպտեմբերի 30). Mahershala Ali on Becoming #Blade and Finding his Faith. The Tight Rope[en]. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին – via YouTube.{{cite AV media}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) «Источник». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  12. 12,0 12,1 12,2 Chand, Neeraj (2020 թ․ հոկտեմբերի 24). «Why Mahershala Ali Was Drawn to Blade More Than Any Other MCU Character». MovieWeb[en]. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  13. Scott, Ryan (2020 թ․ հոկտեմբերի 26). «Marvel's Blade Reboot Was Almost a TV Show Before Mahershala Ali Stepped In». MovieWeb[en]. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  14. Ellwood, Gregory (2016 թ․ հոկտեմբերի 11). «Stop Speculating: Marvel Studios President Kevin Feige Says Nothing «Imminent» On «Blade»». The Playlist. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  15. Hamman, Cody (2017 թ․ հունիսի 26). «Exclusive: Marvel's Kevin Feige Says Blade Will Return Someday». JoBlo.com[en]. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  16. Caffier, Justin (2018 թ․ օգոստոսի 24). «Twenty Years Later, Wesley Snipes Says He's Still the Only Guy Who Could Play Blade». Vice. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  17. «SDCC 2019: Marvel Studios' «Blade» Announced starring Mahershala Ali». Marvel.com. 2019 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  18. Graser, Marc (2019 թ․ հուլիսի 21). «Kevin Feige Confirms Comic-Con Slate Is Marvel's Complete Phase 4; «Blade» Is Phase 5». Collider. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  19. Schwartz, Terri (2019 թ․ հուլիսի 25). «Why Marvel Is Making Blade with Mahershala Ali According to Kevin Feige». IGN. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  20. Barnhardt, Adam (2019 թ․ հուլիսի 23). «Exclusive! Wesley Snipes Responds to Marvel Rebooting Blade». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  21. Kit, Borys; Couch, Aaron (2021 թ․ հուլիսի 19). «Marvel's «Blade» Enlisting «Mogul Mowgli» Director Bassam Tariq». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Kroll, Justin (2021 թ․ հուլիսի 19). ««Blade»: «Mogul Mowgli» Helmer Bassam Tariq Is Marvel's Choice To Direct New Film Starring Mahershala Ali As Iconic Vampire Hunter». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  23. Khan, Imad (2021 թ․ հոկտեմբերի 3). «Blade director Q&A: Bassam Tariq on working with Marvel, his favorite games and more». Tom's Guide. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  24. 24,0 24,1 Keegan, Rebecca (2020 թ․ հոկտեմբերի 23). «Hollywood Agents Navigate New Complexities of Balancing the Demand for Diverse Voices and Artistic Freedom». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  25. Boone, John (2020 թ․ դեկտեմբերի 10). «Marvel Debuts New Trailers for «Loki» and «Falcon and Winter Soldier», Announces «Fantastic Four» Movie». Entertainment Tonight. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
  26. Kit, Borys (2021 թ․ փետրվարի 5). «Marvel's «Blade» Movie Finds Its Writer in «Watchmen» Scribe (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  27. Reyes, Mike (2021 թ․ փետրվարի 24). «Apparently, Marvel's New Blade Might Be PG-13 After All And Fans Are Not Amused». CinemaBlend. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  28. Davis, Brandon (2021 թ․ փետրվարի 26). «Episode #7: WandaVision's Episode 8, Spider-Man: No Way Home News» (Podcast). ComicBook.com. Event occurs at 21:58. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին – via Spotify.
  29. Fuge, Jon (2021 թ․ մարտի 2). «Marvel's Blade Reboot Targets 2021 Filming Start Date». MovieWeb[en]. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  30. 30,0 30,1 30,2 30,3 Siegel, Tatiana; Kit, Borys (2021 թ․ մայիսի 5). «Behind Warner Bros.' Search for a Black Superman». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  31. Booth, Ned (2023 թ․ նոյեմբերի 2). «Albert Hughes Say He Passed On Marvel's 'Blade': "I Don't Understand Why A Real Filmmaker Would Want To Be In That System"». The Playlist. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  32. 32,0 32,1 Bartfield, Charles (2021 թ․ սեպտեմբերի 1). «Bassam Tariq Talks «Mogul Mowgli», Working With Riz Ahmed & Directing The «Blade» Reboot [The Playlist Podcast]». The Playlist. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  33. Kit, Borys (2022 թ․ հուլիսի 26). ««Avengers: The Kang Dynasty» to Be Directed by «Shang-Chi» Filmmaker Destin Daniel Cretton (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
  34. Vary, Adam (2021 թ․ նոյեմբերի 5). «How «Eternals» Pulled Off Those Wild Post-Credits Scenes: «I Still Can't Believe It Happened»». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  35. Ridgely, Charlie (2022 թ․ հունվարի 24). «Marvel Studios VFX Supervisor Teases Black Knight's Appearance in Blade». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  36. Hart, Hugh (2022 թ․ մարտի 31). «How «Morbius» Production Designer Stefania Cella Creates a Brooding Vibe». Motion Picture Association. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  37. 37,0 37,1 37,2 Zogbi, Emily (2022 թ․ հուլիսի 1). «MCU's Blade Reboot's Start Date, Filming Locations Confirmed». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 2-ին.
  38. 38,0 38,1 Ho, Rodney (2022 թ․ հուլիսի 15). «What's filming in Georgia in July 2022?». The Atlanta Journal-Constitution. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  39. 39,0 39,1 39,2 Vary, Adam B. (2022 թ․ հուլիսի 23). «Marvel Studios' Phases 5 and 6: Everything We Learned at Comic-Con About the Multiverse Saga». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  40. Barnhardt, Adam (2022 թ․ օգոստոսի 9). «Blade Reportedly Lands Black Panther's Oscar-Winning Costume Designer». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  41. 41,0 41,1 41,2 Couch, Aaron; Kit, Borys (2022 թ․ սեպտեմբերի 27). «Marvel's «Blade» Loses Director Bassam Tariq (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  42. 42,0 42,1 Kit, Borys (2022 թ․ նոյեմբերի 21). «Marvel's «Blade» Finds New Director With «Lovecraft Country» Helmer Yann Demange». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  43. Lang, Brad (2022 թ․ սեպտեմբերի 28). «Marvel's Blade Script Is Reportedly Weak, Frustrating Star Mahershala Ali». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
  44. Kit, Borys (2022 թ․ հոկտեմբերի 11). «Marvel Studios Pauses «Blade» Movie Amid Search for New Director (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին.
  45. 45,0 45,1 Couch, Aaron (2022 թ․ հոկտեմբերի 11). «Marvel Shifts Dates for «Avengers: Secret Wars», «Deadpool 3», «Fantastic Four» and «Blade»». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին.
  46. Ettenhofer, Valerie (2022 թ․ հոկտեմբերի 11). «Marvel Presses Pause On Blade While Hunting For A New Director». /Film. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին.
  47. Kroll, Justin (2022 թ․ նոյեմբերի 21). ««Blade»: Yann Demange Steps In As Director On Marvel Film, Michael Starrbury To Write Script». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  48. Coggan, Devan (2023 թ․ փետրվարի 14). «Kevin Feige opens up about Phase 5, Kang, and the future of the MCU». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  49. 49,0 49,1 Ho, Rodney (2023 թ․ մարտի 15). «What's filming in Georgia in March 2023?». The Atlanta Journal-Constitution. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 16-ին.
  50. 50,0 50,1 50,2 Kit, Borys (2023 թ․ ապրիլի 28). «Marvel's 'Blade' Nabs 'True Detective' Creator Nic Pizzolatto for Writing Duties (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  51. 51,0 51,1 Jackson, Gordon; Whitbrook, James (2023 թ․ մարտի 21). «The Blade Movie May Have Dropped Its Link to Eternals». Gizmodo. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
  52. Peters, Joel St. (2023 թ․ հուլիսի 10). «Kit Harington Discusses Black Knight and Blade». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  53. Jackson, Angelique (2023 թ․ ապրիլի 12). «Mia Goth Joins Marvel's 'Blade' With Mahershala Ali». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  54. 54,0 54,1 54,2 Kit, Borys; Couch, Aaron (2023 թ․ մայիսի 5). «Marvel Hits Pause on 'Blade' Due to Writers Strike (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  55. 55,0 55,1 55,2 McClintock, Pamela; Couch, Aaron (2023 թ․ հունիսի 13). «'Avatar 3' Pushed a Year to 2025, Two 'Star Wars' Movies Head for 2026 and 'Avengers' Films Delayed». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  56. 56,0 56,1 Siegel, Tatiana (2023 թ․ նոյեմբերի 1). «Crisis at Marvel: Jonathan Majors Back-Up Plans, 'The Marvels' Reshoots, Reviving Original Avengers and More Issues Revealed». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  57. Bonomolo, Cameron (2023 թ․ նոյեմբերի 2). «Marvel's Blade Writer Refutes Rumor Mahershala Ali Was "Fourth Lead" in Female-Led Reboot». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.
  58. Schreur, Brandon (2023 թ․ նոյեմբերի 3). «Blade: Marvel Executive Overseeing Production Reportedly Taken off MCU Movie». SuperHeroHype. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  59. Fleming, Mike Jr. (2023 թ․ նոյեմբերի 6). «How New Short Film 'Dammi' Eased Pain, Shame & Tribal Search For 'Blade' Director Yann Demange». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  60. 60,0 60,1 D'Alessandro, Anthony (2023 թ․ նոյեմբերի 9). «Marvel's 'Deadpool 3' Moves To July 2024 & 'Captain America: Brave New World' To 2025 As Disney Shakes Up Schedule Due To Actors Strike». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  61. «Production Weekly – Issue 1340 – Thursday, March 9, 2023 / 150 Listings – 33 Pages». Production Weekly. 2023 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
  62. 62,0 62,1 Morona, Joey (2022 թ․ սեպտեմբերի 29). ««Blade» filming in Cleveland delayed after director leaves Marvel project». Cleveland.com[en]. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 8-ին.
  63. Dominguez, Noah (2021 թ․ նոյեմբերի 26). «Report: Early Synopsis for Marvel's Blade Reboot Surfaces». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  64. King, Jack (2021 թ․ նոյեմբերի 26). «Marvel's «Blade» Reportedly Sets Filming Start Date for Summer 2022». Collider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  65. 65,0 65,1 Rajput, Priyanca (2022 թ․ սեպտեմբերի 1). «2022 Film and high-end TV productions shooting globally: latest updates». Kemps Film and TV Production Services Handbook. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  66. Haidet, Ryan (2022 թ․ սեպտեմբերի 26). «Marvel Studios filming «Blade» movie in Cleveland: How you can apply to be an extra». WKYC[en]. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
  67. Couch, Aaron (2023 թ․ ապրիլի 12). «Mia Goth Joins Marvel's 'Blade'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեյդ (ֆիլմ, 2025)» հոդվածին։