Բլանկա Պորտիլյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլանկա Պորտիլյո
Ծննդյան թիվ՝հունիսի 15, 1963(1963-06-15)[1] (60 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0692391

Բլանկա Պորտիլյո ( իսպ.՝ Blanca Portillo, հունիսի 15, 1963(1963-06-15)[1], Մադրիդ, Իսպանիա), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի իսպանացի ժամանակակից դերասանուհի։ Աշխատել է նաև որպես թատրոնի տնօրեն և պրոդյուսեր[6][7]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես հեռուստատեսային 7 կյանք Siete vidas սիտկոմ-սերիալում Կառլոտայի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ[8]։ Նկարահանվել է նաև Պեդրո Ալմոդովարի մի շարք ֆիլմերում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Գոյայի անվան մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Դրամատիկական արվեստի թագավորական բարձրագույն դպրոցում սովորելը Պորտիլյոն դերակատարումներով հանդես է եկել մի քանի փոքր թատրոններում։

Նրա ամենակարևոր աշխատանքներից է դերակատարումը Դևիդ Մամետի «Օլեաննա» պիեսի բեմադրությունում։

Կինոյում իր նորամուտը նշել է 1995 թվականին՝ նկարահանվելով «Entre rojas» ֆիլմում։ 1996 թվականին ռեժիսոր Լուիս Սան Նարսիսոն հրավիրեց նրան մասնակցելու Telecinco հեռուստաալիքի «7 կյանք» հեռուստասերիալի նկարահանումներին։ Այնտեղ Պորտիլյոն խաղաց Կառլոտայի դերը։ Սերիալը ձգվեց 10 տարի։

Պորտիլյոն 1997 թվականին Goya և Unión de Actores մրցանակների է առաջադրվել El color de las nubes ֆիլմում իր դերասանական աշխատանքի համար։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 - Կաննի 2006 թվականի կինոփառատոնի մրցանակ լավագույն դերասանուհու համար « Վերադարձը » ֆիլմում (կիսվել է այլ դերասանուհիների հետ)[9]։

Գոյայի անվան ամրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 - առաջադրում լավագույն դերասանուհի անվանակարգում « Յոթ լողավազան » ֆիլմի համար

2006 - առաջադրում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում «Վերադարձ» ֆիլմի համար

1997 - առաջադրում լավագույն կին դերակատարի դեբյուտ անվանակարգում « Ամպերի գույնը » (El color de las nubes) ֆիլմի համար։

Fotogramas de Plata մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 - առաջադրում Լավագույն թատերական դերասանուհի անվանակարգում Testamento de María պիեսում դերակատարման համար

2012 - մրցանակ Լավագույն թատերական դերասանուհի անվանակարգում « Կյանքը երազ է » պիեսում

2009 - առաջադրում լավագույն դերասանուհի անվանակարգում « Բեկված գրկախառնություններ » ֆիլմում

2008 թվական - առաջադրում լավագույն դերասանուհի անվանակարգում «Բարոկո» պիեսի բեմադրությունում տպավորիչ կերպով հանդես գալու համար

2007 - առաջադրում լավագույն դերասանուհի անվանակարգում « Բիլյարդի յոթ սեղան » ֆիլմում

2003 - առաջադրում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Como en las mejores familias» պիեսի բեմադրությունում տպավորիչ կերպով հանդես գալու համար

2001 - առաջադրում լավագույն հեռուստատեսային դերասանուհի անվանակարգում «Յոթ կյանք» սերիալի համար. հասել է մինչև մրցանակաբաշխության կիսաեզրափակիչ փուլ

2001 - առաջադրում «Լավագույն թատերական դերասանուհի» անվանակարգում « Madre, el drama padre » ներկայացման համար. հասել է մինչև մրցանակաբաշխության կիսաեզրափակիչ փուլ։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://www.filmdreams.net/2022/02/medallas-del-circulo-de-escritores.html
  3. https://www.premiojosemariaforque.com/JMF_EDICIONACTUAL.asp
  4. https://www.elmundo.es/cultura/premios-goya/2022/02/12/620804d5e4d4d88f6e8b4593.html
  5. https://www.artezblai.com/siete-estrenos-absolutos-en-la-xv-edicion-de-clasicos-en-alcala/
  6. García González, Jorge (2023 թ․ մարտի 15). «El aplaudido mensaje de Blanca Portillo al cine que solo busca actrices con buen físico». El Confidencial.
  7. Gómez, Víctor A. (2023 թ․ մարտի 12). «Blanca Portillo: «Veo un piloto rojo y me asusto: la cámara entra hasta el fondo»». La Opinión de Málaga. Prensa Ibérica.
  8. «Blanca Portillo, una veterana actriz con muchas más de «Siete vidas»». La Voz de Galicia. 2022 թ․ հունվարի 16.
  9. «Festival de Cannes: Volver». festival-cannes.com (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանկա Պորտիլյո» հոդվածին։