Բիրջանդ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Բիրջանդ | ||
| պարս.՝ بيرجند | ||
| 32°51′59″N 59°13′16″E / 32.86639°N 59.22111°E | ||
| Երկիր | ||
| Օսթան | Հարավային Խորասան | |
| Շահրեստան | Բիրջանդ | |
| Համայնք | Central District? | |
| Առաջին հիշատակում | 13-րդ դար | |
| Մակերես | 42,8 կմ² | |
| ԲԾՄ | 1 491 մ | |
| Բնակչություն | 203 636 մարդ (2016)[1] | |
| Ժամային գոտի | UTC+3:30 | |
| Պաշտոնական կայք | birjand.ir(պարս.) | |
|
| ||
Բիրջանդ (պարս.՝ بيرجند)՝ քաղաք Իրանի արևելքում, Հարավային Խորասան օսթանում (նահանգում), վերջինիս վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 203 636 մարդ (2016)[1]։
Մեկն է Իրանի ամենահամաչափ զարգացող քաղաքներից։ Մեծ գյուղատնտեսական կենտրոն է և զաֆրանի, բարբարիսի և ձեռագործ գորգերի հայտնի արտահանող։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 203 636 մարդ, որոնք կազմում էին 57 745 տնտեսություն[2]։ Քաղաքը բնակչությամբ Հարավային Խորասան օսթանի ամենախոշոր քաղաքն է[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
| Տարի | 1956 | 1966 | 1976 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 13 934[4] | 25 854[5] | 46 943[6] | 81 798[6] | 101 177[7] | 127 608[7] | 157 848[8] | 178 020[9] | 203 636[2] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրջանդի մասին առաջին հիշատակումը պատմական գրականության մեջ վերաբերում է 13-րդ դարին, որտեղ այն ներկայացվում է որպես տարածաշրջանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Քաղաքի օդանավակայանն աշխատում է 1933 թվականից։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրջանդն ունի չոր անապատային կլիմա` տաք ամառներով և զով ձմեռներով։ Տեղումների քանակը ցածր է, հիմնականում բաժին է ընկնում ձմռանը և գարնանը։
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| միջին առավելագույնը (°C) | 11,0 | 13,1 | 18,8 | 24,7 | 30,6 | 35,2 | 35,6 | 34,3 | 31,7 | 26,6 | 19,7 | 13,4 | 24,6 |
| միջին նվազագույնը (°C) | 4,0 | 6,2 | 11,7 | 17,6 | 23,3 | 27,9 | 28,8 | 26,8 | 23,1 | 17,5 | 10,8 | 5,8 | 16,96 |
| Աղբյուր՝ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային կազմակերպություն | |||||||||||||
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասվում է, որ Բիրջանդի Շոկաթիյե դպրոցը Թեհրանի Պոլիտեխնիկումի հետ համարվում են առաջին ժամանակակից հանրակրթական դպրոցներն Իրանի բարձրագույն կրթական ոլորտում 19-րդ դարի կեսերին։ Այդ ժամանակից ի վեր, Բիրջանդը ձեռք է բերել առավելություն բարձրագույն կրթական ոլորտում և դարձել կարևոր վայր հետազոտությունների և զարգացման համար։
Քաղաքը ունի նաև հետևյալ բուհերն և գիտական հաստատությունները.
Բիրջանդի օդակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրջենդի օդակայանը գտնվում է ծայրամասային շրջանում։ Շնորհիվ Բիրջանդի աշխարհաքաղաքական դիրքի Իրանի արևելյան մասում, օդակայանը սկսել է աշխատել 1933 թվականին՝ որպես Իրանի 3-րդ օպերատիվ օդակայան։ Բիրջանդի օդակայանն առաջարկում է առանց դադարների ամենօրյա չվերթներ դեպի Թեհրան և Մաշհադ։ Այն դարձել է միջազգային օդակայան դեպի Մեդինա առաջին միջազգային չվերթից հետո։ 2009 թվականի հոկտեմբերին, թռիչքուղին 10/28 փակվել է հիմնարար վերանորոգման համար։ Թռիչքուղին ամրապնդվել և ընդլայնվել է մինչև 4000 մետր՝ ընդունելու համար մեծ ինքնաթիռներ։ Շինարարության ընթացքում բոլոր չվերթները դադարեցվել են, իսկ «Aseman» ավիաընկերությանը օգտվել է հին թռիչքուղուց և սկսել է ամենօրյա չվերթներ դեպի Թեհրան։
Բիրջանդի նշանավոր դեմքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ալ-Բիրջանդի, Ականավոր աստղագետ 16-րդ դարի
- Հակիմ Նեզարի Քուհեստանի
- իբն Հեսամ Քուսֆի
- Ամիր Շոկատ Ուլ-Մոլկ Ալամ
- Ամիր Ալի Շեիբանի, Հիմնադիր և առաջին տնօրեն Զոբ ահան Էսֆահան
- Սեյյեդ Մոհամմադ Տադայոն
- Ասադոլլահ Ալամ, Վարչապետ Իրանում Շահ Մուհամեդ Ռեզա Պահլավիի ժամանակով
- Սեյյեդ Ղոլամ Ռեզա Սաեիդի, Գրող
- Սիմա Բինա, Իրանի ժողովրդական երաժշտություն կատարող
- Ահմադ Կամյաբի Մասկ, Գրող և հայտնի գիտնական
- Մորտեզա Հասանպուր, The first man in nursing in Iran
- Մոհամմադ Հասան Գանժի, Գիտնական աշխարհագրության ոլորտում
- Մոհամադ Իսմաիլ Ռեզվանի, Գիտնական պատմության ոլորտում
- Մոհամմադ Ռեզա Հաֆեզնիա
- Ղոլամ Հոսեյն Շոկոուեի
- Կազեմ Մոամդնեջադ
- Շահ Սեյեդ Ալի Կազեմի
- Մոհամմադ Հոսսաին Ավատի
- Մոհամմադ Իբրահիմ Ավատի
- Սեյեդ Հասան Տահամի
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիրջանդի տեսարանը
- Բիրջանդ
- Բիրջանդի Շոկաթիյե դպրոցը
- Ամրոց
- Բիրջանդի հարավային մասի բնությունը
- Բիրջանդի հարավային մասի բնությունը
- Բիրջանդի հարավային մասի բնությունը
- Բիրջանդի հարավային մասի բնությունը
- Բիրջանդի հարավային մասի բնությունը
- Բիրջանդի հարավային մասի բնությունը
- Բիրջանդի տարածքի տեսարանը
- Կազակները Բիրջանդում, 1909 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: South Khorasan» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- 1 2 (անգլերեն) https://www.iranicaonline.org/articles/birjand-02-population.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - 1 2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 19 December 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրջանդ» հոդվածին։ |
| ||||||||||
