Բիջենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Բիջենդ
بيرجند
Birjand View 2.JPG
Կոորդինատներ: 32°52′0″ հս․ լ. 59°12′0″ ավ. ե. / 32.86667° հս․. լ. 59.20000° ավ. ե. / 32.86667; 59.20000
Երկիր Իրան Իրան
Ենթարկում Իրան
Առաջին հիշատակում 13-րդ դար
Մակերես 42,8 կմ²
ԲԾՄ 1 491 մ
Բնակչություն 183 000 մարդ (2005)
Ժամային գոտի UTC+3:30
Պաշտոնական կայք birjand.ir
##Բիջենդ (Իրան)
Red pog.png

Բիջենդ (պարս․՝ بيرجند). քաղաք Իրանի արևելյան մասում, Հարավային Հորասան նահանգի վարչական կենտրոնը։

Մեկն է Իրանի ամենահամաչափ զարգացող քաղաքներից։ Երրորդ խոշորագույն քաղաքն է արևելյան Իրանում՝ Մեշխադա և Զախեդանա քաղաքներից հետո։ Մեծ գյուղատնտեսական կենտրոն է և զաֆրանի, բարբարիսի և ձեռագործ գորգերի հայտնի արտահանող։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիջենդի մասին առաջին հիշատակումը պատմական գրականության մեջ վերաբերում է 13-րդ դարին, որտեղ այն ներկայացվում է որպես տարածաշրջանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Քաղաքի օդանավակայանն աշխատում է 1933 թվականից։ 1912-1914 թվականներին այստեղ աշխատել է ռուս արևելագետ Վ. Ա. Իվանովը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիջենդն ունի չոր անապատային կլիմա` տաք ամառներով և զով ձմեռներով։ Տեղումների քանակը ցածր է, հիմնականում բաժին է ընկնում ձմռանը և գարնանը։


Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բիջենդում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 11,0 13,1 18,8 24,7 30,6 35,2 35,6 34,3 31,7 26,6 19,7 13,4 24,6
միջին նվազագույնը (°C) 4,0 6,2 11,7 17,6 23,3 27,9 28,8 26,8 23,1 17,5 10,8 5,8 16,96
Աղբյուր՝ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային կազմակերպություն

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասվում է, որ Բիջենդի Շոկաթիյե դպրոցը Թեհրանի Պոլիտեխնիկումի հետ համարվում են առաջին ժամանակակից հանրակրթական դպրոցներն Իրանի բարձրագույն կրթական ոլորտում 19-րդ դարի կեսերին։ Այդ ժամանակից ի վեր, Բիջենդը ձեռք է բերել առավելություն բարձրագույն կրթական ոլորտում և դարձել կարևոր վայր հետազոտությունների և զարգացման համար։

Քաղաքը ունի նաև հետևյալ բուհերն և գիտական ​​հաստատությունները.

Բիջենդի օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրջենդի օդանավակայանը գտնվում է ծայրամասային շրջանում։ Շնորհիվ Բիջենդի աշխարհաքաղաքական դիրքի Իրանի արևելյան մասում,օդանավակայանը սկսել է աշխատել 1933 թվականին ՝ որպես Իրանի 3-րդ օպերատիվ օդանավակայան։ Բիջենդի օդանավակայանն առաջարկում է առանց դադարների ամենօրյա չվերթներ դեպի Թեհրան և Մաշհադ: Այն դարձել է միջազգային օդանավակայան դեպի Մեդինա առաջին միջազգային չվերթից հետո։ 2009 թվականի հոկտեմբերին, թռիչքուղին 10/28 փակվել է հիմնարար վերանորոգման համար։ Թռիչքուղին ամրապնդվել և ընդլայնվել է 4000 մետր` տեղավորոն լայն ինքնաթիռներ։ Շինարարության ընթացքում բոլոր չվերթները դադարեցվել են, իսկ «Aseman» ավիաընկերությանը օգտվել է հին թռիչքուղուց և սկսել է ամենօրյա չվերթներ դեպի Թեհրան։

Բիջենդի նշանավոր դեմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]