Բիլլի Բրոնչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլլի Բրոնչո
անգլ.՝ Gilbert M. Anderson
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1880(1880-03-21)[1]
ԾննդավայրԼիթլ Ռոք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 20, 1971(1971-01-20)[2][3][1] (90 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ South Pasadena, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանChapel of the Pines Crematory
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, կինոդերասան, գրող և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
 Broncho Billy Anderson Վիքիպահեստում

Բիլլի Բրոնչո (անգլ.՝ Gilbert M. «Broncho Billy» Anderson, մարտի 21, 1880(1880-03-21)[1], Լիթլ Ռոք, ԱՄՆ - հունվարի 20, 1971(1971-01-20)[2][3][1], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և South Pasadena, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր, վեստերների առաջին աստղ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլլի Բրոնչոն (իրական անունը` Մաքս Արոնսոն) ծնվել է 1880 թվականի մարտի 21-ին, Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում, եղել է Հենրի և Էստրա Արոնսոնների վեցերորդ երեխան, որոնք Նյու Յորքից տեղափոխվել են այստեղ[8]։ Իր մանկությունն անց է կացրել Սենթ Լուիսում, իսկ մեծանալով` տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատել է որպես մոդել և լրագրող։

Նրա դերասանական կարիերան սկսվել է, երբ նա հանդես է եկել վոդևիլներում, իսկ 1903 թվականին նա իր դեբյուտն է նշել կինոյում։ Իր կարիերայի սկզբնական փուլում նա հաճախ համագործակցել է Էդվին Պորտերի հետ, որի հետ գրել է ֆիլմերի մի քանի սցենարներ[9]։ Անդերսոնի առաջին դերը նույնպես եղել է Պորտերի «Գնացքի մեծ կողոպուտը» ֆիլմում, որտեղ նա միանգամից խաղացել է երեք ոչ մեծ դերեր։ Ֆիլմի մեծ հաջողությունից հետո Անդերսոնը հասկացել է, որ կինոինդուստրիան դա հենց այն է, ինչով նա կցանկանար զբաղվել իր ողջ կյանքում։ Շուտով վերցրել է Հիլբերտ Մ. Անդերսոն կեղծանունը, սկսել է սեփական ֆիլմերի համար սցենարներ գրել, որտեղ հենց ինքն է խաղացել գլխավոր դերերը։

1907 թվականին Ջորջ Սպուրի հետ միասին հիմնադրել է «Essanay Studios» ստուդիան, որը կինոմատոգրաֆիայի հիմնման շրջանում դարձել է ամենախոշոր ընկերություններից մեկը։ Անդերսոնն իր ստուդիայում խաղացել է կարճամետրաժ ֆիլմերի ավելի քան 300 դեր։ Չնայած նա էկրանում մարմնավորում էր հիմնականում տարբեր կերպարների, նա, այնուամենայնիվ, հայտնի է դարձել կարճամետրաժ ֆիլմերում հարյուրավոր դերերով` դառնալով այդ ժանրի առաջին աստղը և ստանալով «Բիլլի Բրոնչո» մականունը[10]։ Այդ ժամանակ, երբ Սպուրն զբաղվել է Չիկագոյի ստուդիայի գործերով, Անդերսոնը նկարահանող խմբի հետ ճանապարհորդել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուքտով, որտեղ նոր ֆիլմեր է նկարահանել։

1916 թվականին Անդերսոնը վաճառել է «Essanay» ստուդիայի իր մասը և դադարել է նկարահանվել կինոյում։ Նա վերադարձել է Նյու Յորք, որտեղ գնել է ոչ մեծ թատրոններից մեկը, որում սկսել է բեմադրել սեփական ներկայացումները, բայց առանց հատուկ հաջողության։ 1919 թվականին նորից վերադարձել է կինո, որտեղ նկարահանել է մի քանի ֆիլմեր, նաև եղել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերի համապրոդյուսերը, որոնցից մեկը դարձել է «Շան-թալիսման» զավեշտախաղը, որն առաջին անգամ միասին նկարահանել են Սթեն Լորելը և Օլիվեր Հարդին` հետագայում դառնալով դարի ամենահայտնի կատակերգական դուետներից մեկը։ Մեկ տարի անց «Metro Pictures» ընկերության հետ կոնֆլիկտներ ունենալու պատճառով, որի հետ Անդերսոնը համագործակցել էր, նա նորից փակել է կինոյի ինդուստրիան։

1943 թվականին Անդերսոնը հայց է ներկայացրել «Paramount Pictures» ստուդիայի դեմ, որն իր «Աստղը, զարդարուն ռիթմի փայլերով» ֆիլմում օգտագործել է Բիլլի Բրոնչի անվան կերպար, որն, ինչպես թվացել էր Անդերսոնին, բացասական հղում էր եղել նրա վերաբերյալ։ Իր հայցում նա պահանջել է 900000 $, բայց հայցի արդյունքն անհայտ է մնացել[11]։

Անդերսոնը նորից վերադարձել է կինո` 1950-ական թվականներին դառնալով «Progressive Pictures» ստուդիայի սեփականատեր, 1965 թվականին նաև կատարել է «Առատաձեռն մարդասպանը» վեստերնի ոչ մեծ դերը։ 1958 թվականին Անդերսոնը արժանացել է «Օսկար» մրցանակին, «պիոներ կինեմատոգրաֆին, որը նպաստել և նշանակալի ներդրում է կատարել զվարճալի կինոարդյունաբերությունում» անվանակարգում։

Բիլլի Բրոնչոն մահացել է 1971 թվականի հունվարի 21-ին, 90 տարեկան հասակում, Կալիֆոռնիա նահանգի Վուդլենդ Հիլզի կինոյի դերասանների և հեռուստատեսության տանը[7]։ Նրա հետ մնացել էր իր կինը` Մոլլի Շաբլեման, որի հետ ապրում էր 1910 թվականից, և դուստրը` Մաքսինը։ Նա դիակիզվել է, իսկ նրա աճյունը տեղափոխվել է Լոս Անջելեսի գերեզմանատներից մեկի մատուռը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nndb.com/lists/481/000106163/
  3. 3,0 3,1 3,2 http://www.nndb.com/lists/903/000106585/
  4. 4,0 4,1 4,2 http://projects.latimes.com/hollywood/star-walk/broncho-anderson/
  5. https://aaspeechesdb.oscars.org/link/030-24/
  6. Broncho Billy Anderson - Hollywood Walk of Fame
  7. 7,0 7,1 «Bronco Billy Anderson Is Dead at 88». New York Times. 1971 թ․ հունվարի 21.
  8. The Internet Broadway Database uses the date Mart 10, 1883 and the place as Pine Bluff, Arkansas
  9. Katz, Ephraim. The Film Encyclopedia, 5th Ed. New York City: Harper Collins, 2005. p. 35-36.
  10. Kiehn, David. Broncho Billy and the Essanay Film Company. — Berkeley, Calif: Farwell Books, 2003. — ISBN 0-9729226-5-2, p.162
  11. Star Spangled Rhythm («Notes»)(չաշխատող հղում) at the TCM Movie Database
  12. Hollywood Chamber of Commerce
  13. Space Age Musicmaker

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Բրոնչո» հոդվածին։