Jump to content

Բժշկասենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զննման սենյակ
Զննման սենյակ․ Ուշադրություն դարձրեք քննության սեղանին, որն ամբողջ աշխարհում գրեթե բոլոր նման սենյակների հիմնական բաղկացուցիչն է:

Բժշկական հաստատություն, որտեղ մեկ կամ մի քանի բժիշկներ, սովորաբար ընդհանուր պրակտիկայի բժիշկներ(GP), ընդունում և բուժում են հիվանդներին[1][2]:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկասենյակները ամբուլատոր խնամքի հիմնական վայրն են, և հաճախ առաջինն են, որտեղ հիվանդ մարդը կարող է դիմել բուժօգնություն ստանալու նպատակով, բացառությամբ արտակարգ իրավիճակների, որի դեպքում կարելի է դիմել հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք[3]:

Զարգացած երկրներում, որտեղ առողջապահական ծառայությունները որոշակի ձևով երաշխավորված են պետության կողմից, բժիշկների մոտ բժշկական այցելությունների մեծ մասը տեղի է ունենում նրանց սենյակներում: Միացյալ Նահանգներում, որտեղ դա այդպես չէ, շատ մարդիկ, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ առողջության ապահովագրություն կամ այցելություններ բժշկին, պետք է այցելեն անվճար կամ ցածր գնով կլինիկաներ կամ էլ դիմեն շտապ օգնության բաժանմունք[4]:

Առողջ մարդիկանց մեծ մասը բժիշկներին այցելում է տարին մեկ անգամ առաջարկվող ֆիզիկական հետազոտության շրջանակներում: Այս քննությունը սովորաբար բաղկացած է այնպիսի տեղեկությունների հավաքումից, ինչպիսիք են արյան ճնշումը, սրտի հաճախությունը, քաշը և հասակը, ինչպես նաև ստուգում են մարմնի ցանկացած անկանոնություն և հիվանդության նշաններ[5]: Բժիշկները նաև կհարցնեն բուժառուներին հոգեկան առողջության հետ կապված ցանկացած խնդրի մասին, որոնք նրանք կարող են ունենալ, և կարող են նրանց ուղղորդել հոգեբույժի մոտ՝ հետագա հետազոտության նպատակով: Եթե կան այլ առողջական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն բժշկի կողմից, օրինակ՝ սրտաբանի կողմից, ուղեգիր կտրվի[5]:

Բժշկական սենյակի անձնակազմը սովորաբար բաղկացած է բուժքույրերից, ընդունարանի աշխատակիցներից և բժիշկներից: Երբեմն, տարբեր բժշկական մասնագիտությունների բազմաթիվ բժիշկներ կարող են տեղավորվել մեկ շենքում, ինչը թույլ է տալիս հեշտ ուղղորդումներ կատարել:

Հարմարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկասենյակները կարող են լինել հասարակից մինչև շքեղ: Հիմնական սենյակը սովորաբար բաղկացած է սպասասրահից և զննման սենյակից: Զննման սենյակները սովորաբար պարունակում են հետազոտման սեղան, որի վրա հիվանդը նստում կամ պառկում է, և տարբեր սարքավորումներ[6]: Զննման սենյակում ներառվում են՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Definition at The Free Dictionary
  2. surgery noun (ADVICE) – definition in British English Dictionary & Thesaurus – Cambridge Dictionary Online
  3. «NHS Services in England: NHS services explained: Your local GP practice». NHS Choices.
  4. How to Get Health Care While Uninsured | The Billfold
  5. 5,0 5,1 Annual Physical Exams: What to Expect
  6. Kristen's Guide

Երեք հոդված «The Doctor's Office» Modern American History ամսագրում: