Ձեռքերի ախտահանիչ միջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձեռքերի ախտահանիչ միջոցներ
Hand Sanitizer.JPG
Տեսակessential medicine?
Ենթադասlocal anti-infective agent?[1] և Վարակազերծում[1]
Հոմանիշներձեռքի ախտահանիչ միջոց, ձեռքի հակասեպտիկ

Ձեռքերի ախտահանիչ միջոց, հեղուկ, որն օգտագործվում է ձեռքերի վարակիչ գործոնները նվազեցնելու համար[2]: Առողջապահության տեսանկյունից շատ դեպքերում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցները ավելի նախընտրելի են, քան ջրով և օճառով լվացվելը[3]: Ընդհանուր առմամբ, դրանք ավելի արդյունավետ են սպանում միկրոօրգանիզմները և ավելի տանելի են, քան օճառը և ջուրը [4]: Ձեռքերի լվացումը պետք է իրականացվի, եթե աղտոտումը տեսանելի է կամ զուգարանից օգտվելուց հետո[5]: Ոչ ալկոհոլային տարբերակների ընդհանուր օգտագործումը խորհուրդ չի տրվում[3]: Առողջապահության տեսանկյունից ձեռքերը լվանալու փոխարեն ձեռքի մաքրող միջոցների օգտագործման ադյունավետությունը հաստատող բավարար ապացույցներ չկան[6][7]: Նրանք հասանելի են հեղուկների, գելերի եւ փրփուրների ձևով: [4]

Ալկոհոլային հիմքով տարբերակները սովորաբար պարունակում են իզոպրոպիլ ալկոհոլի, էթանոլի (էթիլ սպիրտ) կամ պրոպանոլի որոշակի համակցումներ[4]: 60-ից 95% ալկոհոլ պարունակող տարբերակները առավել արդյունավետ են[4]: Պետք է զգույշ լինել, քանի որ դրանք հեշտությամբ բոցավառվում են[3]: Ալկոհոլային հիմքով նյութերը սպանում են մի շարք միկրոօրգանիզմներ, բայց ոչ սպորներ[4]: Որոշ տարբերակներ պարունակում են գլիցերին` կանխելու համար մաշկի չորացումը[4]: Ոչ ալկոհոլային տարբերակները կարող են պարունակել բենզալկոնիումի քլորիդ կամ տրիկլոզան [8][9]:

Ալկոհոլը օգտագործվել է որպես հակասեպտիկ դեռ 1363թ.-ին, սակայն դրա ախտահանիչ էֆեկտը ապացույցներով հաստատվեց 1800-ականների վերջին[10]: Ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչ միջոցները Եվրոպայում լայն տարածում գտան 1980-ական թվականներից[11]: Ալկոհոլային հիմքով տարբերակը մտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, և համարվում է առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ եւ անվտանգ դեղամիջոցներից[12]: Դրանց մեծածախ գինը զարգացող աշխարհում կազմում է մեկ լիտր շշի համար 1.40-3.70 ամերիկյան դոլար:

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր հանրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) կողմից իրականացվող «Մաքուր ձեռքեր» քարոզարշավը տեղեկացնում է հասարակությանը, ձեռքի լվացման մասին: Ալկոհոլային հիմնքով ձեռքի ախտահանիչ միջոցները խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, եթե օճառ և ջուր չկան[13]:

Ալկոհոլի վրա հիմնված ձեռքի ախտահանիչ միջոցների օգտագործման ժամանակ.
  1. Նյութը լցնել մի ձեռքի ափի մեջ
  2. Շփել ձեռքերը իրար
  3. Տարածել նյութը ամբողջ ձեռքերի մակերևույթին և մատերին, մինչև չորանա[13]:

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտահանիչ միջոց հիվանդանոցում
Ավտոմատացված ախտահանիչ սարք

Բազմաթիվ դեպքերում, առողջապահության ոլորտում, ալկոհոլային հիմքով ձեռքի սանիտարական միջոցը ավելի հարմար է, քան օճառով և ջրով ձեռքերը լվանալը[3]: Ընդհանուր առմամբ, դրանք ավելի արդյունավետ են սպանում միկրոօրգանիզմները և ավելի տանելի են, քան օճառը և ջուրը[4]: Ձեռքերի լվացումը պետք է իրականացվի, եթե աղտոտումը տեսանելի, ինչպես նաև զուգարանից օգտվելուց հետո[5]:

Պետք է օգտագործել այն ախտահանիչ միջոցը, որը պարունակում է առնվազն 60 տոկոս ալկոհոլ կամ պարունակում է «կայուն հակասեպտիկ»[14][15]: Ալկոհոլով մաքրումը սպանում է տարբեր տեսակի բակտերիաներ, այդ թվում հակաբիոտիկի նկատմամբ դիմացկուն բակտերիաներ և տուբերկուլյոզի հարուցիչներ: 90%-անոց ալկոհոլային նյութերը դյուրավառ են, սակայն սպանում են բազմաթիվ վիրուսներ, ներառյալ պաշտպանիչ թաղանթով պատված վիրուսները, ինչպիսիք են գրիպի վիրուսը, ՄԻԱՎ-ը, բայց անարդյունավետ է կատաղության վիրուսի դեմ[16][17][18]:

90%-անոց ալկոհոլային նյութերը ավելի արդյունավետ են վիրուսների դեմ, քան ձեռքի լվացման այլ ձևերը[19]: Իզոպրոպիլ սպիրտը սպանում է 99.99 տոկոս կամ ավելի բոլոր ոչ սպորային տիպի բակտերիաներին 30 վայրկյանից քիչ ժամանակում, ինչպես լաբորատորիայում, այնպես էլ մարդու մաշկի վրա[14][20]:

Ախտահանիչի մեջ ալկոհոլի չափազանց քիչ քանակի (0.3մլ) կամ կոնցենտրացիայի (60%-ից քիչ) դեպքում, այն չի ապահովում սպիտակուցի դենատուրացիայի և բջիջների քայքայման համար անհրաժեշտ 10–15 վայրկյանը[21]: Բարձր պարունակությամբ լիպիդների կամ սպիտակուցային թափոնների (օրինակ` սննդի վերամշակման) միջավայրում միայնակ ալկոհոլի օգտագործումը չի կարող բավարար լինել ձեռքի հիգիենայի պատշաճ մակարդակ ապահովելու համար[21]

Բժշկական հաստատություններում, ինչպիսիք են հիվանդանոցները և կլինիկաները, օպտիմալ ալկոհոլի կոնցենտրացիան մանրէների սպանելու համար կազմում է 70-95%[22][23]: Ըստ Արևելյան Թենեսիի համալսարանի հետազոտողների, ԱՄՆ-ի խանութներում ալկոհոլի մինչև 40% կոնցենտրացիաները առկա են[24]:

Ալկոհոլային ախտահանիչ միջոցները սպանում են շատ բակտերիաներ և սնկեր, ինչպես նաև դադարեցնում են որոշ վիրուսների ռեպլիկացիան: Առնվազն 70% ալկոհոլ (հիմնականում` էթիլ սպիրտ) պարունակող ախտահանիչ միջոցները սպանում են ձեռքի բակտերիաների 99.9%-ը 30 վայրկյանում և 99.99%-ից մինչև 99.999%-ը մեկ րոպեի ընթացքում[19]:

Առողջապահության ոլորտում օպտիմալ ախտահանումը պահանջում է ուշադրություն դարձնել այն բոլոր մակերևույթների վրա, մասնավորապես եղունգների շուրջը, մատների միջև ընկած տարածությունները, բթամատի հետևի մասը և դաստակի շուրջը: Ձեռքի ախտահանիչը պետք է մանրակրկիտ տարածել ձեռքերին և նախաբազկին առնվազն 30 վայրկյան տևողությամբ, ապա թողնել, որ չորանա[25]:

Օգտագործելով ալկոհոլային ախտահանիչ գելերը, ձեռքի մաշկը ավելի քիչ է չորանում, ավելի շատ խոնավություն է պահպանվում վերնամաշկում, քան թե ձեռքերը հակասեպտիկ / հակաբիոտիկ օճառով և ջրով լվանալիս[26][27][28][29]:

Չնշված[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան որոշ իրավիճակներ, երբ օճառով և ջրով լվացվելը նախընտրելի է, քան ձեռքի մաքրող միջոցը, մասնավորապես՝ Clostridioides difficile-ի մանրէային սպորների, մակաբույծերի, ինչպիսին է Cryptosporidium-ը և որոշ վիրուսների, ինչպիսին է norovirus-ը, վերացումը (սակայն 95% ալկոհոլը համարվում է ամենաարդյունավետը վիրուսների վերացման համար)[30]: Բացի այդ, եթե ձեռքերը աղտոտված են հեղուկներով կամ այլ տեսանելի աղտոտիչ նյութերով, ինչպես նաև զուգարանից օգտվելուց հետո ձեռքերի լվացումը նախընտրելի է: Ձեռքերը պետք է լվանալ նաև եթե ալկոհոլային ախտահանիչ միջոցի օգտագործումից հետո մնացորդները անհանգստություն են պատճառում[31]: CDC- ն տեղեկացնում է, որ ձեռքի ախտահանիչ միջոցները արդյունավետ չեն քիմիական նյութերի հեռացման համար, ինչպիսիք են թունաքիմիկատները[32]:

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլային գելը կարող է բռնկվել, ձևավորելով կիսաթափանցիկ կապույտ բոց: Դա պայմանավորված է գելում առկա ալկոհոլով: Որոշ ախտահանիչ գելեր չեն բռնկվում, դրանցում ջրի կամ խոնավեցնող նյութերի բարձր կոնցենտրացիայի պատճառով: Մի քանի հազվագյուտ դեպքեր են եղել, երբ սպիրտը վիրահատական սենյակում հրդեհների բռնկման պատճառ է դարձել, այդ թվում, այն դեպքը, երբ ալկոհոլը վիրահատության ժամանակ կիրառվել է որպես հակասեպտիկ և կոագուլյատորի օգտագործման ժամանակ բերել հրդեհի: Հրդեհի ռիսկը նվազեցնելու համար ալկոհոլային ախտահանիչներ օգտագործողներին խորհուրդ է տրվում ձեռքերը իրար շփել մինչև նյութը չորանա և այրվող սպիրտը ամբողջությամբ գոլորշիանա[33]: Հրշեջ ծառայությունը զգուշացնում է, որ ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչ միջոցները պետք է պահվեն ջերմությունից կամ բաց բոցից հեռու[34]:

Մաշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլային ախտահանիչ միջոցները չեն վերացնում մաշկի բնականոն միկրոֆլորայում առկա միկրոօրգանիզմները: Մարմինը արագորեն համալրում է ձեռքի վրա օգտակար մանրէները, հաճախ դրանք վերևից տեղափոխելով, որտեղ ավելի քիչ են վնասակար միկրոօրգանիզմները [35]: Այնուամենայնիվ, ալկոհոլը կարող է վնասել մաշկի արտաքին շերտը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ մաշկի պաշտպանական ֆունկցիայի վրա: Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ ձեռքի ախտահանումը մանրէազերծող միջոցով ավելի շատ է վնասում մաշկը, քան մաքրումը ալկոհոլային լուծույթներով, քանի որ այն հանգեցնում է մաշկի ճարպային շերտի ավելցուկային կորստի[36][37]:

Ներքին ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում, ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) վերահսկում է հակաբակտերիալ ձեռքի օճառները և ախտահանիչ նյութերը, ինչպես այլ առանց դեղատոմսի տրվող դեղերը (OTC), քանի որ դրանք նախատեսված են տեղային մանրէազերծման միջոցով հիվանդությունները կանխարգելելու համար[38]: FDA- ն պահանջում է խստիվ պիտակավորում, որը սպառողներին տեղեկացնում է այդ դեղի պատշաճ օգտագործման և վտանգների մասին, որոնցից պետք է խուսափել, մասնավորապես նախազգուշացում մեծահասակներին՝ չխմել, չօգտագործել աչքերում, հեռու պահել երեխաներից և թույլ տալ երեխաներին օգտագործել դրանք միայն մեծահասակների վերահսկողության ներքո[39]: Թունավորման դեմ պայքարի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով, 2006-ին հայտնաբերվել են ձեռքի մաքրման միջոցների սխալ օգտագործման մոտ 12.000 դեպքեր[40]: Փոքր երեխաների մոտ ալկոհոլային հիմքով ախտահանիչները կարող են դառնալ ալկոհոլային թունավորումների պատճառ[41]: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնները խորհուրդ են տալիս օգտագործել ձեռքի ախտահանիչ միջոցներ երեխաների լավ հիգիենայի ապահովման համար, ինչպես նաև խորհուրդ է տրվում ծնողներին ճանապարհորդելու ընթացքում վերցնել ախտահանիչ միջոցներ երեխաների համար` ձեռքերի աղտոտվածությունից խուսափելու համար[42]:

Գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ բանտերում և հիվանդանոցներում, որտեղ ալկոհոլը արգելված է, խմել են ախտահանիչ գելեր, ինչը հանգեցրել է թունավորումների, արդյունքում ախտահանիչ միջոցները դուրս են բերվել այդ հաստատություններից [43][44]:

Ոչ ալկոհոլային[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. Ապրիլի 30-ին FDA-ն հայտարարեց, որ իրենք պահանջում են ավելի շատ գիտական ապացույցներ, որոնք հիմնված են ձեռքի ախտահանիչ միջոցի օգտագործման անվտանգության վրա: Զարգացող գիտությունը նաև գտնում է, որ որոշ բժշկական հակասեպտիկ նյութերի ակտիվ բաղադրիչների համակարգային ազդեցությունը (մարմնի վրա լիարժեք ազդեցություն, ինչպես ցույց է տրված արյան մեջ կամ մեզի քննության ս հակասեպտիկ բաղադրիչները հայտնաբերելու միջոցով) ավելի բարձր է, քան առաջ կանխատեսվում էր և գոյություն ունեցող տվյալները մտահոգիչ են ամենօրյա կրկնվող օգտագործման ժամանակ հակասեպտիկ նյութերի առանձին ակտիվ բաղադրիչների մարդու վրա ունեցած ազդեցության հետևանքների վերաբերյալ: Դրանք հիմնականում ալկոհոլ և տրիկլոզան պարունակող նյութերն են[45]:

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչ միջոցները, որոնք օգտագործվում են առողջապահության ոլորտում, իրենցից ներկայացնում են հակասեպտիկ միջոցներ, որոնք կանխում են ախտածին միկրոօրգանիզմների փոխանցումը։ Դրանք լինում են հեղուկի, փրփուրի կամ գելի ձևով։ Ալկոհոլի մակարդակը տատանվում է 60% և 95%-ի սահմաններում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքերի ավտոմատացված ախտահանիչ միջոց

Ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցները լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, որպես հակասեպտիկ օճառի այլընտրանք: Հիվանդանոցային պայմաններում ձեռքի ախտահանումը ունի երկու ֆունկցիա` ձեռքի հիգիենիկ մաքրում և ձեռքի վիրաբուժական ախտահանում: Հակասեպտիկ օճառների համեմատ, ալկոհոլային ախտահանիչները ունեն ավելի արդյունավետ հակաբակտերիալ հատկություններ և մաշկի համար ավելի անվնաս են[29]:

Նույն բաղադրիչները, որոնք օգտագործվում են առանց դեղատոմսի տրվող ձեռքի ախտահանիչ միջոցներում, օգտագործվում են նաև հիվանդանոցային ձեռքի մաքրող միջոցներում` մասնավորապես սպիրտներ, ինչպիսիք են էթանոլը և իզոպրոպանոլը, երբեմն համակցված չորրորդային ամոնիումային միացության (Չամ) հետ, ինչպիսին է բենզալկոնիումի քլորիդը: Ախտահանիչում ավելացվող 0,02% ամոնիումը ավելացնում է դրա հակաբակտերիալ հատկությունը: Չնայած ալկոհոլային նյութերից առաջացող ալերգիան հազվադեպ է, այնուամենայնիվ հոտը, կոնսերվանտները և ամոնիումի իոնները կարող են առաջացնել կոնտակտային ալերգիա[46]: Մյուս բաղադրիչները չեն գոլորշիանում ալկոհոլի պես, թողնելով «կպչուն» մնացորդ, որը անցնում է օճառով և ջրով լվանալուց հետո միայն:

Ալկոհոլային ախտահանիչների ամենատարածված բրենդներն են Aniosgel-ը, Avant-ը, Sterillium-ը, Desderman-ը և Allsept S-ը։ Հիգիենիկ և վիրաբուժական ախտահանման համար հիվանդանոցում օգտագործվող ձեռքերի ախտահանիչ միջոցները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների, որոնցից է EN 12054-ը։

Հիվանդանոցային ձեռքի ախտահանիչ համակարգերը նախատեսված են անձնակազմին տրամադրելու ախտահանիչ նյութի չափված բաժինը: Դոզավորումը կատարվում է շշերի վրա առկա հատուկ պոմպերի միջոցով։ Ձեռքերի վիրաբուժական ախտահանման համար, դրանք սովորաբար ունեն արմունկով օգտագործելու մեխանիզմ կամ ինֆրակարմիր սենսորներ, որոնք բացառում են պոմպի հետ շփումը։

Ձեռքերի վիրաբուժական ախտահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքերը պետք է ախտահանված լինեն ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ, սկզբում օճառով և ջրով, այնուհետև ախտահանիչ միջոցով: Վիրահատական ախտահանումը պահանջում է ձեռքի ախտահանիչ միջոցի ավելի մեծ քանակություն, քան սովորաբար օգտագործվում է: Այն սովորաբար կատարվում է երկու սեղմումների միջոցով, ըստ հատուկ ձեռքի սեղմման տեխնիկայի՝ EN1499 (ձեռքի հիգիենիկ լվացում) և EN 1500 (ձեռքի հիգիենիկ ախտահանում) այնպես, որ հակասեպտիկ նյութը համաչափ տարածվի ձեռքի ամբողջ մակերևույթին[47]:

Ոչ ալկոհոլային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքերի ոչ ալկոհոլային ախտահանիչ միջոց

Որոշ ձեռքի ախտահանիչ միջոցներ, ալկոհոլից բացի, օգտագործում են ուրիշ նյութեր տարբեր միկրոօրգանիզմներ սպանելու համար, դրանք են ՝ պովիդոն-յոդը, բենզալկոնիումի քլորիդը կամ տրիկլոզանը[21]:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և CDC- ն առաջարկում են «կայուն» հակասեպտիկներ ձեռքի մաքրող միջոցների համար: Կայուն գործունեությունը սահմանվում է որպես երկարատև ազդեցություն, որը կանխարգելում կամ խոչընդոտում է միկրոօրգանիզմների բազմացումը կամ գոյատևումը արտադրանքի կիրառման արդյունքում: Դրանց արդյունավետությունը կարող է գնահատվել նմուշի միջոցով, որը վերցվում է օգտագործումից մի քանի րոպե կամ ժամ հետո: Այս հատկությունը կոչվում է նաև «մնացորդային գործունեություն»: Ինչպես ակտիզ, այնպես էլ ոչ ակտիվ բաղադրիչները կարող են ցուցաբերել երկարատև ազդեցություն, եթե դրանք լվացման ժամանակ զգալիորեն կրճատում են բակտերիաների քանակը:

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ բենզալկոնիումի քլորիդի ազդեցությունը կարող է կապված լինել հակաբիոտիկի հանդեպ կայունության հետ մեթիցիլին կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի[48][49] մոտ, թեև բակտերիաների մոտ ալկոհոլի նկատմամբ կայունության մեխանիզմը չի նկարագրված[50]: Այն դեպքերում, երբ ալկոհոլային ախտահանող նյութերում 62% կամ ավելի ալկոհոլ է պարունակվում, միայն 0.1-1.13% բենզալկոնիումի քլորիդը ապահովում է համարժեք հակաբիոտիկ ազդեցություն:

Ըստ Ազգային թունաբանության ծրագրի տրիկլոզանը կուտակվում է շրջակա միջավայրի բիոսոլիդներում և հանդիսանում է կեղտաջրերի յոթ հիմնական օրգանական աղտոտիչներից մեկը[51]: Տրիկլոզանը հանգեցնում է բնական բիոլոգիական համակարգերի հետ կապված տարբեր խնդիրների[52], իսկ տրիկլոզանը համակցված քլորի հետ, օրինակ ջրատար ուղիներում, արտադրում է դիօքսիններ, ինչ մարդկանց մոտ կարող է հանգեցնել քաղցկեղի[53]: Այնուամենայնիվ տրիկլոզանի 90-98 տոկոսը կոյուղաջրերում քայքայվում է թե՛ ֆոտոլիտիկ, թե՛ բնական բիոլոգիական պրոցեսների արդյունքում կամ հեռացվում է կոյուղաջրերի մաքրման կայաններում: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ գետեր հասնող կեղտաջրերի մեջ հայտնաբերված են շատ քիչ քանակի հետքեր[54]:

Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ տրիկլոզանի ֆոտոդեգրադացիայի արդյունքում առաջանում է 2, 4-դիքլորոֆենոլ և 2, 8-դիքլորոդիբենզո-P-դիօքսին (2,8-DCDD):

Ձեռքի ոչ ալկոհոլային ախտահանիչները կարող են արդյունավետ լինել անմիջապես մաշկի վրա, բայց դրանց լուծույթները կարող են աղտոտվել, քանի որ ալկոհոլը լուծույթի համար հանդիսանում է կոնսերվանտ և առանց դրա ոչ ալկոհոլային լուծույթը ենթակա է աղտոտման: Այնուամենայնիվ, ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչները կարող են աղտոտվել, եթե ալկոհոլի պարունակությունը պատշաճ կերպով չի վերահսկվում կամ ախտահանիչը արտադրության ժամանակ խիստ աղտոտված է միկրոօրգանիզմներով: 2009 թվականի հունիսին ոչ ալկոհոլային հակաբակտերիալ ձեռքի ախտահանիչ Կլարկոնը դուրս եկավ ԱՄՆ-ի խանութներից, քանի որ FDA-ն հայտնաբերեց, որ այդ արտադրանքը շատ աղտոտված է ծայրահեղ բարձր քանակի տարբեր բակտերիաներով, ներառյալ նրանք, որոնք կարող են առաջացնել մաշկի և ենթամաշկային հյուսվածքների օպորտունիստական ինֆեկցիաներ և կարող են հանգեցնել բժշկական կամ վիրաբուժական միջամտության, ինչպես նաև անդարձելի վնասների: Ձեռքի ախտահանիչ միջոցի արտադրության ժամանակ ցանկացած աղտոտում մանրէներով կիջեցնի այդ ախտահանիչի արդյունավետությունը և հնարավոր է մշակման վայրում վարակում այդ միկրոօրգանիզմներով[55]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Medical Subject Headings
  2. «hand sanitizer - definition of hand sanitizer in English | Oxford Dictionaries»։ Oxford Dictionaries | English։ Արխիվացված օրիգինալից 18 September 2017-ին։ Վերցված է 12 July 2017 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bolon MK (September 2016)։ «Hand Hygiene: An Update.»։ Infectious Disease Clinics of North America 30 (3): 591–607։ PMID 27515139։ doi:10.1016/j.idc.2016.04.007 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Boyce JM, Pittet D, Healthcare Infection Control Practices Advisory Committee., HICPAC/SHEA/APIC/IDSA Hand Hygiene Task Force. (25 October 2002)։ «Guideline for Hand Hygiene in Health-Care Settings. Recommendations of the Healthcare Infection Control Practices Advisory Committee and the HICPAC/SHEA/APIC/IDSA Hand Hygiene Task Force. Society for Healthcare Epidemiology of America/Association for Professionals in Infection Control/Infectious Diseases Society of America.»։ MMWR. Recommendations and Reports : Morbidity and Mortality Weekly Report. Recommendations & Reports 51 (RR-16): 1–45, quiz CE1–4։ PMID 12418624 
  5. 5,0 5,1 The selection and use of essential medicines: Twentieth report of the WHO Expert Committee 2015 (including 19th WHO Model List of Essential Medicines and 5th WHO Model List of Essential Medicines for Children).։ WHO։ 2015։ էջ 323։ ISBN 9789240694941։ Արխիվացված օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  6. de Witt Huberts J, Greenland K, Schmidt WP, Curtis V (1 July 2016)։ «Exploring the potential of antimicrobial hand hygiene products in reducing the infectious burden in low-income countries: An integrative review.»։ American Journal of Infection Control 44 (7): 764–71։ PMID 27061254։ doi:10.1016/j.ajic.2016.01.045 
  7. Meadows E, Le Saux N (1 November 2004)։ «A systematic review of the effectiveness of antimicrobial rinse-free hand sanitizers for prevention of illness-related absenteeism in elementary school children.»։ BMC Public Health 4: 50։ PMC 534108։ PMID 15518593։ doi:10.1186/1471-2458-4-50 
  8. Long Bruce W., Rollins Jeannean Hall, Smith Barbara J. (2015)։ Merrill's Atlas of Radiographic Positioning and Procedures (անգլերեն) (13 ed.)։ Elsevier Health Sciences։ էջ 16։ ISBN 9780323319652։ Արխիվացված օրիգինալից 2017-09-18-ին 
  9. Baki Gabriella, Alexander Kenneth S. (2015)։ Introduction to Cosmetic Formulation and Technology (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 173։ ISBN 9781118763780։ Արխիվացված օրիգինալից 2017-09-18-ին 
  10. Block Seymour Stanton (2001)։ Disinfection, Sterilization, and Preservation։ Soil Science (անգլերեն) 124 (6) (Lippincott Williams & Wilkins)։ էջ 14։ Bibcode:1977SoilS.124..378B։ ISBN 9780683307405։ doi:10.1097/00010694-197712000-00013։ Արխիվացված օրիգինալից 2017-09-18-ին 
  11. Miller Chris H., Palenik Charles John (2016)։ Infection Control and Management of Hazardous Materials for the Dental Team (անգլերեն) (5 ed.)։ Elsevier Health Sciences։ էջ 269։ ISBN 9780323476577։ Արխիվացված օրիգինալից 2017-09-18-ին 
  12. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  13. 13,0 13,1 «Clean Hands Save Lives!»։ Centers for Disease Control and Prevention։ December 11, 2013։ Արխիվացված օրիգինալից August 18, 2017-ին 
  14. 14,0 14,1 CDC – Handwashing: Clean Hands Save Lives Archived 2017-07-29 at the Wayback Machine.
  15. «Dirty Hands Spread Dangerous Diseases like H1N1 (aka swine flu)»։ San Jose Mercury News։ 25 April 2009 
  16. Sandora TJ, Shih MC, Goldmann DA (June 2008)։ «Reducing absenteeism from gastrointestinal and respiratory illness in elementary school students: a randomized, controlled trial of an infection-control intervention»։ Pediatrics 121 (6): e1555–62։ PMID 18519460։ doi:10.1542/peds.2007-2597 
  17. Infection Control Campaign brochure Archived January 2, 2009, at the Wayback Machine.
  18. Trampuz Andrej, Widmer Andreas F (2004)։ «Hand Hygiene: A Frequently Missed Lifesaving Opportunity During Patient Care»։ Mayo Clinic Proceedings 79 (1): 109–16։ PMID 14708954։ doi:10.4065/79.1.109 
  19. 19,0 19,1 Rotter Manfred L. (1999)։ «Handwashing and hand disinfection»։ in Mayhall C. Glen։ Hospital Epidemiology and Infection Control (2nd ed.)։ ISBN 9780683306088 
  20. Hibbard John S. (May–June 2005)։ «Analyses Comparing the Antimicrobial Activity and Safety of Current Antiseptic Agents»։ J. Infusion Nursing 28 (3): 194–207։ PMID 15912075։ doi:10.1097/00129804-200505000-00008 
  21. 21,0 21,1 21,2 Boyce John M., Pittet Didier (October 25, 2002)։ «Guideline for Hand Hygiene in Health-Care Settings, Recommendations of the Healthcare Infection Control Practices Advisory Committee and the HICPAC/SHEA/APIC/IDSA Hand Hygiene Task Force»։ Morbidity and Mortality Weekly Report 51: 1–44։ Արխիվացված օրիգինալից February 15, 2010-ին։ Վերցված է 2010-02-18 
  22. Kramer Axel, Rudolph Peter, Kampf Gonter, Pittet Didier (27 April 2002)։ «Limited efficacy of alcohol-based hand gels»։ Lancet 359 (9316): 1489–1490։ PMID 11988252։ doi:10.1016/S0140-6736(02)08426-X 
  23. Pietsch Hanns (2001)։ «Hand Antiseptics: Rubs Versus Scrubs, Alcoholic Solutions Versus Alcoholic Gels»։ Journal of Hospital Infection 48 (Supl A): S33–S36։ doi:10.1016/S0195-6701(01)90010-6 
  24. Reynolds Scott A., Foster Levy, Elaine S. Walker (March 2006)։ «Hand Sanitizer Alert»։ Emerging Infectious Diseases 12 (3): 527–9։ PMC 3291447։ PMID 16710985։ doi:10.3201/eid1203.050955։ Արխիվացված օրիգինալից 2007-02-02-ին։ Վերցված է 2007-02-02 
  25. Girou Emmanuelle, Sabrina Layou, Patrick Legrand, Francoise Oppein, Christian Brun-Buisson (August 2002)։ «Efficacy of handrubbing with alcohol based solution versus standard handwashing with antiseptic soap: randomised clinical trial»։ British Medical Journal 325 (362): 362։ PMC 117885։ PMID 12183307։ doi:10.1136/bmj.325.7360.362։ Արխիվացված օրիգինալից 2009-11-27-ին։ Վերցված է 2009-10-16 
  26. Pedersen, L.K., E. Held, J.D. Johansen, T. Agner (2005)։ «Less skin irritation from alcohol-based disinfectant than from detergent used for hand disinfection»։ British Journal of Dermatology 153 (6): 1142–1146։ PMID 16307649։ doi:10.1111/j.1365-2133.2005.06875.x։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին 
  27. Pedersen, Kynemund, Elisabeth Held, Jeanne Duus Johansen, Tove Agner (2005)։ «Short-term effects of alcohol-based disinfectant and detergent on skin irritation»։ Contact Dermatitis 52 (2): 82–7։ PMID 15725285։ doi:10.1111/j.0105-1873.2005.00504.x 
  28. Boyce John M. (July 2000)։ «Using Alcohol for Hand Antisepsis: Dispelling Old Myths»։ Infection Control and Hospital Epidemiology 21 (7): 438–41։ PMID 10926392։ doi:10.1086/501784 
  29. 29,0 29,1 Boyce John M., Kelliher, Susan, Vallande, Nancy (July 2000)։ «Skin Irritation and Dryness Associated With Two Hand-Hygiene Regimens: Soap-and-Water Hand Washing Versus Hand Antisepsis With an Alcoholic Hand Gel»։ Infection Control and Hospital Epidemiology 21 (7): 442–8։ PMID 10926393։ doi:10.1086/501785 
  30. Gold Nina A., Avva Usha (2018)։ «Alcohol Sanitizer»։ StatPearls 
  31. Seal Kelsey, Cimon Karen, Argáez Charlene (9 March 2017)։ «Summary of Evidence»։ PubMed Health (անգլերեն) 
  32. «When & How to Wash Your Hands | Handwashing | CDC»։ www.cdc.gov (en-us)։ 2018-10-04 
  33. «Alcohol-Based Hand-Rubs and Fire Safety»։ Centers for Disease Control and Prevention։ September 15, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-03-ին։ Վերցված է 2007-04-26 
  34. Ohio OAC 1301:7-7-3405.5
  35. Aiello A. E., Larson E. L., Levy S. B. (2007)։ «Consumer antibacterial soaps: effective or just risky?»։ Clin Infect Dis 45: S137–47։ PMID 17683018։ doi:10.1086/519255 
  36. Löffler Harald, Günter Kampf (2008)։ «Hand disinfection: How irritant are alcohols?»։ Journal of Hospital Infection 70: 44–8։ PMID 18994681։ doi:10.1016/S0195-6701(08)60010-9 
  37. Pedersen L.K., E. Held, J.D. Johansen, T. Agner (2005)։ «Less skin irritation from alcohol-based disinfectant than from detergent used for hand disinfection»։ British Journal of Dermatology 153 (6): 1142–1146։ PMID 16307649։ doi:10.1111/j.1365-2133.2005.06875.x 
  38. Daniel S. Wagner, Manager of Regulatory Compliance, ISSA (2000)։ «GENERAL GUIDE TO CHEMICAL CLEANING PRODUCT REGULATION»։ International Sanitary Supply Association, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-31-ին 
  39. Judith E. Foulke (May 1994)։ «Decoding the Cosmetic Label»։ FDA Consumer Magazine 
  40. «Paging Dr. Gupta, Hand sanitizer risks»։ CNN։ June 21, 2007։ Արխիվացված օրիգինալից April 25, 2009-ին 
  41. «Hand Sanitizers Could Be A Dangerous Poison To Unsupervised Children»։ NBC News Channel։ Վերցված է 2007-07-15 
  42. «International Travel with Infants and Young Children»։ Travelers' Health – Yellow Book 8։ March 2009 
  43. Don’t Drink the Hand Sanitizer Archived 2017-05-14 at the Wayback Machine. NY Times Retrieved March 2017
  44. «Prisoner 'drunk on swine flu gel'»։ BBC news online։ 2009-09-24 
  45. «FDA issues proposed rule to address data gaps for certain active ingredients in health care antiseptics»։ U.S. Food and Drug Administration։ 2015-04-30։ Արխիվացված օրիգինալից 2015-07-02-ին 
  46. de Groot AC (1987)։ «Contact allergy to cosmetics: causative ingredients»։ Contact Dermatitis 17 (1): 26–34։ PMID 3652687։ doi:10.1111/j.1600-0536.1987.tb02640.x 
  47. «Inter-laboratory reproducibility of the hand disinfection reference procedure of EN 1500»։ J Hosp Infect 53 (4): 304–6։ Apr 2003։ PMID 12660128։ doi:10.1053/jhin.2002.1357 
  48. Akimitsu N, Hamamoto H, Inoue RI, Shoji M, Akamine A, Takemori KI, Hamasaki N, Sekimizu K (1999)։ «Increase in Resistance of Methicillin-Resistant Staphylococcus aureus to β-Lactams Caused by Mutations Conferring Resistance to Benzalkonium Chloride, a Disinfectant Widely Used in Hospitals»։ Antimicrobial Agents and Chemotherapy 43 (12): 3042–3043։ PMC 89614։ PMID 10651623։ doi:10.1128/AAC.43.12.3042 
  49. «Antibacterial Household Products: Cause for Concern»։ Centers for Disease Control and Prevention։ Արխիվացված օրիգինալից 2001-08-16-ին։ Վերցված է 2001-06-01 
  50. Dix Kathy (December 1, 2002)։ «CDC's Endorsement of Alcohol Hand Rubs Launches New Era in Hand Hygiene»։ Infection Control Today։ Արխիվացված օրիգինալից January 23, 2009-ին 
  51. «Hand NTP Research Concept: Triclosan»։ National Toxicology Project։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-10-ին։ Վերցված է 2008-11-20 
  52. «Triclosan targets lipid synthesis»։ Nature 394 (6693): 531–2։ 1998։ Bibcode:1998Natur.394..531M։ PMID 9707111։ doi:10.1038/28970 
  53. «Environmental Emergence of Triclosan»։ Santa Clara Basin Watershed Management Initiative։ Արխիվացված օրիգինալից 2008-06-03-ին։ Վերցված է 2006-01-01 
  54. Heidler Jochen, Halden Rolf U. (March 2007)։ «Mass balance assessment of triclosan removal during conventional sewage treatment»։ Chemosphere 66 (2): 362–9։ Bibcode:2007Chmsp..66..362H։ PMID 16766013։ doi:10.1016/j.chemosphere.2006.04.066։ Վերցված է 2010-01-25 
  55. «Consumers Warned Not to Use Clarcon Skin Products»։ U.S. Food and Drug Administration։ June 15, 2009։ Արխիվացված օրիգինալից June 14, 2009-ին։ Վերցված է 2009-06-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]