Դեղարկղիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրիտանական կարմիր խաչի կողմից օգտագործվող մեծ և փոքր առաջին օգնության դեղարկղիկները։

Դեղարկղիկներ, դեղորայքի, վիրակապական նյութերի, առաջին բուժօգնություն, հիմնականում ինքնօգնություն և փոխօգնություն ցույց տալու որոշ միջոցների հավաքակազմ։ Օգտագործման պայմաններից և նպատակից կախված՝ լինում են. առաջին օգնության համապիտանի, մոր և մանկան, տրանսպորտային միջոցների, փրկարարական լաստերի և նավակների, անհատական դեղարկղիկներ և այլն։

Առաջին օգնության դեղարկղիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օգնության համապիտանի դեղարկղիկներ նախատեսված են ձեռնարկություններում, կառույցներում, արշավների ժամանակ, դաշտային և տնային պայմաններում առաջին օգնություն ցույց տալու համար։ Դեղարկղիկներում լինում են ցավամոքիչ դեղանյութեր, ջերմիջեցնող դեղանյութեր, հակաբորբոքային դեղանյութեր, հանգստացնող դեղանյութեր (կատվախոտի թուրմ), խորխաբեր դեղանյութեր, ստամոքսաղիքային ցավերի դեպքում օգտագործվող դեղանյութեր (մահամորմի մզվածք պարունակող հաբեր, նատրիումի հիդրոկարբոնատ), աղիքներում կուտակված գազերը կլանող ակտիվացրած ածուխ, վալիդոլի հաբեր, որոնք սրտի շրջանում ցավերի դեպքում դրվում են լեզվի տակ, ամոնիակի լուծույթ (անուշադրի սպիրտուշագնացության դեպքում շնչելու համար, վերքերի լվացման (կալիումի գերմանգանատի վարդագույն լուծույթ), բերանի և կոկորդի ողողման (բորաթթվի լուծույթ՝ 1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին կամ կալիումի գերմանգանատի վարդագույն լուծույթ), ճանկռվածքին, քերծվածքին, վերքի եզրերին քսելու (յոդի սպիրտային լուծույթ), մաշկի վարակազերծման և փափկացման (բորավազելին) համար հականեխիչ դեղանյութեր։

Դեղարկղիկներում, բացի դեղանյութերից, լինում են նաև վիրակապական նյութեր, անհատական վիրակապական փաթեթ, մանրէազերծ բինտ, բամբակ, բակտերիասպան սպեղանիներ. արյունահոսությունը դադարեցնող ռետինե լարան, կոտըրվածքների և հոդ ախ ախտու մների ժամանակ վերջույթներին դրվող բեկակալ, բժշկական ջերմաչափ, դեղ խմելու, աչքը լվանալու փոքրիկ բաժակներ։

Մոր և մանկան դեղարկղիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օգնության ISO ստանդարտի պատկերանիշը

Մոր եվ մանկան դեղարկղիկներում հիմնականում լինում են կրծքի երեխայի խնամքի անհրաժեշտ իրեր՝ ծծակներ, հոգնա, աչքի կաթոցիկներ, ջերմաչափեր (մարմնի և ջրի), սպունգ, պոլիէթիլենային թաղանթ, թանզիֆ, մանկ, օճառ, հականեխիչ նյութեր (յոդի սպիրտային լուծույթ, կալիումի գերմանգանատ, բորաթթու), վիրակապ, նյութեր (մանրէազերծված բինտ, բամբակ, բակտերիասպան սպեղանիներ, ինչպես նաև վազելինային յուղ՝ փափկացնող միջոց), մանկ, մաշկաքսուք, ցանափոշի և այլն։

Տրանսպորտային միջոցների դեղարկղիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտային միջոցների համար նախատեսված դեղարկղիկներում կան տրանսպորտպյին պատահարների դեպքում ինքնա և փոխօգնություն ցույց տալու անհրաժեշտ նյութեր՝ վալիդոլի հաբեր, կալիումի գերմանգանատ, սրվակներով ամոնիակի լուծույթ, յոդի 5 %-անոց սպիրտային լուծույթ, ինչպես նաև բինտ, բամբակ, սպեղանի, առաջին օգնության վիրակապ. փաթեթ, արյունահոսությունը դադարեցնող լարան։

Փրկարարական լաստերի եվ նավակների դեղարկղիկներ նախատեսված են վթարի դեպքում առաջին օգնություն ցույց տալու համար։ Դրանցում կան վիրակապ, նյութեր, արյունը դադարեցնող լարան, մկրատներ, յոդի 5 %-անոց սպիրտային լուծույթ, սրվակներով ամոնիակի լուծույթ, վալիդոլի հաբեր, անալգին ամիդոպիրինով և այլ դեղեր ու նյութեր։

Անհատական դեղարկղիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական դեղարկղիկը նախատեսված է միջուկային և քիմիական զենքից ախտահարման դեպքում ինքնա և փոխօգնության, ախտահարող գործոնների ազդեցության կանխման կամ նվազեցման, ինչպես նաև վարակիչ հիվանդությունևերի

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png