Բերնի Թոփին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնի Թոփին
Բնօրինակ անունանգլ.՝ Bernie Taupin
Ի ծնե անունանգլ.՝ Bernard John Taupin
Նաև հայտնի է որպեսCarte Blanche[1][2]
Ծնվել էմայիսի 22, 1950(1950-05-22)[3][4] (73 տարեկան)
Ruskington, North Kesteven, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք և փոփ
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ, երաժիշտ, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, նկարիչ և գրող
ԼեյբլThe Rocket Record Company?
ԱմուսինMaxine Feibelman?
Պարգևներ
Կայքberniejtaupin.com
 Bernie Taupin Վիքիպահեստում

Բերնի Թոփին (անգլ.՝ Bernie Taupin, ամբողջական անունը՝ անգլ.՝ Bernard John Taupin (Բերնարդ Ջոն Թոփին), մայիսի 22, 1950(1950-05-22)[3][4], Ruskington, North Kesteven, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի բանաստեղծ, երգերի տեքստերի հեղինակ, Էլթոն Ջոնի երգերի տեքստերի հիմնական հեղինակը։

Կենսագրություն և ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին արձագանքել է NME ամսագրում տեղադրված հայտարարությանը, ինչի արդյունքում ընտրվել է երգչի հետ համագործակցելու համար։ Աշխատել է նրա հետ մինչև 1977 թվականը։ 1975 թվականին թողարկված «Captain Fantastic and the Brown Dirt Cowboy» ալբոմը նրանց երկուսի կողմից դիտարկվել է իբրև ինքնակենսագրական։ 1976 թվականին հրատարակել է «Նա, ով գրում է բառեր Էլթոն Ջոնի համար» ինքնակենսագրական գիրքը (անգլ.՝ The One Who Writes the Words for Elton John)։ 1977–1979 թվականներին Էլթոն Ջոնի և Բերնի Տոպինի համագործակցությունն ընդհատվել է, իսկ 1980 թվականին Տոպինը կրկին սկսել է ստեղծագործել Էլթոն Ջոնի համար, և 1982 թվականից համարվում է նրա հիմնական գործընկերն ու երգերի տեքստերի հեղինակը[5]։ 2007 թվականին այդ ստեղծագործական միության քառասնամյակը նշանավորվել է «The Captain & the Kid» ալբոմի թողարկմամբ։

Թոփինը երբեմն համագործակցում է նաև այլ կատարողների հետ։ Նրան է, օրինակ, պատկանում Էլիս Քուփերի «From the Inside» (1978) ալբոմի երգերի տեքստերի հիմնական մասը։

2005 թվականին Սապատավոր լեռ ֆիլմի համար գրված «A Love That Will Never Grow Old» երգը, որի երաժշրության հեղինակը կոմպոզիտոր Գուստավո Սանտաոլալյան էր, իսկ տեքստի հեղինակը՝ Բերնի Տոպինը, արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի։

2018 թվականին Տոպինի և Ջոնի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է երկու ինքնատիպ երգ «Շերլոկ Գնոմս» անիմացիոն ֆիլմի համար։ 2019 թվականին էկրան է բարձրացել «Ռոքեթմեն» ֆիլմը՝ Բերնի Տոպինի և Էլթոն Ջոնի հեղինակած «(I’m Gonna) Love Me Again» երգով։ Ֆիլմը պատմում է Բերնի Տոպինի (Ջեյմի Բել) և Էլթոն Ջոնի (Թերոն Էջերթոն)՝ 1970-ական և 1980-ական թվականների անձնական բարեկամության մասին։ Ավելի ուշ «(I’m Gonna) Love Me Again» երգի համար նրանք արժանացել են «Օսկար» մրցանակի՝ Լավագույն երգ անվանակարգում։ Դա եղել է Բերնի Տոպինի՝ Օսկարի առաջին նոմինացիան և առաջին հաղթանակը ողջ կարիերայի ընթացքում[6]։

1980-ական թվականներին Տոպինն ամուսնացել է ամերիկացի դերասանուհի և մոդել Ռենե Ռուսսոյի քրոջ՝ Թոնիի հետ։ Քույրերը նկարահանվել են բեք վոկալիստուհիների դերում Տոպինի՝ «Citizen Jane» սինգլի համար նկարահանված տեսահոլովակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  2. Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 Internet Broadway Database — 2000.
  5. «Элтон Джон и Берни Топин продолжат сотрудничество». smotrim.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «Элтон Джон и Берни Топин получили "Оскар" за песню в фильме "Рокетмэн"». РИА Новости (ռուսերեն). 20200210T0702. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնի Թոփին» հոդվածին։