Բերնարդ Մանդևիլ
Բերնարդ Մանդևիլ անգլ.՝ Bernard de Mandeville | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1670[1] |
Ծննդավայր | Ռոտերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մահացել է | հունվարի 21, 1733[2][1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Hackney, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Կրթություն | Լեյդենի համալսարան[3] |
Երկեր | Առակ մեղուների մասին |
Մասնագիտություն | փիլիսոփա, տնտեսագետ, բժիշկ և գրող |
Bernard Mandeville Վիքիպահեստում |
Բերնարդ Մանդևիլ կամ Բերնարդ դե Մանդևիլ (անգլ.՝ Bernard de Mandeville, նոյեմբերի 15, 1670[1], Ռոտերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն - հունվարի 21, 1733[2][1], Hackney, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն), եղել է անգլո-հոլանդացի փիլիսոփա, երգիծաբան։ Ծնվել է Ռոտերդամում՝ Նիդերլանդներում, հայրը եղել է նշանավոր ֆիզիկոս[4]։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Անգլիայում և գործածել է անգլերենը իր հրատարակված աշխատանքների մեծ մասի համար։ Նա նշանավոր է դարձել իր Առակ մեղուների մասին գրքով։
Առակ մեղուների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը սուր երգիծանք է՝ ուղղված այդ ժամանակի հասարակության դեմ։ Այդտեղ նկարագրվում է մի փեթակի կյանքը, ուր ծաղկում են արատները, և յուրաքանչյուր բնակիչ հոգ է տանում միայն իր շահերի համար։ Մեղուներին զսպելու համար Յուպիտերը նրանց բոլորին դարձնում է ազնիվ։ Դա հասցնում է փեթակի սնանկացմանը։ Հեղինակն այլաբանական ձևով այն է ուզում ասել, որ մարդկային արատներն անխուսափելի են, որ մարդկանց բացասական հատկությունները պայման են ամբողջության մեջ վերցրած հասարակության զարգացման համար, իսկ էգոիզմը անհատական ու հասարակական կատարելագործման թաքնված զսպանակն է։ Մանդևիլն առաջինն է արտահայտել հետագայում Հեգելի կողմից զարգացրած այն գաղափարը, որ սոցիալական անհավասարության պայմաններում չարն անխուսափելի և նույնիսկ օգտակար է։ Մի գաղափար, որ ուղղված է Շեֆթոբերիի հայացքների դեմ։
Մարքսը բարձր է գնահատում Մանդևիլի ծառայությունները` նրան համարելով ազնիվ մարդ ու պայծառ գլուխ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Project Bernard Mandeville
- ↑ Փիլիսոփայական բառարան, Երևան, Հայաստան հրատ., 1975
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.youtube.com/watch?v=vsBIfIuP-Jg
- Project Bernard Mandeville – in Dutch, but with some English translations and many biographical details.
- Bernard Mandeville – Internet Encyclopedia of Philosophy article by Peggy Vandenberg & Abigail DeHart.
- Summary of his life. Includes a link to the 1705 poem The Grumbling Hive
- Entry in the Literary Encyclopedia
- The thoughts of Bernard Mandeville, website by Oldmaster Արխիվացված 2016-01-07 Wayback Machine
- Included in a History of Vegetarianism
- [1] A scholarly bibliography by Charles W. A. Prior.
- [2] Several downloads of works by Mandeville, including The Fable of the Bees
- [3] Արխիվացված 2006-05-10 Wayback Machine Text of The Fable of the Bees, plus Mandeville on 'Moral Virtue'.
- https://www.youtube.com/watch?v=wiXQLkebk0A
- https://www.youtube.com/watch?v=QBAA-8pRq0M
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնարդ Մանդևիլ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- 1670 ծնունդներ
- Ռոտերդամ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 21 մահեր
- 1733 մահեր
- Լեյդենի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 17-րդ դարի հոլանդացի տնտեսագետներ
- Անգլիացի տնտեսագետներ
- Անգլիացի երգիծաբաններ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Անգլիացի գրողներ
- 18-րդ դարի տնտեսագետներ
- 18-րդ դարի փիլիսոփաներ
- 18-րդ դարի հոլանդացի փիլիսոփաներ