Բեռնարդ Մեյդոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնարդ Մեյդոֆ
անգլ.՝ Bernard Lawrence Madoff
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1938(1938-04-29)[1]
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մահացել էապրիլի 14, 2021(2021-04-14)[3][4] (82 տարեկան)
Մահվան վայրButner, Granville County[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀոֆստրա համալսարան, Բրուքլինի իրավաբանական դպրոց, Ալաբամայի համալսարան և Far Rockaway High School?
Մասնագիտությունբորսային միջնորդ, ֆինանսիստ, տնտեսագետ և բանկիր
ԱմուսինRuth Madoff?
Ծնողներհայր՝ Ralph Madoff?
ԵրեխաներMark Madoff? և Andrew Madoff?
Commons-logo.svg Bernard Madoff Վիքիպահեստում

Բեռնարդ Մեյդոֆ (անգլ.՝ Bernard Lawrence Madoff, ապրիլի 29, 1938(1938-04-29)[1], Քուինս, Նյու Յորք և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - ապրիլի 14, 2021(2021-04-14)[3][4], Butner, Granville County[4]), ամերիկացի գործարար, «NASDAQ» ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ։

1960 թվականին Ուոլ Սթրիթում հիմնել է «Bernard L. Madoff Investment Securities» ՍՊԸ-ն և ղեկավարել այն մինչև 2008 թվականի դեկտեմբերի 11-ը, երբ մեղադրվել է ամենամեծ բուրգի սխեման ստեղծելու մեջ։ 2009 թվականի հունիսի 29-ին Նյու Յորքի դատարանը Բեռնարդ Մեյդոֆֆին դատապարտել է 150 տարվա ազատազրկման` իր խարդախության համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնարդ Մեյդոֆը ծնվել է 1938 թվականին հրեաների ընտանիքում և 1956 թվականին ավարտել է Նյու Յորքի «Far Rockaway» հեղինակավոր դպրոցը, որտեղ չէր համարվում գերազանց սովորող ուսանող։ Նա Լողի սիրահար էր։ 1960 թվականին ավարտել է Նյու Յորքի Հոֆսթրա քոլեջը՝ ստանալով քաղաքագիտության Բակալավրի աստիճան։ Ուսման ընթացքում աշխատել է լողափում` որպես փրկարար և պարտեզի ոռոգման համակարգերի տեղադրող, դրանով կուտակելով 5 հազար դոլար։ Այս գումարով, 1960 թվականին, նա հիմնադրել է իր ընկերությունը` «Madoff Investment Securities»-ը:

Տասը տարի անց Բեռնարդն իր բիզնեսում ընդգրկել իր եղբորը՝ Փիթերին, իսկ ավելի ուշ՝ եղբորորդիներին՝ Ռոջերին և Շանուին, և իր երկու որդիներին՝ Մարկին և Էնդրյուին։

Մեյդոֆը մասնակցել է «NASDAQ» ամերիկյան ֆոնդային բորսայի ստեղծմանը, որը ներդրողների շահերից ելնելով զբաղվել է արժեթղթերի առք ու վաճառքով։

«Madoff Investment Securities»-ն այս բորսայի առևտրի 25 խոշոր մասնակիցներից մեկն էր, որի ստեղծողը կոչվում էր Ուոլ-Սթրիթի աչքի ընկնող գործիչ[5] և բորսայում էլեկտրոնային առևտրի ռահվիրա [6]։ Նա առաջիններից մեկն էր Նյու Յորքում, որն իր ընկերության փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ համակարգչով իրականացրեց[7][8]։

Մեյդոֆը ծառայում էր «NASDAQ» տնօրենների խորհրդում և նախագահում էր այն 1990-ականների սկզբին։ Բացի այդ, Մեյդոֆն աշխատել է որպես «Madoff Securities International» հեջ-ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ, որը հիմնադրվել է 1983 թվականին, որի կենտրոնական կայանը գտնվում է Լոնդոնում։ Նաև 1985 թվականին նա Միջազգային արժեթղթերի մաքրման կոորպորացիայի հիմնադիրներից մեկն էր և տնօրենների խորհրդի անդամ, որը զբաղվում էր ֆինանսական քլիրինգով, ընկերությունների և պետությունների միջև անկանխիկ վճարումներով։

Մեյդոֆը հայտնի էր իր բարեգործական աշխատանքներով։ Երբ 2006 թվականին եղբորորդի Ռոջերը լեյկեմիայից մահացավ, դրանից հետո նա պարբերաբար նվիրատվություններ էր կատարում քաղցկեղի և շաքարախտի բուժման ուղիները հետազոտելու համար։ Կնոջ հետ հիմնադրել է «Madoff Family Foundation»-ը, որը միլիոնավոր դոլարներ է նվիրել թատրոններին, թանգարաններին, ուսումնական հաստատություններին և հրեական բարեգործական կազմակերպություններին։ Բացի այդ, Մեյդոֆը Հրեական Յեշիվա համալսարանի բիզնես դպրոցի փաստաբանների խորհրդի գանձապահն էր և Հոֆստրայի համալսարանի փաստաբանների խորհրդի անդամ։ Մեյդոֆը նաև նախընտրական նվիրատվություններ է կատարել ամերիկացի քաղաքական գործիչների համար, որոնք հիմնականում դեմոկրատական կուսակցության անդամներ են։ Մեյդոֆը դահուկավազքի և գոլֆի մի քանի էլիտար ակումբների անդամ էր, ուներ բնակարաններ Մանհեթենում, տներ Պալմ Բիչում և Ֆրանսիայում։ Բահամյան կղզիներում նա ուներ իր սեփական զբոսանավը։

2008-ին նա մեղադրվեց ամենամեծ բուրգի սխեման ստեղծելու մեջ։ 2009-ի հունիսի 29-ին Նյու Յորքի դատարանը Մեյդոֆին դատապարտեց 150 տարվա ազատազրկման իր խարդախության համար։

Բեռնարդ Մեյդոֆի որդիներից մեկին` Մարկ Մեդոֆին, գտել էին կախված վիճակում` 2010 թվականի դեկտեմբերի 11-ին, Նյու Յորքի իր տանը։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։ Մարկը վկա էր իր հոր գործին, բայց նրան մեղադրանք չէր առաջադրվել որպես հանցակից։ 2009-ին նա մեղադրվեց Նյու Յորքում և Կոնեկտիկուտում ընդհանուր առմամբ 66 միլիոն դոլարի չափով շքեղ բնակարանների ապօրինի ձեռքբերման մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարրի Մարկոպոլոս Բեռնար Մեդոֆի բուրգի սխեման. Հետաքննել պատմության մեջ ամենամեծ խաբեությունը = No One Would Listen: A True Financial Thriller. — М.: «Диалектика», 2012. — 368 с. — ISBN 978-5-8459-1686-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Czech National Authority Database
  3. 3,0 3,1 3,2 Muere en prisión el financiero Bernie Madoff (իսպ.)Barcelona: La Vanguardia Ediciones, SL, 2021. — ISSN 1133-4835
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Sacks E. Bernie Madoff, mastermind behind largest Ponzi scheme in history, dies at 82NBC News, 2021.
  5. Tom Leonard (2008-12-15)։ «Bernard Madoff: Wall Street's Wizard of Oz» (անգլերեն)։ The Telegraph։ Վերցված է 2017-01-20 
  6. Factfile: Bernard Lawrence Madoff. — Businessworld Magazine, 12.12.2008
  7. Alan Feuer, Christine Haughney (2008-12-12)։ «Standing Accused: A Pillar of Finance and Charity» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2017-01-20 
  8. Jonathan Spicer (2008-12-12)։ «NEWSMAKER-Madoff's confounding success finally dissected» (անգլերեն)։ Reuters։ Վերցված է 2017-01-20