Բեն-Սիրայի այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բեն Սիրայի Այբուբենից)


Picto infobox book.png
Բեն Սիրայի այբբուբեն
եբրայերեն` אלפא ביתא דבן סירא
լատ.՝ Alphabetum Siracidis
Fugger Ehrenbuch 001.jpg
Սիրայի պատկերը
նկարիչ Յորգ Բրեյ (կրտսեր), 1545-1549[1]
Հեղինակ Բեն Սիրա
Տեսակ ապոկրիֆ
Ժանր ակրոստիքոս
հրեական հումոր
Կազմված է ասույթներ և ասացվածքներ
Բնօրինակ լեզու 22 - արամերեն եւ 22 - եբրայերեն
Կերպար(ներ) Լիլիթ[2]
Ստեղծման տարեթիվ 700-1000 թվական
Հրատարակումներ կամ թարգմանություններ

պահպանվել է երկու օրինակ, գտնվում են.

  1. Բոդլեյան գրադարանում
  2. Բրիտանական գրադարանում

Բեն Սիրայի այբուբեն (արամեերեն՝ אלפא ביתא דבן סירא, Ալֆա բետա դե Բեն Սիրա, լատ.՝ Alphabetum Siracidis, «Սիրակիդայի Այբուբեն»), անանուն միջնադարյան ձեռագիր, որի հեղինակությունը վերագրվում է Բեն Սիրայի իմաստություն[3] գրքի հեղինակին` Բեն Սիրային։ Ստեղծվել է մ. թ. 700-1000 թվականներին, իրենից ներկայացնում է ակրոստիքոսով գրված ասացվածքների և ասույթների երկու թերթ, որոնցից 22-ը արամերեն է և 22-ը` եբրայերեն։ Ասույթներից յուրաքանչյուրը ուղեկցվում է ագադա (սագա) ոճի մեկնաբանություններով, որոնք հիմնավորվում են ժողովորդական զրույցներով ու լեգենդներով։ Հատկանշական է երգիծական տոնը, ըստ որոշ հետազոտողների, ծաղրվում է հրեա ժողովրդի մեջ իշխող նորմերը եւ ծաղրերգում է աստվածաշնչյան կերպարները։ Այս ժողովածուի պատմության գեղարվեստական տեսակետից ելնելով, դրանք միջնադարյան հրեական գրականության պատմողական ժանրի լավագույն նմուշներ են[4]։ Տեքստը պահպանվել է երկու օրինակով, որոնցից մեկը, Բրիտանական գրադարանում է պահպանվել, համարվում է ավարտուն տարբերակ, իսկ երկրորդը, որ Օքսֆորդի Bodleian Library գրադարանում, պարունակում է բացեր (լակունա):

Հրեական տեքստերից մեկն է, որն առավելապես հայտնի է Լիլիթի մասին լեգենդով[5]։

Լիլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լիլիթ
Ադամը բազուկներով բռնել է երեխային մանուկներ առևանգող Լիլիթի ներկայությամբ, նկարիչ` Ֆիլիպինո Լիպպի, 1502, որմնանկար, Սանտա Մարիա Նովելլա եկեղեցի

Բեն-Սիրայի այբուբենը շատ հիշվում է իր Լիլիթի անունը մեջբերելով[6]։ Դա կատարվում է Բեն Սիրայի 5-րդ պատասխանի մեջ արքա Նաբուխադնեզարին։ Սա այդ հոդվածն է թարգմանված։

Շուտով Արքայի ջահել որդին հիվանդացավ։ Նեբուխադնեցարը ասած «Առողջացրու իմ որդուն։ Եթե չանես, կսպանեմ։» Բեն Սիրան անմիջապես նստեց և թալիսման գրեց սուրբ անունով, և փորագրեց բժշկության ծառայող հրեշտակների անուները և պատկերները, իրենց թևերը, ձերքերը և ոտքերը։ Նեբուխադնեզարը նայեց թալիսմանին։ «Ո՞վքեր են իրենք»:
«Հրեշտակները որոնք ծառայում են բժշկությանը. Սնվի, Սնսվի, և Սմնգլոֆ։
Ադամին ստեղծելուց հետո, որը միայնակ էր, Աստված ասաց «Լավ չէ մարդու միայնակ մնալը»: Նա Ադամի համար ստեղծեց մի կին հողից, ինչից Ադամին էր ստեղծել, և կոչեց նրան Լիլիթ։ Ադամը և Լիլիթը անմիջապես սկսեցին կռվել։ Լիլիթը ասաց «ես չեմ պառկի քո տակ» և Ադամը ասաց «ես չեմ պառկի քո տակ, մի միայն քո վրան։ Որովհետև դու դրան ես հարմար և ես հարմար եմ լինել վերադասը»։ Լիլիթը պատասխանեց «մենք հավասար ենք իրար, քանի որ երկուսս էլ հողից ենք»: Բայց նրանք իրար չէին լսում։ Այս տեսնելով Լիլիթը արտասանեց անասելի անունը և թռավ երկինք։ Ադամը իր ստեղծողի դեմ կանգնեց աղոթքով։ «Միապետ տիեզերքի՜» ասաց նա, «քո տված կինը փախել է»: Անմիջապես սուրբ մեկը, օրհնված լինի նա, ուղարկեց այս երեք հրեշտակներին, որ նրան ետ բերեն։
Սուրբ մեկը ասաց Ադամին «Եթե նա համաձայնվի վերադառնալ, ինչ որ ստեղծվել է բարի է։ Եթե ոչ, նա պետք է թույլ տա հարյուր իր զավակներից մահանան ամեն օր»: Հրեշտակները մեկնեցին և հետևեցին Լիլիթին, որին հասան ծովի մոտ, որտեղ Եգիպտացիների ճակատագիրն էր խեղտվել։ Իրեն ասացին Աստծո խոսքերը, բայց նա չցանկացավ վերադառնալ։ Հրեշտակները ասացին, «Մենք կըխեղտենք քեզ ծովի մեջ»:
«Թողե՛ք ինձ» նա ասաց։ «Ես ստեղծվել էի, որ միայն մանուկներին հիվանդություն բերեմ։ Եթե մանուկը արու է ես ութ օր տիրապետություն ունեմ իր վրա ծնվելուց հետո. եդե էգ է, քառասուն օր»:
Երբ հրեշտակները լսեցին Լիլիթի խոսքերը պնդեցին որ վերադառնա։ Բայց նա խոստովանեց ապրող և հավերժական Աստծո անունով, «երբ որ տեսնեմ ձեր անուները, կամ պատկերները թալիսմանի մեջ ես ուժ չէմ ունենա այդ որդու վրա»: Նա համաձայնվեց որ հարյուր իր զավակները մահանան ամեն օր։ Համապասխանաբար ամեն օր հարյուր դևեր ոչնչանում են։ Եվ նույն պատճառով մենք գրում ենք հրեշտակների անուները մանուկների թալիսմանների վրա։ Երբ Լիլիթը տեսնում է նրանց անունները, նա հիշոմ է իր երդումը և մանուկը վերակենդանանում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Secret Book of Honour of the Fugger» գրքի նկարազարդումից Բեն Սիրայի պատկերը
  2. Tr. Norman Bronznick (with David Stern & Mark Jay Mirsky) The Story of Lilith. The Alphabet of ben Sira Question #5 (23a-b)
  3. MLA citation. Gigot, Francis. Ecclesiasticus The Catholic Encyclopedia. Vol. 5. New York: Robert Appleton Company, 1909. 25 Oct. 2013
  4. Еврейская классическая и средневековая литература на иврите и арамейском языке՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարան
  5. The Story of Lilith. The Alphabet of Ben Sira Question #5 (23a-b)
  6. Looking for Lilith