Բեն-Սիրայի այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Picto infobox book.png
Բեն Սիրայի այբբուբեն
եբրայերեն` אלפא ביתא דבן סירא
լատիներեն՝ Alphabetum Siracidis
Fugger Ehrenbuch 001.jpg
Սիրայի պատկերը
նկարիչ Յորգ Բրեյ (կրտսեր), 1545-1549[1]
Հեղինակ Բեն Սիրա
Տեսակ ապոկրիֆ
Ժանր ակրոստիքոս
հրեական հումոր
Կազմված է ասույթներ և ասացվածքներ
Բնօրինակ լեզու 22 - արամերեն եւ 22 - եբրայերեն
Կերպար(ներ) Լիլիթ[2]
Ստեղծման տարեթիվ 700-1000 թվական
Հրատարակումներ կամ թարգմանություններ

պահպանվել է երկու օրինակ, գտնվում են.

  1. Բոդլեյան գրադարանում
  2. Բրիտանական գրադարանում
Թվային տարբերակ gallica.bnf.fr/ark:/12148/btv1b107200201

Բեն Սիրայի այբուբեն (արամեերեն՝ אלפא ביתא דבן סירא, Ալֆա բետա դե Բեն Սիրա, լատիներեն՝ Alphabetum Siracidis, «Սիրակիդայի Այբուբեն»), անանուն միջնադարյան ձեռագիր, որի հեղինակությունը վերագրվում է Բեն Սիրայի իմաստություն[3] գրքի հեղինակին` Բեն Սիրային։ Ստեղծվել է մ. թ. 700-1000 թվականներին, իրենից ներկայացնում է ակրոստիքոսով գրված ասացվածքների և ասույթների երկու թերթ, որոնցից 22-ը արամերեն է և 22-ը` եբրայերեն։ Ասույթներից յուրաքանչյուրը ուղեկցվում է ագադա (սագա) ոճի մեկնաբանություններով, որոնք հիմնավորվում են ժողովորդական զրույցներով ու լեգենդներով։ Հատկանշական է երգիծական տոնը, ըստ որոշ հետազոտողների, ծաղրվում է հրեա ժողովրդի մեջ իշխող նորմերը եւ ծաղրերգում է աստվածաշնչյան կերպարները։ Այս ժողովածուի պատմության գեղարվեստական տեսակետից ելնելով, դրանք միջնադարյան հրեական գրականության պատմողական ժանրի լավագույն նմուշներ են[4]։ Տեքստը պահպանվել է երկու օրինակով, որոնցից մեկը, Բրիտանական գրադարանում է պահպանվել, համարվում է ավարտուն տարբերակ, իսկ երկրորդը, որ Օքսֆորդի Bodleian Library գրադարանում, պարունակում է բացեր (լակունա):

Հրեական տեքստերից մեկն է, որն առավելապես հայտնի է Լիլիթի մասին լեգենդով[5]։

Լիլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լիլիթ
Ադամը բազուկներով բռնել է երեխային մանուկներ առևանգող Լիլիթի ներկայությամբ, նկարիչ` Ֆիլիպինո Լիպպի, 1502, որմնանկար, Սանտա Մարիա Նովելլա եկեղեցի

Բեն-Սիրայի այբուբենը շատ հիշվում է իր Լիլիթի անունը մեջբերելով[6]։ Դա կատարվում է Բեն Սիրայի 5-րդ պատասխանի մեջ արքա Նաբուխադնեզարին։ Սա այդ հոդվածն է թարգմանված։

Շուտով Արքայի ջահել որդին հիվանդացավ։ Նեբուխադնեցարը ասած «Առողջացրու իմ որդուն։ Եթե չանես, կսպանեմ։» Բեն Սիրան անմիջապես նստեց և թալիսման գրեց սուրբ անունով, և փորագրեց բժշկության ծառայող հրեշտակների անուները և պատկերները, իրենց թևերը, ձերքերը և ոտքերը։ Նեբուխադնեզարը նայեց թալիսմանին։ «Ո՞վքեր են իրենք»:
«Հրեշտակները որոնք ծառայում են բժշկությանը. Սնվի, Սնսվի, և Սմնգլոֆ։
Ադամին ստեղծելուց հետո, որը միայնակ էր, Աստված ասաց «Լավ չէ մարդու միայնակ մնալը»: Նա Ադամի համար ստեղծեց մի կին հողից, ինչից Ադամին էր ստեղծել, և կոչեց նրան Լիլիթ։ Ադամը և Լիլիթը անմիջապես սկսեցին կռվել։ Լիլիթը ասաց «ես չեմ պառկի քո տակ» և Ադամը ասաց «ես չեմ պառկի քո տակ, մի միայն քո վրան։ Որովհետև դու դրան ես հարմար և ես հարմար եմ լինել վերադասը»։ Լիլիթը պատասխանեց «մենք հավասար ենք իրար, քանի որ երկուսս էլ հողից ենք»: Բայց նրանք իրար չէին լսում։ Այս տեսնելով Լիլիթը արտասանեց անասելի անունը և թռավ երկինք։ Ադամը իր ստեղծողի դեմ կանգնեց աղոթքով։ «Միապետ տիեզերքի՜» ասաց նա, «քո տված կինը փախել է»: Անմիջապես սուրբ մեկը, օրհնված լինի նա, ուղարկեց այս երեք հրեշտակներին, որ նրան ետ բերեն։
Սուրբ մեկը ասաց Ադամին «Եթե նա համաձայնվի վերադառնալ, ինչ որ ստեղծվել է բարի է։ Եթե ոչ, նա պետք է թույլ տա հարյուր իր զավակներից մահանան ամեն օր»: Հրեշտակները մեկնեցին և հետևեցին Լիլիթին, որին հասան ծովի մոտ, որտեղ Եգիպտացիների ճակատագիրն էր խեղտվել։ Իրեն ասացին Աստծո խոսքերը, բայց նա չցանկացավ վերադառնալ։ Հրեշտակները ասացին, «Մենք կըխեղտենք քեզ ծովի մեջ»:
«Թողե՛ք ինձ» նա ասաց։ «Ես ստեղծվել էի, որ միայն մանուկներին հիվանդություն բերեմ։ Եթե մանուկը արու է ես ութ օր տիրապետություն ունեմ իր վրա ծնվելուց հետո. եդե էգ է, քառասուն օր»:
Երբ հրեշտակները լսեցին Լիլիթի խոսքերը պնդեցին որ վերադառնա։ Բայց նա խոստովանեց ապրող և հավերժական Աստծո անունով, «երբ որ տեսնեմ ձեր անուները, կամ պատկերները թալիսմանի մեջ ես ուժ չէմ ունենա այդ որդու վրա»: Նա համաձայնվեց որ հարյուր իր զավակները մահանան ամեն օր։ Համապասխանաբար ամեն օր հարյուր դևեր ոչնչանում են։ Եվ նույն պատճառով մենք գրում ենք հրեշտակների անուները մանուկների թալիսմանների վրա։ Երբ Լիլիթը տեսնում է նրանց անունները, նա հիշոմ է իր երդումը և մանուկը վերակենդանանում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Secret Book of Honour of the Fugger» գրքի նկարազարդումից Բեն Սիրայի պատկերը
  2. Tr. Norman Bronznick (with David Stern & Mark Jay Mirsky) The Story of Lilith. The Alphabet of ben Sira Question #5 (23a-b)
  3. MLA citation. Gigot, Francis. Ecclesiasticus The Catholic Encyclopedia. Vol. 5. New York: Robert Appleton Company, 1909. 25 Oct. 2013
  4. Еврейская классическая и средневековая литература на иврите и арамейском языке՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  5. The Story of Lilith. The Alphabet of Ben Sira Question #5 (23a-b)
  6. Looking for Lilith