Բեն Բարնս
![]() անգլ.՝ Ben Barnes | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 20.8.1981 |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Կրթություն | Քինգս քոլեջ, Քինգսթոնի համալսարան (2004) և Homefield Preparatory School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեություն և հուդայականություն |
Մասնագիտություն | դերասան, երգիչ |
Ակտիվ շրջան | 2006-ներկա |
benbarnesfan.com | |
Բենջամին Թոմաս «Բեն» Բարնս (անգլ.՝ Benjamin «Ben» Thomas Barnes, օգոստոսի 20, 1981[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, որ հայտնի է «Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը», «Նարնիայի ժամանակագրություններ. Լուսաբացի նվաճողը», «Դորիան Գրեյ», «Յոթերորդ որդին» ֆիլմերից[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 20-ին Լոնդոնում։ Հայրը՝ Թոմաս Ռ. Բարնսը, Լոնդոնի Իմպերիական քոլեջի պրոֆեսոր է, որ մասնագիտացված է շիզոֆրենիայում, մայրը՝ Թրիշ Բարնսն է[3][4]՝ ամուսնական թերապևտ և հանրահայտ բժշկուհի, Բրիտանիայի՝ ամուսնական խնդիրներով զբաղվող թերապևտների ասոցիացիայի անդամ (British Association of Marital and Sexual Therapists)[5], եղբայրը՝ Ջեք Բարնսն է (փոքր երեք տարի)։
Բենը սովորել է Քինգսթոնի համալսարանում (Kingston University)[6][7]՝ ավարտելով այն 2004 թվականին և ձեռք բերելով անգլերենի և դրամայի բակալավրի աստիճան, ինչպես նաև 1997 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ազգային երաժշտական երիտասարդական թատրոնի անդամ (National Youth Music Theatre)։ Երգում է, տիրապետում է հարվածային գործիքների և դաշնամուրի։
Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարնսի մասնագիտական դեբյուտը կայացել է 2004 թվականին. նա կատարեց Դանթե Գաբրիել Ռոսետիի դերը «Loving Ophelia» ներկայացման մեջ։ Իսկ էկրանային կարիերան սկսել է անգլիական հեռուստատեսային շոուների փոքր դերերից, ինչպիսիք են. «Liquid News», «Making Up Your Mind», «Doctors» և «Split Decision»: 2006 թվականին նա ստացավ Դեյքինի դերը «Պատմության սիրահարները» («The History Boys») ներակայացման մեջ։ Բարնսը երգել է «Hyrise» խմբում և 2004 թվականին խմբի կազմում մասնակցել է Բրիտանիայում անցկացվող Եվրատեսիլի նախընտրական փուլին։
Ավելի ուշ Բենը նկարահանվել է երկու ֆիլմերում. «Աստղափոշի» (2007), որտեղ երիտասարդ հոր՝ Տրիստան Թորնի դերն է կատարել, և «Բենից ավել» (2008), որտեղ խաղացել է Պավել Տետերսկու (Սոբակկա) դերը։
Այն բանից հետո, երբ նրան առաջարկեցին Կասպիան արքայազնի դերը «Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը»ֆիլմում[8], Բարնսը չեղյալ հայտարարեց պայմանագիրը «The History Boys»-ի հետ։ Ուեսթ-Էնդրում Բեն Բարնսը փոխարինեց Ջեյմի Քինգին։ Բենը պայմանագիր կնքեց Walt Disney Pictures-ի և Walden Media-ի հետ երեք ֆիլմի համար։ 2010 թվականին մեծ էկրաններ բարձրացավ «Նարնիայի ժամանակագրություններ. Լուսաբացի նվաճողը» ֆիլմը։
2009 թվականի մայիսին ներկայացվեց Բնեի մասնակցությամբ «Թեթև պահվածք» ֆիլմը, որտեղ նա խաղում է Ջոն Ուիթաքերի դերը։ Նույն թվականի սեպտեմբերին կայացավ «Դորիան Գրեյ» ֆիլմի պրեմիերան, որտեղ Բարնսը խաղում էր գլխավոր դերը[9]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2006 | Բժիշկներ | Անվին Քրեյգ | Դրվագ՝ "Facing Up" |
2006 | Split Decision | Քրիս Ուիլբուր | Հեռուստաֆիլմ |
2007 | Բենից ավել | Սոբակա | |
2007 | Աստղափոշի | Երիտասարդ Դանսթան | |
2008 | Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը | Կասպիան X | |
2008 | Թեթև պահվածք | Ջոն Ուիթեքեր | |
2009 | Դորիան Գրեյ | Դորիան Գրեյ | |
2010 | Կողպվածը | Ջոշ | |
2010 | Նարնիայի ժամանակագրություններ. Լուսաբացի նվաճողըև | Կասպիան X արքա | |
2011 | Սպանել Բոնոյին | Նայլ Մքքորմիք | |
2012 | Բառեր | Երիտասարդ տղամարդը | |
2013 | Մեծ հարսանիքը | Ալեխանդրո Գրիֆին | |
2014 | Միայն Աստված գիտի | Նիք Տորտանո | |
2014 | Ջեքի և Ռայան | Ռայան | |
2015 | Յոթերորորդ որդի | Թոմ Ուարդ | |
2015 | Ազատության որդիներ | Սեմյուել Ադամս | մինիսերիալ |
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Year | Award | Category | Result | Work |
---|---|---|---|---|
2008 | National Movie Awards | Տղամարդու լավագույն դեր | Առաջադրված | Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը |
2008 | Teen Choice Awards | Տղամարդու լավագույն դեր | Առաջադրված | Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը |
2009 | MTV Movie Awards | Տղամարդու լավագույն դերակատար | Առաջադրված | Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը |
2011 | National Movie Awards | Տարվա դերակատարում | Առաջադրված | Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Discogs — 2000.
- ↑ «TeenHollywood.com - Ben Barnes: Chatting with «Caspian»»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-18-ին։ Վերցված է 2015-03-14
- ↑ «Ben Barnes: gerne on Tour»։ Fan Lexikon։ 2008-07-30։ Վերցված է 2012 թ․ մայիսի 30։ «sagte der 26-Jährige: "Ich würde mir noch gern mehr von Neuseeland anschauen. Oder ins Geburtsland meiner Mutter reisen... nach Südafrika..." ("said the 26-year-old: "I would like to see more of New Zealand. Or travel to the birthplace of my mother... South Africa...")»
- ↑ Hay Carla (2011-11-13)։ «Ben Barnes opens up about his musician mindset and working with legendary actors»։ u2360gradi։ Վերցված է 2012 թ․ մայիսի 30։ «"My mum was raised Jewish, my dad is very scientifically minded..." ("Mia madre è stata sollevata ebreo, mio padre è molto mentalità scientifica...")»
- ↑ Rollings Grant (հունիսի 30, 2008)։ «Ben's a prince among men»։ The Sun (London)։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-10-ին։ Վերցված է 2015-03-14
- ↑ Ben Barnes - Biography Archived 2013-06-01 at the Wayback Machine. Ben Barnes Website Retrieved: 4 November 2011.
- ↑ Ben Barnes: the new prince of Hollywood The Daily Telegraph Created: 25 June 2008. Retrieved: 4 November 2011.
- ↑ «In brief: Barnes skips History for Caspian»։ The Guardian (London)։ փետրվարի 6, 2007։ Վերցված է 2007-08-01
- ↑ Stuart Kemp (մայիսի 18, 2008)։ «Ben Barnes to shine as Dorian Gray»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-27-ին։ Վերցված է 2015-07-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բեն Բարնս Վիքիպահեստում |
---|
- Բեն Բարնսը Internet Movie Database կայքում
|