Մեծ հարսանիքը (ֆիլմ)
Մեծ հարսանիքը անգլ.՝ The Big Wedding | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և կատակերգության կրկին ամուսնանալու մասին |
Հիմք | My Brother Is Getting Married? |
Թվական | 2013, մայիսի 30, 2013[1] և մայիսի 2, 2013[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջասթին Զակեմ[3][4][5][…] |
Պրոդյուսեր | Ջասթին Զակեմ, Էնթոնի Կատագաս և Harry J. Ufland? |
Սցենարի հեղինակ | Ջասթին Զակեմ[6] |
Դերակատարներ | Ամանդա Սայֆրիդ[7][8][6], Ռոբերտ Դե Նիրո[4][5][7][…], Քեթրին Հեյգլ[5][7][8][…], Ռոբին Ուիլյամս[5][6], Տոքեր Գրեյս[8][6], Սյուզան Սարանդոն[5][6], Դայան Քիթոն[5][7][8][…], Բեն Բարնս[6], Քրիստին Էբերսոուլ[6], Մարկ Բլուկաս[6], Քրիստա Քեմփբել[6], Դևիդ Ռաշ[6], Patricia Rae?[6], Megan Ketch?[6], Քայլ Բորնհեյմեր և Անա Այորա |
Օպերատոր | Ջոնաթան Բրաուն |
Երաժշտություն | Նաթան Բար |
Պատմվածքի վայր | Կոնեկտիկուտ |
Նկարահանման վայր | Կոնեկտիկուտ |
Կինոընկերություն | Millennium Films |
Տևողություն | 90 րոպե |
«Մեծ հարսանիքը» (անգլ.՝ The Big Wedding), 2013 թվականի ամերիկյան կատակերգական մելոդրամա, որի ռեժիսորը Ջասթին Զակեմն է։ Գլխավոր դերերում Քեթրին Հայգլը և Ռոբերտ Դե Նիրոն են։ Այս ֆիլմի համար Քեթրին Հայգլը առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի, որպես վատագույն դերասանուհի։
Այս ֆիլմը 2006 թվականին նկարահանված ֆրանսիական «Իմ եղբայրը ամուսնանում է» (Mon frère se marie, ռեժիսոր՝ Ժան Ստեֆան Բրոն) ֆիլմի ռիմեյքն է[9]։
Ֆիլմի կարգախոսն է. «Դուք հրավիրված եք որպես վկա»[10]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Գրիֆինների և Օ’Քոնորների կյանքի մասին։ Ալեխանդրո Գրիֆինը (Բեն Բարնս) որոշել է ամուսնանալ Միսսի Օ’Քոնորի հետ (Ամանդա Սեյֆրիդ)։ Սակայն նրանց խնդրի առաջ են կանգնեցնում բարեկամները։ Միսսիի հայրը հետաքննության մեջ է խարդախություն անելու համար։ Միսսիի մայրը տանել չի կարողանում Ալեխանդրոյին, քանի որ չի ուզում «սրճագույն» թոռներ ունենալ. ըստ սյուժեի Ալեխանդրոն ծնվել է Կոլումբիայում։
Ալեխանդրոյի ընտանիքը շատ ավելի մեծ է։ Նա երեք մայր ունի՝ կենսաբանական մայր Մադոննան, իրեն որդեգրած Էլլի Գրիֆինը և Բիբի Մաքբրայդը, որի հետ իր խորթ հայրը ապրում է վերջին 10 տարիներին։ Գրիֆինները նաև հարազատ երեխաներ ունեն՝ Ջարեդը և Լայլան, իսկ Մադոննան դուստր ունի՝ Նուրիան։ Դոն Գրիֆինը, ով զվարճասեր քանդակագործ է և կանանց սիրահար, դեռ չի կողմնորոշվում, թե ում հետ է ապրելու՝ Էլլիի, թե Բիբիի։
Մադոննան իրական կաթոլիկ է, ծնունդով Կոլումբիայից։ Որպեսզի նա դժբախտ չհամարի Ալեխանդրոյին, վերջինս խնդրում է Էլլիին և Դոնին ամուսնացած ձևանալ։ Սակայն ինքը՝ Մադոննան, խոստովանում է, որ ինքն էլ դավաճանել է իր ամուսնուն։ Նուրիան ծայրահեղ անկաշկանդ և ազատամիտ աղջիկ է։ Ջարեդը, ով բժիշկ-գինեկոլոգ է, 29 տարեկան է, սիրված է աղջիկների կողմից։ Նա որոշել է, որ հարաբերություններ չի ունենալու աղջիկների հետ, մինչև չհանդիպի իր միակ սիրուն։ Նուրիայի և Ջարեդի մեջ փոխադարձ զգացմունքներ են արթնանում։
Լայլան (Քեթրին Հայգլ) աշխատում է իրավաբանական ձեռնարկությունում։ Նա 30-ն անց է, 4 տարի է բուժվում է և չի կարողանում հղիանալ։
Ալեխանդրոն և Միսսին փորձում են փախչել իրենց շրջապատող քաոսից, սակայն բարեկամները կանգնեցնում են նրանց։ Նշանադրությունը այնուամենայնիվ տեղի է ունենում, և ամեն ինչ բարեհաջող է ավարտվում։ Դոնը մնում է Բիբիի հետ։ Լայլան հղիանում է և դուստր է ունենում։ Դոնը ընտանեկան ծառին ավելացնում է Լայլայի աղջկա՝ Ջեյնի անունը, այդ ժամանակ ասելով. «Քո բոլոր տատիկները փոքր-ինչ խելագար են»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Դե Նիրո — Դոն Գրիֆին
- Քեթրին Հայգլ — Լայլա Գրիֆին
- Դայան Քիթոն — էլլի Գրիֆին
- Թոֆեր Գրեյս — Ջարեդ Գրիֆին
- Բեն Բարնս — Ալեխանդրո Գրիֆին
- Սյուզան Սարանդոն — Բիբի Մաքբրայդ
- Ռոբին Ուիլյամս — Հայր Մոյնիգան
- Քրիստին Էբերսոուլ — Մաֆֆին Օ’Քոնոր
- Ամանդա Սեյֆրիդ — Մելիսսա «Միսսի» Օ’Քոնոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.imdb.com/title/tt1931435/
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film706549.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.bbfc.co.uk/releases/big-wedding-film
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=196512.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://www.metacritic.com/movie/the-big-wedding
- ↑ «Lionsgate Says 'I Do' to 'The Big Wedding' With Robert De Niro, Diane Keaton». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «'The Big Wedding,' filmed in Greenwich, opens in theaters Friday». Culture Cache (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ հարսանիք
- «Մեծ հարսանիքը (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Քննադատություն New York Times
|
- Կոնեկտիկուտում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2013 ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կոնեկտիկուտում