Բառեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բառեր
The Words
The Words (film).jpg
Անցյալի պատմությունը կդառնա ներկայի գաղտնիքը
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][4] և ռոմանտիկ ֆիլմ[2][5][1][4]
Թվական2012 և մայիսի 23, 2013[6]
Պրեմիերա2012 թվականի հունվարի 27
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրայան Կլագման[2][5][3]
ՊրոդյուսերՄայքլ Բերանոյա, Կասիան Էլվիս և Ջիմ Յանգ
Սցենարի հեղինակԲրայան Կլագման
ԴերակատարներԲրեդլի Քուփեր[7][5][3][4], Զոի Սալդանա[7][5][4], Օլիվիա Ուայլդ[7][5][4], Ջերեմի Այրոնս[7], Բեն Բարնս[7], Դենիս Կուեյդ[7][5][4], Նորա Անեզեդեր[7], Ջ. Կ. Սիմոնս[7], Ջոն Հաննա[7], Ժելկո Իվանեկ[7], Մայքլ Մակքին[7] և Ռոն Ռիֆկին[7]
ՕպերատորԱնտոնիո Կալվաչե
ԵրաժշտությունՄարչելո Զավրոս
ՄոնտաժLeslie Jones
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՄոնրեալ
ԿինոընկերությունAnimus Films, Benaroya Pictures, Serena Films, Waterfall Media, CBS Films
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

«Բառեր» (անգլ.՝ The Words), 2012 թվականի դրամա ֆիլմ։ Սցենարիստ և ռեժիսոր Բրայան Կլագման և Լի Ստերնտալ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 27-ին Սանդենս կինոփառատոնին[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆիլմի յուրահատկությունն այն է, որ այստեղ ներկայացվում է միաժամանակ երեք պատմություն. պատմություն մի պատմության մասին, որը պատմում է մեկ այլ պատմության մասին։ Ֆիլմը սկսվում է այն բանով, որ հայտնի գրող Քլեյ Համոնդը հրապարակայնորեն կարդում է իր նոր գրքի երկու մասերը։ Գրքի վերնագիրն է «Բառերը»։ Պատմության հերոսը անհաջողակ գրող Ռորին մի հին պայուսակում գտնում է ձեռագիր սիրային պատմություն, որը ամերիկացի զինվորի և ֆրանսուհի մատուցողուհու մասին էր (այս դեպքերը ընթանում են Փարիզում)։ Այս խորը վեպը Ռորի տպագրության է հանձնում հենց իր անունով և հասնում է մեծ հաջողության։ Հաջողության փոթորկում նա մոռանում է իրական պատմությունը։ Բայց մի անգամ նրան է մոտենում վեպի իրական հեղինակը, այս ժամանակ արդեն մի ծերունի։ Նա պատմում է Ռորիին իրական պատմությունը, թե ինչպես գրվեց վեպը այնուհետև անհետացավ։ Ռորիի սուտը բացահայտվում է։ Այս ժամանակ արդեն ծերունին է ընկնում տառապանքների մեջ։ Այստեղ ավարտվում է Քլեյի գրքի առաջին մասը։ Առաջին մասի ընթերցումից հետո Քլեյը ծանոթանում է մի լրագրողուհու՝ Դանիելայի հետ, շուտով նրանք գնում են Քլեյի տուն։ Այս Քլեյը Դանիելային պատմում է իր վեպի շարունակությունը, որը սկսվում է Ռորիի մեղքի ընդունմամբ։ Ռորին իր կնոջը խոստովանում է եղելությունը, հրատարակիչներին համոզում է ջնջել իր անունը գրքի վրայից, այնուհետև նորից հանդիպում է ծերունուն և փորձում է գրքից ստացած գումարը կիսել նրա հետ։ Ծերունին դուրս է հանում Ռորիին՝ խոստանալով, որ երբեք չի բարձրաձայնի նրա սուտը, իսկ մի ամսից ծերունին մահանում է։ Ահա Ռորիի երջանիկ կյանքը՝ կառուցած կեղծիքի վրա սկսում է կործանվել։ Դանիելան եզրակացնում է, որ Քլեյի վեպը ինքնակենսագրական է, և որ Ռորին հենց ինքը Քլեյն է։ Նա ցանկանում է սփոփել Քլեյին, բայց ահա Քլեյը դա թույլ չի տալիս. Քլեյն արդեն երկար ժամանակ է ինչ սպասում էր իր կնոջ ներմանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]