Jump to content

Բելա Հովնանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելա Հովնանյան
Ծնվել էօգոստոսի 12, 1935(1935-08-12)[1] (88 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1955)[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1987)
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց և պարուսույց
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1], Երևանի պարարվեստի պետական քոլեջ[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Բելա Օգսենի Հովնանյան (Լորետա Հովնանյան, օգոստոսի 12, 1935(1935-08-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), բալետի արտիստ, պարուսույց։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորետա Հովնանյանը ծնվել է 1935 թվականին, Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, 1964-1974 թվականներին եղել է նույն ուսումնարանի ժողովրդական բեմական պարի պարուսույցը, այնուհետև՝ Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան, 1980 թվականից՝ բալետի փորձավար։ Վերապատրաստվել է Մոսկվայի Մեծ թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում։ 1982-1992 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում։ 1984-1987 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։

Հյուրախաղերով հանդես է եկել Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Մեքսիկայում, Շրի-Լանկայում, Կամբոջայում[2][3][4]։

Դերապարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963 թ.
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1976 թ.
  • Երևանի հայկական երիտասարդական փառատոնի դափնեկիր, ոսկե մեդալակիր, 1957 թ.
  • Մոսկվայի երիտասարդների փառատոնի երկրորդ կարգի արծաթե մրցանակակիր
  • Պնոմ-Պենայի պատվավոր քաղաքացի, 1964 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Լորետա Հովնանյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  4. ОВНАНЯН Лоретта (Белла) Оксеновна
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 577