Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բելառուսի ԽՍՀից)
Jump to navigation Jump to search
Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Беларуская Савецкая Сацыялістычная Рэспубліка
 Ռուսական կայսրություն 1917 - 1991 Բելառուս 
Flag of Byelorussian SSR.svg Emblem of the Byelorussian SSR (1981-1991).svg
Քարտեզ

Soviet Union - Belarus.svg
(1989)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մինսկ
Մակերես 207,600 կմ2(Մ.թ.ա. 25 թ.)
Բնակչություն 10,199,709 (1989 թ.)
Լեզու ռուսերեն, բելառուսերեն
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Օրենսդրություն ԽՍՀՄ սահմանադրություն
Պատմություն

Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Բելառուսական ԽՍՀ (Բելառուսիա, ԲԽՍՀ) գտնվում է ԽՍՀՄ եվրոպական մասի արևմուտքում։ Արևմուտքում սահմանակից է Լեհաստանին։ Տարածքը՝ 207,6 հզ․ կմ², բն․՝ 9878 հզ․ մարդ (1 հունվ․, 1984)։ Ազգային կազմը (1979 թ.-ի մարդահամարով, հազար մարդ), բելառուսներ՝ 7568, ռուսներ՝ 1134, լեհեր՝ 403, ուկրաինացիներ՝ 231, հրեաներ՝135 և ուրիշներ։ Միջին խտությունը՝ 1 կմ 1 վրա 47,2 մարդ (1983Մայրաքաղաքը՝Մինսկ (1442 հզ․ բն․, 1983)։ Խոշոր քաղաքներն են (հզ․ մարդ, 1984)՝ Գոմելը (432), Վիտեբսկը (324), Մոգիլյովը (325),Գրոդնոն (230), Բոբրույսկը (214), Բրեստը (208), Բարանովիչին (144), Բորիսովը(124), Օրշան (117)։ Կառուցվել են նոր քաղաքներ․ Նովոպոլոցկը (79), Աոլիգորսկը (78), Ավետլոգորսկը (62), Ժոդինոն և ուրիշներ։ Վարչականորեն բաժանված է 6 մարզի և 117 շրջանի, ունի 96 քաղաք և 111 քտա։ Աովետական կարգեր հաստատվել է 1917 թ.-ի հոկտեմբեր-նոյեմբերին։1918 թ.-ի փետրվար—նոյեմբերին գրեթե ողջ Բելառուսիան օկուպացրել են գերմանական զորքերը։ 1919 թ.-ի հունվարի 1-ին կազմավորվում է ԲԱԱՀ (1919 թ.-ի փետրվար-օգոստոսին գոյություն է ունեցել Լիտվա—Բելառուս․ ԱԱՀ)։ 1919 -1920 թթ.-ին օկուպացրել է բուրժ․ Լեհաստանը։ 1921 թ.Ռիգայի պայմանագրով Արմ․ Բելառուսիան անցել է Լեհաստանին։ 1922 թ.-ին ԲԱԱՀ մտել է ԱԱՀՄ կազմի մեջ։ 1939 թ.-ին Արմ․ Բելառուսիան միավորվել է ԲՍՍՀ-ի հետ։ ԱՄԿԿ ղեկավարությամբ իրականացված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ հանրապետությունում հիմնականում կառուցվում է սոցիալիստ․ հասարակարգ։

Գիշերային տեսարան Մինսկից

Հայրենական մեծ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում ԲԱԱՀ օկուպացրել են (1941-1944 թթ.-ին) գերմանաֆաշիստական զորքերը։ Սկսվել է համաժողովրդական պայքարը թշնամու թիկունքում (գործել է 1255 պարտիզանական ջոկատ և խումբ՝ 374 հզ․ մարդ)։ Պատերազմի տարիներին ԲԱԱՀ-ում զոհվել է 2,2 միլիոն մարդ։ Հանրապետությունն ազատագրվել է 1944 թ.-ի հուլիսին։ 1945 թ.-ից ԲՍՍՀՄԱԿ-ի անդամ է։ 1983 թ.-ի հունվարի 1-ին Բելառուսիայի կոմկուսի շարքերում կար 603353 կուսակցական անդամ և 22701 անդամության թեկնածու, ԲԼԿԵՄ շարքերում կար 1500103 կոմերիտական, արհմիությաննշարքերում՝ 5174521 աշխատավոր։ ԱԱՀՄ ժողովուրդների շարքում ԲՍՍՀ աշխատավորները ետ պատերազմյան հնգամյակներում հասել են զգալի հաջողությունների կոմունիստական հասարակարգի կառուցման ասպարեզում։ ԲՍՍՀ պարգեատրվել է Լենինի 2 (1935, 1958), Հոկտեմբերյան հեղափոխության (1968) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։ Սոցիալիստ, շինարարության տարիներին Բելառուսիան դարձել է բարձր զարգացած ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ Այն տնտեսական ամուր կապեր ունի ԱԱՀՄ բոլոր հանրապետությունների հետ։ 1980 թ.-ին արտադրության արտադրանքի ծավալը 29 անգամ գերազանցել է 1940 թ.-ի, 235 անգամ՝ 1913 թ.-ի մակարդակը։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսական բեռնատար ավտոմեքենա Բելազ

Զգալիորեն բարձրացել է ծանր արդյունաբերության տեսակարար կշիռը։ Արդ․ արտադրանքի առանձին տեսակների թողարկման մասին տես աղյուսակ 1-ի տվյալները։ ԲՍՍՀ խոշորագույն էլեկտրակայաններն են Լուկոմլի, Բերեգայի, Սվետլոգորսկի, Սմոլեիչի ՊՇՀԿ-ները։ Վառելիքի արդյունաբերությունը ներկայացված է տորֆի, նավթահանման և նավթավերամշակման ճյուղերով։ Մեքենաշինության մեջ աչքի է ընկնում հաստոցաշինությունը (Մինսկ,Վիտեբսկ, Գոմել, Օրշա, Մոլոդեչնո), ավտո և տրակտորաշինությունը (Մինսկ, ժոդինո, Մոգիլյով)։ Զարգացած է սարքաշինությունը, ռադիոէլեկտրոնային, էլեկտրաէներգիան, արդյունաբերությունը (Մինսկ, Վիտեբսկ, Գոմել, Մոգիր, Բրեստ, Լիդա են), նավթաքիմ․ (Նովոպոլոցկ, Մոգիր),քիմիական պարարտանյութերի և թելերի արդյունաբերությունը (Սվետլոգորսկ, Մոգիլյով, Նովոպոլոցկ, Գրոդնո են), սննդարդյունաբերությունը, թեթև և տեքստիլարդյունաբերությունը (Օրշա, Բարանո-Վիչի), փայտամշակումը (Բորիսով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png