Բարըշ Արդուչ
թուրքերեն՝ Barış Arduç | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 9, 1987[1] (38 տարեկան) |
| Ծննդավայր | Մյունստեռլինգեն, Kreuzlingen District, Տուրգաու, Շվեյցարիա |
| Կրթություն | Էրջիյեսի համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
| Ամուսին(ներ) | Գյուփսե Օզայ |
Բարըշ Արդուչ (թուրքերեն՝ Barış Arduç, հոկտեմբերի 9, 1987[1], Մյունստեռլինգեն, Kreuzlingen District, Տուրգաու, Շվեյցարիա), թատրոնի և կինոյի ազգությամբ թուրք դերասան և մոդել[2]։ Նկարահանվել է մի շարք հայտնի թուրքական սերիալներում և գեղարվեստական ֆիլմերում։ Մեծ հռչակ է ձեռքբերել «Վարձու սեր» հեռուստանովելում մարմնավորելով Օմեր Իփլիքչիի դերը։ 2016 թվականին Բարըշ Արդուչը դարձել է «Kansersiz Yaşam Derneği» (հայերեն՝ Առանց քաղցկեղի կյանք ասոցիացիա ) ասոցիացիայի բարի կամքի դեսպան։ 2019 թվականին նկարահանվել է «Արջնագռավ» հեռուստասերիալում
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարըշը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 9-ին Ստամբուլում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ ծնվել է Շվեյցարիայում։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Ստամբուլում, որտեղ էլ հիմա բնակվում է։ Բարըշ Արդուչն ունի ալբանական ծագում։ Բարըշ Արդուչը փոքրուց զբաղվում է սպորտով։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլում։ Ապագա մասնագիտության հարցում նա միանգամից չի կողմնորոշվել․ ընտրել սպորտային ակադեմիան, թե կոնսերվատորիան։ Սկզբից նա ընտրել է սպորտը, բայց ակադեմիայից նրան մեկ տարի անց հեռացրել են։ Ակադեմիայից հեռացվելուց հետո՝ նա ընդունվել է դերասանական կուրսերի։ Որպես հոբբի՝ Բարըշը մշտապես զբաղվում է սպորտով, լողով, դայվինգով։ Ի տարբերություն իր բազմաթիվ կոլեգաների, Բարըշը կատարելապես տիրապետում է անգլերենին։ Նկարահանվել է «Վարձու սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Օմեր Իփլիքչիին։ 2015 թվականին դարձել է թուրքական «Derimod» ընկերության գովազդային դեմքը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հուլիսի 29-ին ամուսնացել է թուրք դերասանուհի Գյուփսե Օզայի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ֆիլմ | |||
|---|---|---|---|
| Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
| 2014 | Միայն դու | Էմին | |
| 2014 | Դելիհա | Ջեմիլ | |
| 2017 | Երջանկության ժամանակը | Մերթ | |
| Հեռուստատեսություն | |||
| Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
| 2011 | Փոքրիկ տիրուհի | Ջենք | |
| 2011 | Լսեք սիրել | Հաքան | |
| 2012 | Մի անհանգստացեք ինձ համար | Ահմեդ Ավչիօղլու | Էպիզոդիկ դեր |
| 2013 - 2014 | Այսօրվա քաղաքը | Սելիմ Բայրաքթար | Էպիզոդիկ դեր |
| 2015 | Ռակոն | Թեքին Աթան | Գլխավոր դեր |
| 2015 - 2017 | Վարձու սեր | Օմեր Իփլիկչի | Գլխավոր դեր |
| 2019 | Արջնագռավ | Քուզգյուն | Գլխավոր դեր |
| 2020 | Փոս | Արըք Բյոքե Էրդենեթ | Գլխավոր դերերից մեկը |
| 2021-2023 | Ալփ-Արսլան. Մեծն սելջուկներ | Ալփ-Արսլան | Գլխավոր դեր |
| Ինտերնետ հեռուստասերիալներ | |||
| Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
| 2021-2022 | Ակումբ | Ֆըսթըք Իսմեթ Դենիզեր | Գլխավոր դեր / Netflix |
| Գովազդ | |||
|---|---|---|---|
| Տարի | Ապրանքանիշ | Ոլորտ | Ծանոթագրություններ |
| 2015 | Coca Cola-Türkiye | Alkolsüz soğuk içecek | "Aklımdaki Yaz" |
| Derimod | Ayakkabı | Böcek Yapım | |
| 2016 | Garanti Bankası | Banka | Alametifarika |
| Nike | Giyim mağazası | Seslendirme, "Come Out of Nowhere" | |
| 2021 | Turkcell | GSM Operatörü | Melis Sezen ile birlikte yer aldı |
| GoDaddy | İnternet domain servisi | ||
| Paycell | Elektronika | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «StarTV. Բարըշ Արդուչ». Startv.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2016-06-10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեյցարիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի թուրք դերասաններ
- Ալբանական ծագմամբ թուրքեր
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք դերասաններ
- Թուրք կինոդերասաններ
- Թուրք հեռուստադերասաններ
- Թուրք մոդելներ
- Թուրք տղամարդ մոդելներ
- Ստամբուլում ծնված դերասաններ