Ակումբ (հեռուստասերիալ)
Ակումբ թուրքերեն՝ Kulüp | |
---|---|
![]() | |
Ժանր | դրամա |
Երկիր | ![]() |
Լեզու | թուրքերեն սեֆարդերեն |
Ռեժիսոր | Սերեն Յուջե Զեյնեփ Գյունայ Թան |
Գլխավոր դերերում | Գյոքչե Բահադըր Բարըշ Արդուչ Ասուդե Քալեբեք Սալիհ Բադեմջի Ֆըրաթ Թանըշ Մեթին Աքդյուլգեր |
Պրոդյուսեր | Ջենգիզ Չաղաթայ |
Գործադիր պրոդյուսեր | Սաներ Այար |
Սցենարիստ | Ռանա Դենիզեր Նեջաթի Շահին Այշին Աքբուլութ Սերքան Յորուք Բենգյու Յուչունջյու[1] |
Երաժշտություն | Էնդեր Աքայ Ջեմ Էրգունօղլու Գյոքհան Մերթ Քորալ |
Խմբագիր | Ահմեթ Սեսիգյուրգիլ |
Պատմվածքի վայր | Ստամբուլ |
Դարաշրջան | 1955 և 1960 |
Նկարահանման վայր | Ստամբուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 10 |
Էկրաններին է | 2021 թվականի նոյեմբերի 5-ից ընթացիկ-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | O3 Medya |
Դիստրիբյուտոր | Netflix |
Պատկերի ձևաչափ | Digital, 4K Ultra HD |
Կարգավիճակ | եթերաշրջանի ավարտ |
Պաշտոնական կայքէջ |
Ակումբ (թուրքերեն՝ Kulüp), 2021 թվականի արտադրության թուրքական հեռուստասերիալ, որն արտադրվել է Netflix-ի համար։ Ռեժիսորներն են Սերեն Յուջեն և Զեյնեփ Գյունայ Թանը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Գյոքչե Բահադըրը, Բարըշ Արդուչը, Ասուդե Քալեբեքը, Սալիհ Բադեմջին, Ֆըրաթ Թանըշը և Մեթին Աքդյուլգերը[2]։ Netflix-ում պրեմիերան կայացել է 2021 թվականի օգոստոսի 5-ին։ Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը բաղկացած է 10 սերիայից։ Եթերաշրջանը բաղկացած է երկու մասից, համապատասխանաբար, 6 և 4 սերիաներից[3]։ Երկրորդ մասի պրեմիերան կայացել է 2022 թվականի հունվարի 6-ին[4]։
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկին բանտարկյալ Մաթիլդան 1955 թվականին աշխատում է Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում։ Փորձելով լավ հարաբերություններ հաստատել իր դստեր հետ՝ Մաթիլդան պայքարում է դստերը՝ Ռաշելին հեռու պահել Պերայի հանրային կարգը խախտող անձանցից մեկից՝ Ֆըսթըք Իսմեթից։ Մաթիլդան նաև փորձում է պայքարել իր ղեկավարի Օրհանի, գիշերային ակումբի կառավարիչ Չելեբիի և արտիստ Սելիմի դեմ[5][6]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գյոքչե Բահադըր - Մաթիլդա Ասեո, սեֆարդյան հրեուհի, նախկին բանտարկյալ և Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկի աշխատակից[7],
- Բարըշ Արդուչ - «Ֆըսթըք» Իսմեթ Դենիզեր, տաքսու վարորդ և Ռաշելի սիրեցյալը,
- Ասուդե Քալեբեք - Ռաշել Ասեո, Մաթիլդայի դուստրը և Իսմեթի սիրեցյալը,
- Սալիհ Բադեմջի - Սելիմ Սոնգյուր, գիշերային ակումբի երգիչը
- Ֆըրաթ Թանըշ - Չելեբի
- Մեթին Աքդյուլգեր - Օրհան Շահին (Նիկո)
- Սուզան Քարդեշ - Մեվհիբե Շահին, Օրհանի մայրը,
- Հյուլյա Դույար, Իսմեթի մայրը,
- Հալիլ Բաբյուր, Սոներ[8],
- Սերա Արըթյուրք - Քերիման[9],
- Մերվե Շեյմա Զենգին - Թասուլա, Ռաշելի հույն ընկերը
- Իլքեր Քըլըչ - Մորդո, Ռաշելի փեսացուն,
- Սեզեր Արըչայ - Հաջը
- Մուրաթ Գարիբաղաօղլու - Դավիթ
- Իշթար Գյոքսևեն - Ալի Շեքեր, Իսմեթի հայրը,
- Վալերիա Լախինա - Դիանա, բրիտանական դեսպանատանն աշխատող անգլուհի,
- Դողունայ Յունալ - Բահթիյար
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե հայտարարվել էր, որ հեռուստասերիալի անվանումը կլինի «Կոդավորված անվանում. ակումբ»։ Հեռուստասերիալի մասին Netflix-ը հայտարարել էր 2020 թվականի հոկտեմբերին՝ նշելով, որ գլխավոր դերերում հանդես կգան Գյոքչե Բահադըրը, Բարըշ Արդուչը և Սալիհ Բադեմջին[10]։ Նույն ամսին հայտարարվեց, որ Ֆըրաթ Թանըշը միացել է հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմին[11]։ 2021 թվականի մարտին լրագրող Բիրսեն Ալթունթաշը գրառում էր արել, որտեղ նշվում էր, որ երկրորդային դերերում հանդես կգան Ռուհի Սարըն, Սուզան Քարդեշը և Հազըմ Քյորմյուքչյուն[12]։ Հեռուստասերիալի արտադրությամբ Netflix-ի պատվերով զբաղվել են Սաներ Այարը, Այշե Դուրմազը և թուրքական O3 Medya ընկերությունը։ Ռեժիսորները եղել են Սերեն Յուջեն և Զեյնեփ Գյունայ Թանը, իսկ սցենարիստները եղել են Ռանա Դենիզերը, Նեջաթի Շահինը, Բենգյու Յուչունջյուն, Այշին Աքբուլութը և Սերքան Յորուքը[11]։
Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքիայի հրեական համայնքը մեծապես դրական է գնահատել հեռուստասերիալը։ Հրեական ծեսերի պատկերումը, սեֆարդերենը և քաղաքական թեմաները, ինչպես օրինակ հարստության հարկը, բարձր են գնահատվել համայնքի անդամների կողմից[13][14][15]։ Բացի այդ, տաբու հանդիսացող թեմաների պատկերումը, ինչպես օրինակ ծպտյալ հույները, Թուրքիայում հակահունական տրամադրությունները և 1955 թվականի Ստամբուլի ջարդերը (պատկերված է երկրորդ հատվածում), մեծապես գնահատվել են հույն ուղղափառ համայնքի անդամների կողմից[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Kulüp Hakkında Bilinmesi Gerekenler - FilmLoverss»։ web.archive.org։ 2021-11-02։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-02-ին։ Վերցված է 2022-08-30
- ↑ «Gökçe Bahadır başrollü Netflix dizisi 'Kulüp'ten ilk fragman»։ Cumhuriyet։ 12 October 2021։ Վերցված է 7 November 2021
- ↑ «Kulüp dizisi konusu nedir? Netflix Kulüp oyuncuları kimler? Kulüp nerede çekildi?»։ Habertürk։ 5 November 2021։ Վերցված է 7 November 2021
- ↑ Kotiya Shruti։ «'The Club' Part 2 review: The Glam and Glitz of the 1950s return with the Istanbul Club in Netflix series»։ www.sportskeeda.com
- ↑ «Kulüp dizisi konusu ve oyuncu kadrosu! Kulüp dizisi ilk sezon yayımlandı mı?»։ Milliyet։ 5 November 2021։ Վերցված է 7 November 2021
- ↑ Pheiffer Evan (2021-11-24)։ «'The Club': Netflix’s Sephardic Heroine Braves Turkey’s Troubled Past»։ Newlines Magazine (անգլերեն)։ Վերցված է 2021-11-25
- ↑ «Kulüp dizisi oyuncuları kimler, konusu ne? Netflix Kulüp dizisi oyuncu kadrosu»։ CNN TÜRK (թուրքերեն)։ Վերցված է 2022-08-30
- ↑ «Kulüp dizisine yeni oyuncu - Birsen Altuntaş»։ web.archive.org։ 2022-06-15։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-15-ին։ Վերցված է 2022-08-30
- ↑ tarafından Birsen Altuntaş (2022-06-17)։ «Kulüp dizisinin kadrosuna bir yeni oyuncu daha - Birsen Altuntaş» (թուրքերեն)։ Վերցված է 2022-08-30
- ↑ Beyazperde։ «Netflix, Türkiye'deki Yeni Projelerini Tanıttı»։ Beyazperde (թուրքերեն)։ Վերցված է 2021-11-12
- ↑ 11,0 11,1 «Netflix'in Türk yapımı 'Kod Adı Kulüp' dizisinin kadrosuna Fırat Tanış dahil oldu»։ www.cumhuriyet.com.tr (թուրքերեն)։ Վերցված է 2021-11-12
- ↑ Mynet։ «Barış Arduç ve Gökçe Bahadır’lı Netflix dizisi Kulüp’ün kadrosuna 3 sürpriz isim»։ Mynet Magazin (թուրքերեն)։ Վերցված է 2021-11-12
- ↑ «Türkiye Yahudileri, Kulüp dizisini nasıl buldu?»։ BBC News Türkçe (թուրքերեն)։ Վերցված է 2021-11-12
- ↑ «Netflix 'The Club' connects mainstream Turkey to Jewish heritage»։ Al Jazeera։ 19 November 2021։ Վերցված է 20 November 2021
- ↑ «Murder, intrigue and showbiz in Istanbul: ‘The Club’ fascinates viewers»։ TRT World (անգլերեն)։ Վերցված է 2022-01-15
- ↑ «Turkish Netflix series turns cameras on pogroms, hidden Greeks»։ Al-monitor (անգլերեն)։ Վերցված է 2022-01-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ակումբ (հեռուստասերիալ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|