Մեթին Աքդյուլգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Մեթին Աքդյուլգեր
թուրքերեն՝ Metin Akdülger
Ծնվել էապրիլի 10, 1988(1988-04-10) (34 տարեկան)
ԾննդավայրԲուրսա, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունկինեմատոգրաֆ, դերասան և մոդել

Մեթին Աքդյուլգեր (թուրքերեն՝ Metin Akdülger, ապրիլի 10, 1988(1988-04-10), Բուրսա, Թուրքիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան։ Մարմնավորել է Մուրադ IV սուլթանի դերը՝ «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթինը ծնվել է 1988 թվականի ապրիլի 10-ին Բուրսայում։ Նրա նախնիները Սալոնիկից գաղթած հույներ են եղել։ Հաջողությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Քոչի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին։ Համալսարանում հետաքրքրվել է ֆուտբոլով, սակայն աստիճանաբար սկսել է ներգրավվել համալսարանական թատրոնի ներկայացումներում։ Մեթինը թատերական կուրսերի է հաճախել[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը խաղացել է թատերական չորս ներկայացումներում և կինոյի և հեռուստատեսության վեց դերերում։ 2016 թվականին մարմնավորում է օսմանյան սուլթան Մուրադ IV-ին՝ «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթին Աքդյուլերը զբաղվում է բռնցքամարտով, սիրում դահուկավարել, հետաքրքրված է քայթսերֆինգով և լողով։ Կատարյալ տիրապետում է անգլերենի[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 ֆ Kahraman
2013-2015 ս Մակընթացություն Medcezir Օրքուն Ջիվանօղլու
2014 ֆ Առանց ինձ Bensiz Նեջիփ
2015 ս Տատեր և մայրեր Analar ve Anneler Թահսին Թուհրաջի
2015 ֆ Կոտրված սրտերի բանկ Kırık Kalpler Bankası Թուրհան
2016 ս Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան Muhteşem Yüzyıl Kösem Մուրադ IV

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010: «Հիմար Ռոմեո»
  • 2011: «Ձիթապտղի ժամանակ»
  • 2012: «Սկավառակ»
  • 2014: «Մեքենա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Филиппович, Константин։ «Метин Акдульгер: фото, фильмография, биография, новости»։ www.hierapolis-info.ru։ Վերցված է 2017-01-19 
  2. «İşte '4. Murat'ı canlandıracak oyuncu» (թուրքերեն)։ Milliyet։ 15.6.2016։ Վերցված է 2016-07-8 
  3. Metin Akdülger Archived 2018-10-09 at the Wayback Machine. Gökçe Altan Agency

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]