Մակընթացություն (սերիալ)
Մակընթացություն թուրքերեն՝ Medcezir | |
|---|---|
| Ժանր | երիտասարդական, կոմեդիա, մելոդրամա |
| Ստեղծող | Էջե Յորենչ |
| Երկիր | |
| Հիմք | The O.C. |
| Լեզու | թուրքերեն |
| Գլխավոր դերերում | Չաղաթայ Ուլուսոյ Սերենա Սարըքայա Բարըշ Ֆալայ Մինե Տուգայ Շեբնեմ Դյոնմեզ Հազար Էրգյուչլու Թաներ Յոլմեզ Ալի Աքսյոզ |
| Պրոդյուսեր | Քերեմ Չաթայ |
| Երաժշտություն | Թոյգար Իշըքլը |
| Նկարահանման վայր | Ստամբուլ և Թուրքիա |
| Եթերաշրջանների քանակ | 2 |
| Սերիաների քանակ | 77 |
| Էկրաններին է | սեպտեմբերի 13, 2013-ից հունիսի 12, 2015-ը |
| Հեռուստաալիք | Star TV |
| Ընկերություն | Ay Yapım |
| Դիստրիբյուտոր | Warner Bros. International Television?, Warner Bros., Ay Yapım, Warner Bros. International Television Production? և Warner Bros. Television |
| Պաշտոնական կայքէջ | |
Մակընթացություն (թուրքերեն՝ Medcezir), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ով։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Չաղաթայ Ուլուսոյ, Սերենա Սարըքայան, Բարըշ Ֆալայը, Մինե Տուգայը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2015 թվականի հունիսի 12-ը։ Հեռուստասերիալը պատմում է դեռահասների խմբի մասին, ովքեր բնակվում են Ստամբուլի Ալթընքյոյ թաղամասում։ Հեռուստասերիալը ցուցադրվել է արտասահմանյան մի շարք երկրներում[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Յամանը (Չաղաթայ Ուլուսոյ), ով բնակվում է Ստամբուլի Թոզլուդերե թաղամասում, աշխատասեր է, ով տքնաջանորեն աշխատելով փորձում է լավ վաստակել։ Իր եղբոր՝ Քենանի ծննդյան տոնին նրանք ձերբակալվում են և բանտարկվում, քանի որ Քենանը ավտոմեքենա էր գողացել գազալցակայանից։ Պատահաբար Յամանին ոստիկանատանը տեսնում է հայտնի իրավաբան Սելիմ Սերեզը, ով օգնում է նրան դուրս գալու բանտից։ Երբ Յամանի մայրը դուրս է հանում նրան տնից, Յամանը ստիպված զանգահարում է Սելիմին և խնդրում նրա օգնությունը։ Նա տեղափոխվում է Ստամբուլի մեծահարուստների Ալթընքյոյ թաղամաս, որտեղ մեկ շաբաթ ժամկետով դառնում է Սերեզների տան այգեպանը՝ բնակվելով նրանց տան դիմաց գտնվող փոքրիկ տնակում։ Ալթընքյոյում նա ընկերանում է Սելիմի որդու Մերթի հետ։ Նա սիրահարվում է հարևան տանը ապրող Միրայի (Սերենա Սարըքայա)։ Նրանց սերը անցնում է բազմաթիվ փորձություններով։
Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր | Եթերաշրջան | |
|---|---|---|---|
| 1 | 2 | ||
| Չաղաթայ Ուլուսոյ | Յաման Քոփեր | Main | |
| Սերենա Սարըքայա | Միրա Բեյլիջե | Main | |
| Բարըշ Ֆալայ | Սելիմ Սերեզ | Main | |
| Մինե Տուգայ | Էնդեր Սերեզ | Main | |
| Թաներ Յոլմեզ | Մերթ Սերեզ | Main | |
| Հազար Էրգյուչլու | Էյլուլ Բուլուտեր | Main | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «'Кварталът на богатите/Medcezir». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «'Medcezir website in Mega». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
|