Արջնագռավ (հեռուստասերիալ)
Արջնագռավ թուրքերեն՝ Kuzgun | |
|---|---|
| Ժանր | դրամա |
| Երկիր | |
| Լեզու | թուրքերեն |
| Ռեժիսոր | Բահադիր Ինջե |
| Գլխավոր դերերում | Բարըշ Արդուչ Բուրջու Բիրիջիք Սեթթար Թանրըյողեն Հաթիջե Ասլան Լևենթ Յուլգեն Ջաներ Շահին Ահսեն Էրօղլու Այթեք Շայան |
| Պրոդյուսեր | Քերեմ Չաթայ |
| Սցենարիստ | Բուրջու Գյորգյուն Թոփթաշ Օզլեմ Յըլմազ |
| Երաժշտություն | Թոյգար Իշըքլը |
| Նկարահանման վայր | Ստամբուլ |
| Եթերաշրջանների քանակ | 2 |
| Սերիաների քանակ | 21 |
| Էկրաններին է | 2019 թվականի փետրվարի 13-ից 2019 թվականի հոկտեմբերի 16-ը |
| Հեռուստաալիք | Star TV |
| Ընկերություն | Ay Yapım |
| Դիստրիբյուտոր | Ay Yapım |
| Պաշտոնական կայքէջ | |
Արջնագռավ (թուրքերեն՝ Kuzgun), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է թուրքական Star TV հեռուստաալիքով։ Հեռուստասերիալի առաջին սերիան ցուցադրվել է 2019 թվականի փետրվարի 13-ին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բարըշ Արդուչը, Բուրջու Բիրիջիքը, Սեթթար Թանրըյողենը, Հաթիջե Ասլանը, Լևենթ Յուլգենը, Ջաներ Շահինը, Ահսեն Էրօղլուն և Այթեք Շայանը։ Հեռուստասերիալի սցենարիստներն են Բուրջու Գյորգյուն Թոփթաշը և Օզլեմ Յըլմազը։ Ռեժիսորը Բահադիր Ինջեն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալը պատմում է Քուզգյունի և Դիլայի սիրո պատմության մասին։ Նրանց հայրերը եղել են ոստիկաններ, աշխատել են միասին, իսկ Դիլան և Քուզգյունը դեռ մանուկ տարիքից սիրել են իրար։ Մի անգամ Դիլայի հայրը որոշում է անցնել հանցագործ տարրերի կողմը և դավաճանում է իր գործընկերոջը։ Յուսուֆ Ջեբեջին մահանում է դավաճանի պիտակով, իսկ նրա որդին և կինը նոր անուններով ստիպված լքում են Թուրքիան և տեղափոխվում այլ երկիր։ Քսան տարի անց Քուզգյունը վերադառնում է հայրենի քաղաք՝ Ստամբուլ։ Նա ցանկանում է առնել հոր վրեժը և մաքրել նրա անունը։ Նրա և Դիլայի ճակատագրերը նորից խաչվում են, բայց ամեն ինչ շատ բարդ է, քանի որ Քուզգյունը վերադարձել է վրեժ լուծելու համար[1]։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր | Սերիա | Ծանոթագրություն |
|---|---|---|---|
| Բարըշ Արդուչ | Քուզգյուն Ջեբեջի/Ադըվար | 1-21 | |
| Բուրջու Բիրիջիք | Դիլա Բիլգին/Ջեբեջի | 1-21 | |
| Սեթթար Թանրըյողեն | Դերվիշ Ջևհերի/Բեհրամ Ադըվար | 1-21 | |
| Հաթիջե Ասլան | Մերյեմ Ջեբեջի | 1-21 | |
| Լևենթ Յուլգեն | Ռըֆաթ Բիլգին | 1-21 | |
| Ահմեթ Վարլը | Բորա | 3-21 | |
| Ջաներ Շահին | Քարթալ Ջեբեջի | 1-21 | |
| Ահսեն Էրօղլու | Քումրու Ջեբեջի | 1-21 | |
| Այթեք Շայան | Ալի Բիլգին | 1-21 | |
| Իփեք Էրդեմ | Շերմին Բիլգին | 1-21 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ворон / Kuzgun Все серии (2019) смотреть онлайн турецкий сериал на русском языке». 1plus1tv.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.