Բուրջու Բիրիջիք
![]() | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1989[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Էլմալը շրջան, Անթալիայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և մոդել |
Բուրջու Բիրիջիք (թուրքերեն՝ Burcu Biricik, մայիսի 4, 1989[1], Էլմալը շրջան, Անթալիայի մարզ, Թուրքիա), թուրք դերասանուհի[2][3][4][5]։ Ունի յուրյուքյան ծագումնաբանություն, որը թուրքական էթնիկ ենթախումբ է։ Մանհեյմի թուրքական ֆիլմերի կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն դերասանուհի» մրցանակին[6]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուրջու Բիրիջիքը ծնվել է 1989 թվականի մայիսի 4-ին Անթալիայում։ 2006 թվականին Անթալիայում կայացած «Միսս Միջերկրական ծով» գեղեցկության մրցույթի ժամանակ արժանացել է Աքդենիզի գեղեցկուհի կոչմանը[7][8]։ Մասնակցելով թատերական փառատոնի և հաղթելով մրցանակ՝ նա որոշել է դառնալ դերասանուհի։ Էգեի համալսարանում ստանալով հնագիտության բակալավրի աստիճան՝ դերասանական կուրսեր է անցել Բորնովայի քաղաքային թատրոնում[9]։ Բիրիջիքն իր դերասանական կարիերան սկսել է նույն թատրոնում[10]։ Այնտեղ նա խաղացել է թատերական այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Երկուսից մեկը», «Տիկնոջ այցը», «Ես փակում եմ իմ աչքերը», «Ես կատարում եմ իմ պարտքը» և «Հորմուզ ընտանիքը»[11]։
2007 թվականին իր հեռուստատեսային առաջին դերն ստացել է Show TV-ով հեռարձակվող «Մաչոները» հեռուստասերիալում[12]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր | |||
---|---|---|---|
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություն |
2013 | Կորել է կատուն | Լալա | |
2013 | Հավատի սենյակ | Քուրբան | |
2014 | Ինձ հեքիաթ մի պատմիր | Էզգի | |
2015 | Թոփրաքի օրագիրը | Թոփրաք | Կարճամետրաժ ֆիլմ |
2016 | Շատ հեռու, շատ մոտիկ | Ասլը | |
2017 | Քո հետ ամեն ինչ լավ է | ||
2019 | Ցիցերոն | ||
Հեռուստատեսություն | |||
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություն |
2006 | Մաչոներ | Քարտուղարուհի | |
2006 | Կապվիր Ումիթի հետ | ||
2011 | Հոյակապ դար | Հյուրեմի նոր ծառա | |
2011 | Սափրիչ Քեմալ | ||
2012 | Թշնամի եղբայրներ | Դերյա | |
2013–2014 | Սիրիր ինձ այնպես | Սեդա | |
2014 | Պատվի համար | Քյուբրա Գյունգյոր | |
2015–2017 | Կյանքի երգ | Հուլյա Չամօղլու Ջևհեր | |
2018 | 8 օր | Բահար Յուքսել | |
2019 | Արջնագռավ | Դիլա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Burcu Biricik: O sahnelerde ekrana bakmıyor»։ CNN Türk
- ↑ «Yanı başımızdaki 700 yıllık tarih: Yörük Köyü - CNN Türk»։ www.cnnturk.com
- ↑ «Yerli Nicole Kidman»։ m.posta.com.tr։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-03-ին։ Վերցված է 2019-10-20
- ↑ Onedio.com։ «Sosyal Medya Hayat Şarkısı'nı Konuşuyor: İşte Burcu Biricik ve Cadaloz Tiplemesi Hülya!»
- ↑ «Burcu Biricik, Çok Uzak Fazla Yakın filmiyle ödül aldı - MedyaTava»։ www.medyatava.com
- ↑ «'Murat la Sanki Gercekten Asigiz»։ Hürriyet։ օգոստոսի 14, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է հուլիսի 21, 2016
- ↑ «Burcu Biricik, 17 yaşındayken Akdeniz Güzeli seçilmiş»։ CNN Türk
- ↑ «'Burcu Biricik Hiç Prenses Olmadim»։ Hürriyet։ փետրվարի 13, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է մարտի 17, 2016
- ↑ «'Burcu Biricik İlk Aşkım Travmaydi»։ Gece։ ապրիլի 1, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է մայիսի 1, 2016
- ↑ «'Burcu Biricik İnstyle Weddings Ekinde»։ Trendus։ ապրիլի 27, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է մայիսի 6, 2016
- ↑ «'Burcu Biricik Korkmanin Hicbir Anlami Yok»։ CNN Türk։ փետրվարի 8, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է մարտի 23, 2016