Բատիստ Ջաբիկոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բատիստ Ջաբիկոնի
ֆր.՝ Baptiste Giabiconi
Baptiste Giabiconi.jpg
Ծնվել էնոյեմբերի 9, 1989(1989-11-09) (30 տարեկան)
ԾննդավայրՄարինյան[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունմոդել և երգիչ
Կայքgiabiconistyle.com
Baptiste Giabiconi Վիքիպահեստում

Բատիստ Ջաբիկոնի (ֆր.՝ Baptiste Giabiconi, նոյեմբերի 9, 1989(1989-11-09), Մարինյան[1]), ֆրանսիացի մոդել և երգիչ: Համարվում է աշխարհի ամենաթանկ վճարվող մոդելներից մեկը[2]: Ներկայումս հանդիսանում է Chanel-ի, Ֆենդիի և Կարլ Լագերֆելդի պաշտոնական դեմքը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատիստ Ջաբիկոնին ծնվել է Ֆրանսիայի հարավում՝ Մարինյան քաղաքում: Նրա ծնողները ծնունդով կորսիկացիներ են: Մինչ մոդելային կարիերան սկսելը, հետաքրքրվել է աէրոնավտիկայով: 2008 թվականին Ջաբիկոնին պայմանագիր է կնքել Նյու Յորքի «DNA Model Management» մոդելային գործակալության հետ: Նույն տարում Կարլ Լագերֆելդը առաջարկեց Ջաբիկոնիին դառնալ «Chanel»-ի պաշտոնական դեմքը: Դրանից հետո Ջաբիկոնին երկու տարի մասնակցել է Chanel-ի փակ ցուցադրություններին՝ հանդես գալով Ֆրեյա Բեհա Էրիքսենի, Լարա Սթոունի և Էբբի Լի Քերշոուի հետ: 2010 թվականին նկարահանվել է Ռոբերտո Կավալիի գովազդային ցուցադրության համար, իսկ Կոկո Ռոշայի հետ միասին դարձել է «Coca Cola Light»-ի դեմքը[3]: Նա հայտնվել է նաև «Vogue»-ի, «Harper’s Bazaar»-ի, «Elle»-ի, «Numero Homme»-ի, «V Man»-ի, «Marie Claire»-ի, «Purple»-ի և «L’Officiel Hommes» շապիկներին:

2010 թվականին թողարկվեց նրա դեբյուտային «Showtime» սինգլը, իսկ 2012 թվականի սեպտեմբերին Ջաբիկոնին թողարկել է իր առաջին «Oxygen» ալբոմը: Այն ֆրանսիական չարթերում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[4]: 2011 թվականին մասնակցել է ֆրանսիական «Պարեր աստղերի հետ» մրցույթի երկրորդ եթերաշրջանում՝ կիսաեզրափակչում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: 2015 թվականի մարտի 13-ին Բատիստ Ջաբիկոնին թողարկել է դիզայներական առաջին հավաքածուն: Հավաքածուի շապիկների վրա գրված են եղել «տղայական գրվածքներ» և Բատիստի մարմնի պատկերները[5]: Հավաքածուի հետ միասին, Բատիստը սկսել է բլոգ վարել, որտեղ դիզայներական խորհուրդներ է տվել նորաձևության և ոճային հավելումների վերաբերյալ: Վերջերս Բատիստը ճանաչվել է համացանցի աստղ, ունենալով հետևորդների ամենամեծ թվաքանակը, բոլոր մոդելների մեջ[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]