Էբբի Լի Քերշոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էբբի Լի Քերշոու
Ծնվել էհունիսի 12, 1987(1987-06-12) (36 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
Ծնողներհայր՝ Քիմ Քերշոու

 Էբբի Լի Քերշոու (անգլ.՝ Abbey Lee Kershaw, հունիսի 12, 1987(1987-06-12), Մելբուռն, Ավստրալիա), նաև հայտնի է, որպես Էբբի Լի, ավստրալիացի մոդել և դերասանուհի[1]։ Մի քանի հաջող տարիներից հետո, այդ թվում 2011 թվականի նորաձևության սեզոնը, V ամսագիրը կոչեց Քերշոուին սուպերմոդել[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Քերշոույի հիշողությունների՝ երեխա ժամանակ ինքը «մշտապես պառկած է եղել հիվանդանոցում»։ Երբ նա չորս տարեկան էր, նա մենինգիտ էր ունեցել, և ստիպված էր կատարել երկու գոտկային պունկցիա։ Նա նաև ունեցել է ծնկի ուռուցք և մի քանի կոտրվածքներ, ծառերի վրա անընդհատ մագլցման պատճառով։ Նա «մեծացել է 42 ազգության մեջ», դա բացատրելով տված հարցազրույցում նրանով, որ իրենց դպրոցում, որտեղ կար 150 երեխա, եղել է շատ բազմամշակութային[3]։ Ավելի ուշ Աբբի Լին արժանացել է հեղինակավոր ավստրալիական Girlfriend Model Search 2004 մրցույթին[4]։ Դպրոցն ավարտելուց հետո, 2005 թվականին նա տեղափոխվել է Մելբուրնից Սիդնեյ, որտեղ էլ սկսել է մոդելի կարիերան։ Քերշոուն ապրում էր 100 մետր հեռավորության վրա լողափից, և հենց այնտեղ է նրան նկատել Քեթի Ուորդը, որը բացել է նախկինում նման մոդելներին, ինչպիսիք են Միրանդա Քերը և Սամանթա Հերիսը[3][5]։ Էբբի Լին պայմանագիր է կնքել Chic Management-ի հետ մեկ շաբաթվա ընթացքում[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007—2009[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Քերշոուն NEXT մոդելավորման գործակալության հետ կնքեց պայմանագիր և մարտ ամսին տեղափոխվեց Նյու Յորք։ Դեկտեմբերի 11-ին Models.com պորտալը անվանեց նրան «Next Superstar»[7]:

Քերշոուն դեբյուտել է պոդեումում 2008 թվականին նորաձևության շաբաթում, Նյու Յորքում, հաջողեցնելով անցնել 29 շոու։ Իր առաջին նորաձևության շաբաթ Միլանում անցել է բացառիկ ցուցադրությունների Gucci-ի համար[8]։ Նույն տարվա սեպտեմբերին Էբբի Լին սայթաքել է բարձր կրունկների վրա և ընկել Նյու Յորքում Rodarte շոուի ժամանակ[9]։ Մեկ ամիս անց Փարիզում նա ուշագնաց է եղել Alexander McQueen-ի ցուցադրությանը, շատ կոշտ կաշի կորսետի պատճառով[10]։ Սակայն այդ երկու միջադեպերը չեն ազդել նրա ապագա պայմանագրերի վրա[9][10]։ 2008 թվականի նոյեմբերի 15-ին Միլանում նա առաջին անգամ դուրս է եկել միջազգային մակարդակ, հայտնվելով Victoria's Secret Fashion Show հեռուստատեսության մեջ, որտեղ նա մասնակցել է Pink Planet սեգմենտին[11]։

2008 թվականից սկսած, Քերշոուն փայլում էր Gucci-ից Flora օծանելիքի գովազդային կամպանիայում[12]։

2009 թվականին մոդելը ստիպված է եղել բաց թողնել աշնանային ցուցադրությունները վնասվածքի պատճառով[4]։ Էբբի Լին մասնակցել է բացահայտ նկարահանումներին Purple Fashion ֆրանսիական ժուռնալի համար, հրատարակված աշուն/ձմեռ 2009 սեզոնում[13]։ Ծնկի պատճառով աշնանային սեզոն 2009-ի բաց թողումից հետո, Քերշոուն նորից հայտնվել է նորաձևության շաբաթում, Միլանում, բացելով Dolce & Gabbana ցուցադրությունը։ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին նա երկրերդ անգամ մասնակցել է Victoria’s Secret Fashion Show-ում, բայց այս անգամ նա ունեցել է 3 ելույթ՝ «Star Trooper», «Pink Planet» և «Enchanted Forest» սեգմենտներում[14]։

2010-ից մինչ օրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Քերշոուն մեծ ուշադրություն էր դարձնում, մասնակցելով տարբեր կամպանիաներում, նկարահանումներում եւ շոուներում[15]։ 2010 թվականի մարտին հայտնի է դարձել, որ նա դառնալու է Chanel կամապիայի դեմքը աշուն/ձմեռ 2010/2011 սեզոնում։ Այդ լուրերը հայտնվել են նրանից հետո, երբ 2010 թվականի աշնանը նա փակում էր Chanel բարձր նորաձևության շոուն և բացում Chanel-ի աշուն/ձմեռ 2010/2011 սեզոնի ցուցադրումը[16]։ Նոյեմբերում նա չորրորդ անգամ դարձել է ավստրալիականVogue-ի շապիկի վրա մոդել (շապիկի վրա նրա նախորդ հայտնվումները կայացել են 2010 թվականի մարտին, 2009 թվականի մարտին և 2008 թվականի մարտին)[17]։

2011 թվականի գարնանը Էբբի Լին ինքնանկար է արել Rag & Bone կամպանիայի նոր Do-It-Yourselfճի համար, մոդելներ Ալեքսանդրա Պիվովարովայի, Էդիթ Վիլկեվիչուտի և Լիլի Օլդրիջի հետ[18]։ Նա վաստակել է 100 000 դոլար, լինելով բացառիկ Chanel մոդել[19]։

2012 թվականի հունվարին Էբբի Լին բաժանել է 5-րդ տեղը ամերիկացի մոդել Արիզոնա Մյուզի հետ՝ «50 լավագույն մոդելները, ըստ models.com-ի» ցուցակում և 21-րդ տեղը՝ նույն կայքի «Top Money Girls» ցուցակում[20][21]։

Քերշոուն հայտնվել է 2011 թվականի Numero-ի մայիսյան շապիկի վրա, որը հանել է Թոմ Մունրոն[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում դեր
2011 Submission Ջուջուցուի մարտիկ / Jiu Jitsu Fighter
2015 Ռուբեն Գաթրի Ruben Guthrie Զոյա Հոբեք / Zoya Houbec
2015 Caprice Հոլլի / Holly
2015 Snowbird Թեո / Theo
2015 Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը Mad Max: Fury Road Անդրուրաշարժիկ / The Dag
2016 Եգիպտոսի աստվածները Gods of Egypt Անաթ / Anat
2016 Նեոնային դև The Neon Demon Սարա / Sarah
2016 Ամանորյա կորպորատիվ Office Christmas Party Սավաննա / Savannah
2017 Մութ աշտարակ The Dark Tower Տիրանա / Tirana
2017 Բարի գալուստ անծանոթ Welcome the Stranger Էլիս / Alice
2017 1%
2018 Մենք՝ Սիզիֆ ենք To the Night Քեթի / Caty
2018 Էլիզաբեթ Հարվեսթ Elizabeth Harvest Էլիզաբեթ / Elizabeth

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս բնակվում է Նյու Յորքում։ Նրա ընկերների թվում են այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Ֆրեյա Բեհա Էրիքսենը, Դեյզի Լոուն և Քեթրին Մաքնիլը[4]։ Նա ունի ընտանի կենդանի՝ մողես, Էննի Հոլ անունով[22]։ Նա ունի մի քանի դաջվածքներ, այդ թվում՝ ափի մեջ փոքրիկ պացիֆիկ, միջին մատի վրա՝ բու, և Երկվորյակների նշանը կոճի վրա և «truth» բառը, թաքնված ներքին շուրթի ստորին։ Նա վերջերս ավելացրել է երկու նոր դաջվածքներ փորի վրա, արված սպիտակ թանաքով։ Քերշոուն, նաև իրեն դրսևորել է, որպես նկարիչ՝ յուղաներկով նկարելով աբստրակտ նկարներ[23]։

Իր սեռական կողմնորոշման մասին նա ասում է, որ «միշտ էլ ճոճվում էր երկու կողմերում», բայց համարում է իրեն ոչ թե բիսեքսուալ, այլ «պարզապես փորձարկող»[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Four Other Faces» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «A IS FOR ABBEY: NEW SUPERMODEL» (անգլերեն). V. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 «…and here she is!» (անգլերեն). models.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 «This Week's Model: Abbey Lee Kershaw» (անգլերեն). W. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Kathy Ward nurtures Miranda Kerr, Harris and McNeil» (անգլերեն). Goldcoast. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. 6,0 6,1 «New York Fashion Magazine» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «Next Superstar Alert» (անգլերեն). Models.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «Gucci Books Abbey Lee Exclusive» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. 9,0 9,1 «blasblog: abby lee's stumble and fall» (անգլերեն). Style.com.
  10. 10,0 10,1 «Abbey Lee Kershaw faints on catwalk at Alexander McQueen» (անգլերեն). catwalkqueen.tv. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. «Victoria's Secret Fashion Show 2008 Gallery» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Courteney Cox and Faith Hill Get Fragrance Deals; Tom Ford Makes Soap on a Rope» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. «Purple Best of Season- F/W 09» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. «Victoria's Secret Fashion Show 2009 Gallery» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. «Pirelli Calendar 2011 by Karl Lagerfeld» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  16. «Aussie Abbey's the face of 2010» (անգլերեն). The Sydney Morning Herald. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  17. «Abbey Lee Kershaw Covers Australian Vogue for the Fourth Time» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  18. «Check Out Rag & Bone's DIY Ad Campaign Featuring Abbey Lee Kershaw, Edita Vilkeviciute, Sasha Pivovarova, and Lily Aldridge» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  19. «From McDonald's to Chanel, Abbey cashes in at the Paris end» (անգլերեն). The Sydney Morning Herarld. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. «Top 50 models women» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  21. «The Money Girls» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  22. 22,0 22,1 «5 Things You Didn't Know About Abbey Lee Kershaw» (անգլերեն). Pedestrian.tv. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  23. «Model Abbey Lee Kershaw Is Also An Artist» (անգլերեն). Pedestrian.tv. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]