Բանբեր գրականության և արվեստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանբեր գրականության և արվեստի
Տեսակհանդես
Գլխավոր խմբագիրՆիկողայոս Ադոնց
Հիմնադրվել է1903

«Բանբեր գրականության և արվեստի», գրական-գեղարվեստական կիսամյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել է 1903–1904 թվականներին Սանկտ Պետերբուրգում։

Խմբագիր՝ Նիկողայոս Ադոնց։

Վիպակներ, բանաստեղծություններ, տեսական ու գրական-պատմական բաժիններում ներկայացել է հայ գրողներին և գրական կյանքի ընդհանուր պատկերը, աշխատել է բացահայտել հայության տարանջատ հատվածների սոցիալ-տնտեսական և հասարակական կացությունը, նպաստել է արևելահայ ու արևմտահայ գրականությունների մերձեցմանը։

Տպագրել է Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Թեքեյանի, Ավետիք Իսահակյանի, Սիամանթոյի, Միքայել Կյուրճյանի, Վահան Մալեզյանի, Արփիար Արփիարյանի, Վրթանես Փափազյանի, Լևոն Շանթի, Երվանդ Օտյանի, Առանձարի ստեղծագործություններից, Միքայել Նալբանդյանի «Կայպակ» (անտիպ) պոեմը և Ստեփանոս Նազարյանցի նամակները, անդրադարձել է ժամանակի եվրոպական գրական ուղղություններին։ Ծանոթացրել է հայկական և համաշխարհային կերպարվեստին և քանդակագործությանը, զետեղել է Վարդգես Սուրենյանցի, Էդգար Շահինի, Եղիշե Թադևոսյանի, Արտաշես Բաբայանի, Մանուկ Մահտեսյանի, ինչպես նաև եվրոպացի արվեստագետների գործեր՝ հանրամատչելի բացատրություններով։

Հրատարակել է թարգմանություններ եվրոպական պոեզիայից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։