Jump to content

Մանուկ Մահտեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մահտեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանուկ Մահտեսյան
Ծնվել էապրիլի 24 (մայիսի 6), 1857[1]
ԾննդավայրԱրմյանսկ, Perekopsky Uyezd, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմայիսի 5 (18), 1908[1] (51 տարեկան)
Մահվան վայրՍիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա[1]
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչՀովհաննես Այվազովսկի[1]
 Emanuel Mahtesyan Վիքիպահեստում

Մանուկ (էմանուել) Ակոբջանի Մահտեսյան (ապրիլի 24 (մայիսի 6), 1857[1], Արմյանսկ, Perekopsky Uyezd, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 5 (18), 1908[1], Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն), հայ ծովանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1878 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, 1892 թվականին ստացել «ոչ դասական նկարչի» կոչում։ 1892 թվականին վերադարձել է Թեոդոսիա և աշխատել Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում, կրել նրա գեղանկարչության բարերար ազդեցությունը, բնակություն հաստատել Սիմֆերոպոլում[2]։

1886 թվականից ցուցադրվել է Պերեդվիժնիկների, ինչպես և այլ ցուցահանդեսներում (Պետերբուրգ, Մոսկվա, Օդեսա, Խարկով և այլն), 1895 թվականին բացել իր առաջին պատկերահանդեսը։ 1909 թվականին Միմֆերոպոլում (ետմահու) կազմակերպվել է նկարչի անհատական ցուցահանդեսը։ Աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Սիմֆերոպոլի կերպարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում[4]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոթորիկ ծովի վրա (1898, ՀԱՊ)

Մահտեսյանի պատկերման նյութը ծովն է, մեծ մասամբ առանց մարդու ներկայության։ Ձգտել է բնության վավերական հավաստիության, ծովային ագատ տարածությունների երևակման, գունապատկերի ընդհանրականության («Փրկության սպասողները», «Գիշեր Սև ծովի վրա», «Փոթորիկը», «Առավոտը», «Պուշկինի ժայռը», «Միջօրե», «Առագաստանավն անհանգիստ ծովում»)։ Մահտեսյանը հայ գեղանկարչության մեջ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական մեթոդի առավել հետևողական ներկայացուցիչն է։ Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում («Ծովի տեսարան առագաստանավով», 1898 թ., «Փոթորիկ ծովի վրա», 1898 թ.), Սիմֆերոպոլի կերպարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռաֆայել Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958 թ.։
  • Л. М. Магдесян, Б. А. Зурабов. Эммануил Магдесян. — М.: Изобразительное искусство, 1987. — 143 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Zarkfoundation - Մանուկ Մահտեսյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 187