Բակտերոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բակտերոիդներ
Bacteroides
Bacteroides biacutis 01.jpg
ՏեսակBacteroidaceae
Bacteroides Վիքիպահեստում

Բակտերոիդներ[1] (լատ.՝ Bacteroides), Bacteroidaceae ընտանիքի գրամ բացասական անօդակյաց ցուպիկաձև բակտերիաներ: Հանդիսանում են աղիքային նորմալ միկրոֆլորայի ներկայացուցիչներ 1 գրամ չոր զանգվածում կազմում է մոտավորապես 1010 — 1011 բջիջ[2][3]: Բակտերիաները ներգրավված են ածխաջրերի խմորման, սպիտակուցների ճեղքման և լեղաթթուների[4] բիոտրանսֆորմացիայի գործընթացում: Որոշ ախտածին տեսակներ ունակ են մարդկանց մոտ հարուցելու անօդակյաց վարակ:

Կենսաբանական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմոօրգանոհետերոտրոֆ, պարտադիր անօդակյաց (գրականության մեջ կա տեղեկություն, որ Bacteroides fragilis-ը ունակ է աճելու թթվածնի ցածր խտության պայմաններում[5]) բակտերիաներ են: Խմորման հիմնական բաղադրիչն է համարվում քացախաթթուն, իզովալերիանաթթուն, սուկցինաթթուն: Հիմնական էներգիայի աղբյուր հանդիսանում են բազմաշաքարները (պոլիսախարիդներ[6]): Ունակ են վերականգնելու խոլեստերինը[7], հիդրոլիզելու մուկոպոլիսախարիդ խոնդրոիդին սուլֆատը[8]: Չեն առաջացնում ինդոլ, սինթեզում են կատալազա, հիդրոլիզում են էսկուլինը[9], խմորում են տարբեր ածխաջրեր: Գրամ բացասական, ցուպիկաձև, անշարժ բակտերիաներ են, չեն առաջացնում սպոր, ունեն 2 բազմաշաքարից բաղկացած բազմաշաքարային պատիճ[10]:

Ուսումնասիրված տեսակների գենոմները ներկայացված են մատանիաձև երկշղթա ԴՆԹ-ից, որտեղ Գ (գուանին) + Ց (Ցիտոզին) զույգի հարաբերությունը 40-48 %[11][12][13]: Առկա է նաև գենետիկ տեղեկատվության փոխանցման հնարավորություն Escherichia coli-ի ու Bacteroides fragilis[14]-ի միջև և այսպես կոչված «փոխադրող պլազմիդներ»՝ այդպիսի փոխանցում ապահովելու համար[15]:

Ախտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ բակտերիաներ ունակ են հարուցել այսպես կոչված անօդակյաց վարակ[16]: Bacteroides, Prevotella, և Porphyromonas ընտանիքի ներկայացուցիչները միավորվում են մեկ ախտակոմպլեքսի[17] մեջ: Այս ընտանիքի ներկայացուցիչները ունակ են հարուցել քրոնիկական սինուսիտ, միջին ականջի քրոնիկական բորբոքում, բերանի խոռոչի վարակ, տարբեր աբցեսներ, նեկրոզային թոքաբորբ[18], թունավոր Bacteroides fragilis-ը ասոցացվում է լուծի[19] հետ: Bacteroides fragilis-ը արտադրում է էնտերոտոքսին, որը խթանում է մարդու աղիքային[20] էպիթելային բջիջներին և E-Cadherin[21] կտրումը: Bacteroides ընտանիքի ներկայացուցիչների նյութափոխանակության արգասիքները արգելակում են մարդու պոլիմորֆնուկլեիդային լեյկոցիտներին[22]: Նաև հայտնի է, որ Bacteroides fragilis-ը[23] ունի հակաբիոտիկակայունությունը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас по медицинской микробиологии, вирусологии и иммунологии / Под ред. А. А. Воробьева, А. С. Быкова. — М.: Медицинское информационное агентство, 2003. — С. 62. — ISBN 5-89481-136-8
  2. Finegold, S. M., Sutter V. L., Mathisen G. E. Normal indigenous intestinal flora, p. 3-31. In D. J. Hentges (ed.), 1983, Human intestinal microflora in health and disease. Academic Press, New York.
  3. Moore, W. E. C., Holdeman L. V. Human fecal flora: the normal flora of 20 Japenese-Hawaiians // Appl. Microbiol., 1974. № 27 Р. 961—979.
  4. Hentges, D. J. Anaerobes as normal flora, p. 37—53. In S. M. Finegold and W. L. George (ed.), Anaerobic infections in humans. Academic Press, San Diego, 1989.
  5. Bacteroides fragilis: Not as Anaerobic as We Thought — Journal Watch Infectious Diseases(չաշխատող հղում)
  6. Xu J., Gordon J. I. Inaugural Article: Honor thy symbionts // Proc. Natl. Acad. Sci. USA, Sep 2003, Vol. 100, № 18, P. 10452
  7. Bacteroides sp. Strain D8, the First Cholesterol-Reducing Bacterium Isolated from Human Feces
  8. «DIGESTION-OF-PROTEOGLYCAN-BY-BACTEROIDES-THETAIOTAOMICRON»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին։ Վերցված է 2008-08-30 
  9. «Эскулин»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  10. The capsular polysaccharide of Bacteroides fragilis comprises two ionically linked polysaccharides. — JBC
  11. Bacteroides fragilis
  12. Virology Journal | Full text | Genome sequence of the Bacteroides fragilis phage ATCC 51477-B1
  13. Bacteroides thetaiotaomicron VPI-5482 Genome Page(չաշխատող հղում)
  14. Plasmid transfer from Escherichia coli to Bacteroides fragilis: differential expression of antibiotic resistance phenotypes — PNAS
  15. Family of Shuttle Vectors for Ruminal Bacteroides
  16. Bacteroides Infection: eMedicine Infectious Diseases
  17. Bacteroides, Prevotella, and Porphyromonas species… [Int J Antimicrob Agents. 2000] — PubMed result
  18. Red Book® Online — Sign In Page
  19. Association of enterotoxigenic Bacteroides fragilis infection with …
  20. Bacteroides fragilis toxin stimulates intestinal epithelial cell shedding and {gamma}-secretase-dependent E-cadherin cleavage — Wu et al. 120 (11): 1944 — Journal of Cell Science
  21. Bacteroides fragilis enterotoxin cleaves the zonula adherens protein, E-cadherin — PNAS
  22. Arch Surg — Abstract: A Bacteroides By-product Inhibits Human Polymorphonuclear Leukocyte Function, January 1986, Rotstein et al. 121 (1): 82
  23. Резистентность к антибиотикам анаэробных бактерий группы Bacteroides fragilis, выделенных в Европе